Նա նվեր է ֆուտբոլի համար․ Անչելոտին իր հիացմունքն է հայտնել «Ռեալի» ֆուտբոլիստի հանդեպ
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կիսվել է իր հիացմունքով կիսապաշտպան Լուկա Մոդրիչի խաղից ու վերաբերմունքից։
39-ամյա խորվաթ ֆուտբոլիստը «Դեպորտիվո Միներայի» դեմ գավաթային հանդիպանը (5-0) դարձել է գոլի հեղինակ։
«Մոդրիչը նվեր է ֆուտբոլի համար։ Հատկապես նրանց համար, ովքեր կարող են դիտել նրան մոտիկից:
Նա պատրաստվում է ցանկացած հանդիպման, ասես եզրափակիչ լինի, ինչը շատ կարևոր օրինակ է երիտասարդների համար»,- ասել է Անչելոտին հետխաղյա հարցազրույցում։