Ալիեւը կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Ռուսաստանի հասցեին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎստահաբար կարող եմ ասել, որ այս աղետի համար [ինքնաթիռի վթարն Ակտաուում], որի ժամանակ զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ, մեղքը Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներինն են։ Եվ մենք պահանջում ենք արդարություն, պահանջում ենք պատիժ պատասխանատուներին, պահանջում ենք լիարժեք թափանցիկություն և մարդկային վարքագիծ։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված անձնակազմի ընտանիքի անդամների և ողջ մնացած բորտուղեկցորդների հետ հանդիպմանը, գրել են ԶԼՄ-ները։
Ալիևն ասել է, որ «եթե Գրոզնի քաղաքը ժամանակին միջոցներ ձեռնարկեր Ռուսաստանի օդային տարածքը փակելու համար, եթե ցամաքային ծառայությունները գործեին բոլոր կանոններին համապատասխան, և լիներ պատշաճ համակարգվածություն Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի և քաղաքացիական ծառայությունների միջև, ապա այս ողբերգությունից կարելի էր խուսափել»։
Նա ընդգծել է, որ ռուսական պետական կառույցների կողմից AZAL ինքնաթիռի կործանման «մանրամասների կոծկումը և անիմաստ վարկածների տարածումը Բաքվի զարմանք, ափսոսանք և արդարացի վրդովմունք է առաջացնում»։