Այսօր մեր ժողովրդի մեծագույն զավակներից` Գարեգին Նժդեհի ծննդյան օրն է․ պայքարի խորհրդանիշը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱյսօր մեր ժողովրդի մեծագույն զավակներից` Գարեգին Նժդեհի ծննդյան օրն է:
Մեծ պետական գործիչ, հրամանատար, ում կյանքն ու գործունեությունը մեծ հետք է թողել հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում: Այս մասին գրառում է կատարել ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Իմ համար Նժդեհն առաջին հերթին պայքարի խորհրդանիշ է, ով ամենաբարդ, ամենադաժան ու ողբերգական իրավիճակներում չէր դադարում պայքարել, լուծումներ գտնել և մեր ժողովրդի կյանքում բեկումնային հաջողություններ գրանցել:
Այսօր էլ մեր երկիրը, ժողովուրդն իր ծանրագույն փուլերից մեկում է, ինչը չի նշանակում, որ պետք է հանձնվել, չպայքարել, հիասթափվել և հետ կանգնել մեր արժանապատվությունն ու հողը պաշտպանելու մեծագույն առաքելությունից:
Փառք մեր բոլոր հերոսներին,
Փառք բոլոր ժամանակներում մեր ժողովրդի պաշտպանության համար մարտնչածներին,
Հավերժ փառք մեր բոլոր նահատակներին»,- գրել է նա: