Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հենոյին շնորհել դիվանագիտական անձնագիր. ինչու էր նա Երեւանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Շատ կարճ ժամանակով Երեւանում էր Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, եւ այս այցը ուղղակիորեն կապված էր Դորտմունդի «Բորուսիայից» անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» Հենրիխի տեղափոխության հետ:

Բայց մինչ երեւանյան այցի մասին խոսելը՝ նախ անդրադարձ, թե ինչ է տեղի ունեցել վերջին 20 օրերի ընթացքում: Հայաստանի ազգային հավաքականում անցկացրած խաղերից հետո մի փոքր հանգստանալով ԱՄՆ-ում, Մխիթարյանը վերադարձել էր Դորտմունդ եւ ակումբի ղեկավարներին տեղեկացրել, որ ցանկանում է տեղափոխվել Անգլիա՝ «Մանչեսթեր Յունայթեդ»: Անգլիական այս թիմը դեռ մինչ ամերիկյան շրջագայությունն էր արդեն հաստատել Մխիթարյանի նկատմամբ ունեցած լրջագույն հետաքրքրության մասին եւ կարծես թե դեռ ամսվա սկզբներին «Բորուսիա» - «Մանչեսթեր Յունայթեդ» տրանսֆերային բանակցությունները պետք է ավարտվեին: Ընդ որում, «Յունայթեդը» պատրաստ էր բավական լուրջ կոմպենսացիա վճարել «Բորուսիային» մի ֆուտբոլիստի համար, որի պայմանագրի ավարտին մնացել է 1 տարի՝ 24 միլիոն եվրո: Պայմանագրի կնքումը այս 2 ակումբների միջեւ ձգձգվում է արդեն 20 օր, թեեւ Մխիթարյանը վաղուց արդեն փաստացի «Բորուսիայի» ֆուտբոլիստ չէ: Իսկ ձգձգման պատճառները կապված են մի քանի նրբությունների հետ, որոնք գոյություն ունեն միջազգային տրանսֆերային շուկայում:

Բնականաբար, բոլոր ֆուտբոլիստները ունեն իրենց շուկայական արժեքը՝ տրանսֆերային գինը, որը փոխվում է ֆուտբոլիստների տարիքի, մարզավիճակի հետ կապված՝ բարձրանում կամ իջնում է, բայց մշտապես նվազում է գործող պայմանագրի վերջին տարում: Ֆուտբոլիստը, օրինակ, 1 տարի հետո կարող է առանց որեւէ կոմպենսացիայի՝ ամբողջապես ձրի տեղափոխվել ցանկացած ակումբ, եւ նման պայմաններում վճարել աստղաբաշխական գումար ուղղակի խելամիտ չէ՝ կարելի է սպասել 1 տարի: Հենց այս նրբությունը հաշվի առնելով, «Յունայթեդի» առաջարկը «Բորուսիային»՝ 24 միլիոն Մխիթարյանի համար, որի պայմանագիրը ավարտվում է 1 տարի հետո, բավական խելամիտ էր ու արդարացված: Ընդ որում, տրանսֆերային մյուս նրբությունն այն է, որ այսպիսի դեպքերում նոր ակումբները խոստանում են ֆուտբոլիստին բարձր աշխատավարձ՝ տրանսֆերային հնարավոր ցածր արժեքի դիմաց: Կոպիտ ասած, «Յունայթեդը» տալիս է Մխիթարյանի համար 35 միլիոն եվրո՝ որպես տրանսֆերի գումար եւ աշխատավարձ, իսկ մնացածը արդեն դետալներ եւ հոգսեր են անձամբ ֆուտբոլիստի եւ նրա գործակալի համար:

Հիշեցնենք, որ Հենրիխի գործակալը իտալացի, իր մասնագիտության մեջ լավագույններից մեկը համարվող Մինո Ռայոլան է: Տարիներ առաջ Ռայոլան «Բորուսիայի» ղեկավարների հետ կարողացավ Մխիթարյանին «պոկել» Դոնեցկի «Շախտյորից»: Հիմա էլ Ռայոլան սկսել էր գրեթե նման մի պրոցես՝ արդեն ընդդեմ «Բորուսիայի»: Սակայն գերմանական թիմի ղեկավարները հեշտ ու հանգիստ «չհանձնվեցին» Ռայոլային, ու պահ կար արդեն, երբ բանակցությունները գրեթե ձախողման եզրին էին. «Բորուսիան» եւ թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պատրաստ էին կորցնել մոտ 30 միլիոն եվրո (Մխիթարյանի տրանսֆերի եւ աշխատավարձի գումարները), միայն թե հայ ֆուտբոլիստը 1 տարի էլ մնար Դորտմունդում: «Ես միշտ սկսած գործը ավարտում եմ»,- այդ ընթացքում հայտարարեց Ռայոլան, եւ սկսվեց իսկական տրանսֆերային ճակատամարտ: Ռայոլան՝ իտալական ու անգլիական, «Բորուսիան»՝ գերմանական ԶԼՄ-ների միջոցով իրենց անհրաժեշտ ինֆորմացիան էին հրապարակում: Ռայոլա - «Բորուսիա» ծանր բանակցությունների ընթացքում, որոնց ժամանակ իտալացի գործակալը զայրույթից անգամ աթոռն է խփել հատակին, վճռական եղավ «Մանչեթսեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ, պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի դիրքորոշումը. ինչ գնով էլ լինի Մխիթարյանը պետք է տեղափոխվի:

Մոուրինյոյի խաղային սխեման հայտնի է բոլորին. հստակ, ամուր պաշտպանություն եւ կտրուկ, սլացիկ, «մահացու» հակագրոհներ: «Յունայթեդում» Մոուրինյոյի ձեռքի տակ եղած ֆուտբոլիստների մեջ չկան այս պայմաններին համապատասխանողներ, եւ պորտուգալացու ընտրությունը Մխիթարյանն է: Մոուրինյոյի թիմում Հենրիխին վերապավելու է մոտավորապես այն դիրքը, որը Մադրիդի «Ռեալում» կատարում էր արգենտինացի Անխել Դի Մարիան՝ գրոհներին արագություն, սրություն, թափ հաղորդող ֆուտբոլիստ: Ռայոլայի եւս 2 ֆուտբոլիստներ՝ շվեդ Զլատան Իբրահիմովիչը եւ ֆրանսիացի Պոլ Պոգբան «Յունայթեդի» եւ Մոուրինյոյի լրջագույն հետաքրքրությունների շրջանակներում էր՝ առաջինը որպես Մխիթարյանի սկսած գրոհների ավարտող, Պոգբան էլ, որպես թիկունքը ամուր պահող ֆուտբոլիստներ: Մոուրինյոյի երազանքը իրականություն դարձնելու առաջին պայմանը Մխիթարյանն էր, եւ «Յունայթեդը» գնաց աննախադեպ քայլի. 1 տարվա պայմանագիր ունեցող ֆուտբոլիստի համար վճարում է 40 միլիոն եվրոյից մի փոքր ավելի: Սա իր տեսակով ավելի թանկ տրանսֆեր է, քան Գարեթ Բեյլի կամ Կրիշտիանու Ռոնալդուի բոլոր ժամանակների ամենաթանկարժեք տրանսֆերները:

«Մանչեսթեր Յունայթեդ» Մխիթարյանի տեղափոխությունը կարելի է համարել ավարտված. առաջիկա օրերին համապատասխան պայմանագիր կկնքվի թիմերի՝ «Յունայթեդի» եւ «Բորուսիայի» միջեւ, հետո էլ անգլիական թիմի եւ հայ ֆուտբոլիստի միջեւ կկնքվի անձնական պայմանագիր: Իսկ արդեն հուլիսի 20-ին «Մանչեսթեր Յունայթեդը» ուղեւորվելու է Չինաստան՝ ընկերական մրցաշարի: Հուլիսի 22-ին Շանհայում «Յունայթեդը» մրցելու է, ուշադրություն, Դորտմունդի «Բորուսիայի», իսկ 3 օր անց՝ Պեկինում «Մանչեսթեր Սիթիի» հետ: Չինաստանի վիզա ստանալու համար էլ հենց Մխիթարյանը կարճ ժամանակով Երեւանում էր: Ինչ վերաբերվում է Մխիթարյանի աշխատավարձին: Իհարկե, շատ են հրապարակումները այս մասին, բայց կարծում եմ՝ ավելի լավ կլինի, եթե հատկապես մեր պատգամավորների մոտ Մխիթարյանի՝ բոլորին ի տես աշխատանքով վաստակած գումարները հաշվելու փոխարեն ցանկություն, առաջարկ լինի Հայաստանի ԱԳՆ-ին՝ Հենրիխ Մխիթարյանին շնորհել դիվանագիտական անձնագիր, ինչպես արեց Ալբանիան իր առաջատար ֆուտբոլիստների պարագայում, եւ այդ դեպքում օգուտը փոխադարձ կլինի:

Պալեո դիետա մի՞ֆ, թե՞ իրականություն Ավանդների փոխհատուցում կտրամադրվի. ում և ինչպես Մենք մեկնարկում ենք մեր պայքարի նոր շրջանը. Բագրատ Սրբազան Մեսսին կարող է վերադառնալ Եվրոպա․ հայտնի են մանրամասները «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Իսրայելի «ծավալապաշտական քաղաքականության վտանգի» մասին «Օդը աղտոտված է, սարսափելի դժվար է շնչել». Հրաչ Մուրադյանը Լոս Անջելեսում է Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին (տեսանյութ)Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ժամանման և մեկնման սահմանափակումներ են հանվել ՌԴ-ի որոշ օդանավակայաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա» Դեպի Դուբայ չվերթ իրականացնող Utair-ի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան․ հայտնի է պատճառըԱրամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Պետդումայում բացատրել են, թե ո՞վ ավելի շատ կկորցնի Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումների պատճառով«Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են» Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կյանքից հեռացել է հոկեյիստ Ալեքսեյ Զայցեւը Սպասվում է ձյուն, նաև մառախուղԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմՄեկ օրում մի-քանի երկրաշարժ է գրանցվել Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆԻրական Հայաստանի միակ մարտաhրավերը քո ստախոսությունն է. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին Նախագիծն ընդունվել է․ լավ լուր՝ թոշակառուների համար Արագածոտնում արտակարգ է․ 5 մեքենա միաժամանակ իրար է բախվելԿալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները
Ամենադիտված