Էդուարդ Վարդանյանը նշել է, թե որոնք են Մախաչևի թույլ կողմերը
ՍՊՈՐՏԽառը մենամարտերի հայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը խոսել է UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի թույլ կողմերի մասին։
«Մախաչևի գործողություններում նոր տեխնիկական հնարքներ չեն ավելացել։ Նախկինում ավելի բազմազան էր աշխատում, պահումներ, քայլեր անում, իսկ հիմա միայն ձորձում է իր մրցակցին իջեցնել պարտեր: Սա խոսում է այն մասին, որ նա չի ցանկանում այլևս մեծ քանակի էներգիա ծախսել։ Նա շատ վստահ է իր վրա, և սա նույնպես թուլությունն է։ Այո, սկսել է ավելի լավ աշխատել ծնկեներով, բայց չես կարող ամբողջ մենամարտի ընթացքում նման հնարքներ կիրառել»,- Վարդանյանի խոսքերն է մեջբերում Спорт-экспресс-ը։
Հիշեցնենք, որ մարզիկների միջև ռևանշ-մենամարտը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 18-ին UFC 311 մրցաշարում։ Առաջին մենամարտն ավարտվել է Մախաչևի հաղթանակով։ Մենամարտը տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլին Սանկտ Պետերբուրգում։
33-ամյա Մախաչևն իր կարիերայում տարել է 26 հաղթանակ և մեկ պարտություն։ 28-ամյա Ծառուկյանը 22 անգամ հաղթել է մրցակիցներին, երեք անգամ էլ պարտություն կրել։
Աղբյուրը՝ Armsport.am: