Երկիրը, որը հազվադեպ են այցելում զբոսաշրջիկները, ճանաչվել է 2025 թվականին այցելելու լավագույն երկրներից մեկը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանը լեռնային երկիր է, որը գտնվում է համանուն լեռնաշխարհում՝ Փոքր Կովկասյան լեռնաշղթայով շրջանակված։ Երկրի հարավ-արևմուտքում գտնվող միջլեռնային Արարատյան դաշտի երկայնքով, յուրահատուկ լանդշաֆտներ են, գրում է competitions.obozrevatel.com-ը։
Այդ գեղեցիկ երկիրը գրեթե չի նկատվում զբոսաշրջիկների կողմից, ուստի այնտեղ այցելության կատարյալ ժամանակն է եկել, ասում են փորձագետները: Lonely Planet-ը Հայաստանը ներառել է 2025 թվականին այցելելու լավագույն վայրերի թոփ 10-ում։
Հայաստանը հայտնի է իր հարուստ պատմությամբ, մշակույթով և բնական գեղեցկությամբ։ Ծով ելք չունեցող այդ երկիրը գտնվում է հարավային Կովկասում և սահմանակից է Վրաստանին, Ադրբեջանին, Իրանին և Թուրքիային:
Հայաստանում կարելի է այցելել մի շարք տպավորիչ վայրեր՝ սկսած տեսարժան վայրերից մինչև անհավատալի ճարտարապետություն ունեցող հուշարձաններ և յուրահատուկ այգիներ: Այդ երկրում կարելի է տեսնել տպավորիչ վանքեր, հայկական ազգային արհեստներ կամ վայելել մի բաժակ համեղ գինի հնագույն խաղողի այգիներից մեկում:
Հայաստանը Փոքր Ասիայի և Անդրկովկասի հնագույն պետություններից է և առաջին երկիրն է, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Այնտեղ դուք կարող եք տեսնել բազմաթիվ կրոնական հուշարձաններ:
Երկրի ամենահայտնի վայրերից է Ազատ գետի մոտ գտնվող Գեղարդի վանքը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության այդ վայրը, որը հայտնի է իր ժայռափոր եկեղեցիներով և խորը հոգևոր նշանակությամբ, և այն, անկասկած, մնայուն տպավորություն է թողնելու: 4-րդ դարում հիմնադրված Գեղարդը հիանալի կերպով է միախառնվում լեռնային միջավայրի հետ։ Համալիրը ներառում է տարբեր եկեղեցիներ և դամբարաններ, որոնցից շատերը փորագրված են անմիջապես լեռան լանջին: Ներսում կան աղոտ լուսավորված սենյակներ՝ զարդարված հնագույն փորագրություններով։
Արժե այցելել Հայաստանի մայրաքաղաք Երևան և զբոսնել Հանրապետության հրապարակով։ Այստեղ դուք հեշտությամբ կարող եք զգալ Սուրբ Ծննդյան շունչը, հատկապես տոնական սեզոնի ընթացքում: Հրապարակի կենտրոնում հսկայական տոնածառ է, և ամբողջ գիշեր հնչում են երգեր առաջացնելով իսկական տոնական մթնոլորտ։ Հանրապետության տարածքի մոտ 70 %-ը գտնվում է ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա։ Ամենաբարձր կետը Արագածն է, 4090 մ բարձրության վրա գտնվող Սևանա լիճը երկրի ամենամեծ ջրային ավազանն է և հիանալի վայր հանգստի համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը