Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը կտրուկ կոշտացնում է հռետորաբանությունը. ո՞վ է պատասխանելու հոխորտանքներին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանի նախագահն Ամանորից հետո կտրուկ կոշտացնում է իր հռետորաբանությունը, և բացեիբաց սպառնալիքներ տեղում, մինչ Նիկոլ Փաշինյանը զբաղված է ձվածեղ պատրաստելով։ Իլհամ Ալիևը երեկ մի խումբ ԶԼՄ-ների է հավաքել, մի ամբողջ շարք նոր և անիրականանալի պահանջներ ներկայացրել, ընդհուպ սպառնացել ներխուժմամբ։ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանի սպառազինումը կբերի միայն նոր լարվածության, նշել է, որ Ֆրանսիան և Հայաստանին զենք մատակարարող մյուս երկրները «պետք է չեղյալ համարեն այդ պայմանագրերը»՝ պնդելով՝ «Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի զինվելը»։

«Հայաստան առաքված զենքերը պետք է վերադարձվեն: Սա մեր պայմանն է, և ով ինչպես ուզում է, թող այնպես էլ ընկալի: Ես իմ խոսքն եմ ասում, և նրանք, ովքեր կանգնած են իրենց թիկունքում, գիտեն նաև, որ եթե մենք ինչ-որ բան ասում ենք, ապա նաև այդ ամենին շատ լուրջ ենք վերաբերվում»,- նշել է Ադրբեջանի նախագահը։

Բռնապետի խոսքով՝ Հայաստանը փաստացի սպառնալիքի աղբյուր է տարածաշրջանի համար, Ալիևն ընդգծել է, որ հայկական պետությունն ըստ էության ֆաշիստական է: Ըստ նրա՝ գրեթե 30 տարի Հայաստանը ղեկավարել են ֆաշիստական գաղափարախոսության կրողները, երկիրը ձևավորել են իրենց նմանությամբ։ «Մեր երկիրը հարևան է ֆաշիստական պետությանը և ֆաշիզմի վտանգը չի վերացել։ Ուստի ֆաշիզմը պետք է ոչնչացվի։ Այն կոչնչացնի կամ Հայաստանի ղեկավարությունը, կամ մենք։ Այլ ելք մենք չունենք», - հայտարարել է Ալիևը։

Չի շրջանցվել նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ «Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի, և այն բաց կլինի: Ինչքան շուտ հասկանան սա՝ այնքան լավ։ Մենք խաղաղություն և համագործակցություն ենք ուզում Հարավային Կովկասում։ Հայաստանը չպետք է խանգարի մեզ։ Չպետք է գործեն որպես աշխարհագրական պատնեշ Թուրքիայի և Ադրբեջանի միջև»,- նշել է նա։ Բաքուն կրկին պնդում է Երևանի նկատմամբ պահանջները՝ Մինսկի խմբի լուծարում, Սահմանադրության փոփոխություն, առանց դրանց իրագործման, ըստ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, անհնար է խաղաղության պայմանագիր ստորագրել։

Ալիևի այս հոխորտանքը հերթական վկայությունն է, որ Նիկոլ Փաշինյանի «խաղաղության օրակարգը» ձախողվել է, իսկ «Խաղաղության խաչմերուկն» ընդամենը հայ հանրությանը շեղելու փուչիկ է։ Մինչ Ադրբեջանը պատրաստվում է նոր ռազմական էսկալացիայի, Փաշինյանը տարբեր անհեթեթ տեսանյութերով շարունակում է «ֆռռացնել» ժողովրդին։ 

Լիլիթ Մակարյան

Սաղմոս կարդալով՝ պատերազմ Եկեղեցու դեմ և փախուստ Եկեղեցուց. «Փաստ»Ասֆալտի թեման էլ են «գցում ոտքներին». «Փաստ»Նոր պաշտոնանկություններ են սպասվում. «Փաստ»«Հայաստանի Քրեական օրենսգրքի բոլոր հոդվածները բավարար չեն լինելու Նիկոլ Փաշինյանին դատելու համար». «Փաստ»Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանները Հայաստանում կվերանորոգվեն. «Փաստ»Կարեն Հակոբյանի գործով որոշումը ձգձգվում է արդեն մեկուկես ամիս. ի՞նչ դիրքորոշում կհայտնի վերաքննիչն այսօր. «Փաստ»ԱՄՆ-ը կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Վենեսուելայի դեմ այս շաբաթ․ Axios Իսրայելի իշխանություններին խորհուրդ են տվել պատրաստվել Թուրքիայի հետ հնարավոր պատերազմին Բիթքոյնը մեկ օրում կտրուկ էժանացել է 5000 դոլարով. ի՞նչ է դա նշանակում կրիպտոարժույթների շուկայի համար Դիմակավորված ցուցարարը կարմիր ներկով պատել և կոտրել է Բենիամին Նեթանյահուի մոմե արձանը (տեսանյութ)«Բարսելոնայի» պաշտպանը հրաժարվել է տեղափոխվել եվրոպական գրանդ Եվրամիությունը ռուսական գազը կփոխարինի ռումինական գազով Սերբիան խզել է Ռուսաստանի հետ զենքի մատակարարման մի շարք պայմանագրեր Ջորջինա Ռոդրիգեսը համալրել է գերշքեղ պայուսակների հավաքածուն Chanel-ի հազվադեպ նմուշով Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատորՀայտնի են Իսպանիայի գավաթի 1/8-րդ եզրափակչի վիճակահանության արդյունքները ԵՄ-ն թույլ չի տա խախտել իր ինքնիշխան սահմանները. Ֆրանսիան նախազգուշացրել է Թրամփին Կալիֆոռնիայում անտառային հրդեհների դեմ պայքարում է 1,400 հրշեջ. նահանգապետն իրավիճակն աննախադեպ է որակել 2024-ի դեկտեմբերի դրությամբ ՀՀ-ում ականներից և պատերազմի պայթյունավտանգ մնացորդներից 807 տուժած կա Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԳորիսում պահեստից գողությունը կանխվել է ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսի նվազում դեկտեմբերին՝ նախորդ ամիսների համեմատ Ռուսաստանը շահագործման է հանձնել АК-12-ի վրա հիմնված նորագույն հակադրոնային համակարգ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մասնագիտական գերբերԱՄՆ ԱԽԽ պատվիրակությունը ժամանել է Կիև «Արևմուտքը շահագործում է «մտավոր թերզարգացած» Փաշինյանին» Բողոքի ակցիա՝ ԲԴԽ շենքի դիմաց«Վիճելի կետեր. ի՞նչ է սպասվում Հայաստանին և Ադրբեջանին նոր տարում» Վթար՝ Երևանում․ վիրավորները ամուսիններ են Սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը Հայաստանի դպրոցների չորրորդ դասարանցիներն առաջին անգամ գերազանցել են միջին շեմը Ադրբեջանը չեղարկել է դեպի Ռուսաստան թռիչքը Վթար․ մի քանի ժամ գազ չի լինի Հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է Լոռու մարզում Փաշինյանը ստորագրել է Կարեն Գիլոյանի ազատման դիմումը Ի՞նչ վնաս է կրել ՊԵԿ-ը Բագրատաշենի պահեստում բռնկված հրդեհից Երևանում սրճարան է այրվելԹրամփի երդմնակալությունից հետո Հայաստանի դիրքերն ավելի են թուլանալու Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել Փաշինյանը նոր շոու է ուզում բեմադրել՝ բանակցային փաստաթղթերովԱդրբեջանը կտրուկ կոշտացնում է հռետորաբանությունը. ո՞վ է պատասխանելու հոխորտանքներին Փաշինյանը նոր նշանակումներ է արել Սնուպ Դոգի համերգը չի կայանաՀայտնի է 15-ամյա աղջկա մահվան պատճառըՄահացել է ակադեմիկոս Լեւոն ԹավադյանըՀայաստանի ԱԳՆ-ն իր ցավակցությունն է հայտնել Չինաստանում երկրաշարժից տուժածների ընտանիքներին38-ամյա Սաթենիկ Գ․-ն երկտող է թողել և ինքնասպան եղելԿալիֆոռնիայում անտառային հրդեհն ընդգրկել է ավելի քան 300 հեկտար ԱՊՀ երկրների 2012 տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել  Հենրիկ Մխիթարյանը. պատմության այս օրը (08 հունվար)Մեքենան բախվել է էլեկտրական սյանը. 17-ամյա ուղևորը հոսպիտալացվել է
Ամենադիտված