Մոսկվայում Փաշինյանի ձախակողմյան պաշտպան է հայտնվել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով «ծիծաղելի էր թվում, բայց պարզվեց, որ խելացի և հայեցակարգային քաղաքական գործիչ է», քանի որ պաշտպանում է Հայաստանը «այն արհամարհող սփյուռքից»։ Այդ մասին հեռուստահաղորդավար և ձախ քաղաքական գործիչ Մաքսիմ Շևչենկոն է հայտարարել RTVI հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է politnavigator.net-ը։
«Ինչո՞ւ են մարդիկ քվեարկում Նիկոլ Փաշինյանի օգտին: Պարադոքս է: Կարծես թե Ղարաբաղը պարտվեց, այո պարտվեց։ Որովհետև Հայաստանում խելացի մարդիկ են ապրում։ Նրանք հասկանում են, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանում ապրող և Հայաստանի քաղաքացիություն ունեցող մարդկանց կոնկրետ շահերը կպաշտպանվեն։ Դա նշանակում է, որ Թուրքիայի հետ սահմանը բացվում է, Հայաստանը վերադառնում է միջքաղաքակրթական հաղորդակցողի իր պատմական դերին։ Դա խփում է միջազգային հայկական մաֆիոզ խմբերին, որոնք նախկին խորհրդային հայերին ներքաշում էին արյունալի, անիմաստ արկածախնդիր գործունեության մեջ»,- ասել է Շևչենկոն:
Ըստ նրա Փաշինյանի օրոք Հայաստանը «շանս ունի հասնելու հայկական անկախ պետության առաջացմանը, որն ինքնիշխանություն կունենա ոչ թե Վաշինգտոնի, Մոսկվայի, Փարիզի, սատանայի, այլ իրական հարևանների հետ հարաբերությունների շնորհիվ»։ «Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ի՞նչ բողոքներ կան Փաշինյանի դեմ: Նա ամեն ինչ ճիշտ է անում։ Իսկ այն, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, իհարկե, ձեռնտու է Հայաստանին որպես պետության, և նաև ՀԱՊԿ-ին է ձեռնտու։ Որովհետև Հայաստանը հինգերորդ անիվ է, առանց Հայաստանի ՀԱՊԿ-ն ընդունում է Չինգիզ Խանի եվրասիական կայսրության ուրվագիծը»,- ասել է Շևչենկոն։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը