Զբոսաշրջիկ. Հայաստան մեկնելը բոլոր ռուսների գլխավոր սխալն է
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵվգենի Լուչինսկին Մոսկվայից այս տարի որոշել էր գնալ Հայաստան, սակայն երեք օր հետո վերադարձել է տուն, գրում է abnews.ru-ն։
ABN24-ի հետ զրույցում ռուսաստանցին խոստովանել էր, որ հյուրանոցներից ու հյուրատներից դուրս ապրելու պայմաններն իրեն ուղղակի ցնցել են։ Առաջին խնդիրները սկսվել են վարձով բնակարան փնտրելիս։ Առնվազն կոսմետիկ վերանորոգմամբ բնակարան գտնելը գրեթե անհնար է եղել: Ամենուր հնամաշ պատեր, հին կոտրված կահույք, փայտե պատուհաններ։
Ըստ զբոսաշրջիկի հայերը կառուցել չգիտեն: Դրա վառ ապացույցը տան ներսում ջերմաստիճանի կտրուկ տարբերությունն է կախված օրվա ժամից։ Նա գիշերը սաստիկ ցրտի պատճառով ստիպված է եղել քնել երկու վերմակի տակ, իսկ ցերեկը բնակարանում անտանելի շոգ է եղել։
Մյուս խնդիրը ջրի, լույսի և ինտերնետի հանկարծակի անջատումն է եղել։ Հիմնական բանն այն է, որ դա միշտ տեղի է ունեցել անսպասելիորեն, առանց նախազգուշացման: Եվ երեք օր ոչ ոք Եվգենիին չէր կարողանում բացատրել այդ երևույթի պատճառը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը