Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2024-ի դեկտեմբերի դրությամբ ՀՀ-ում ականներից և պատերազմի պայթյունավտանգ մնացորդներից 807 տուժած կա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ականազերծման գործողությունների ազգային մարմինը՝ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնն ամփոփել է 2024 թվականին կատարված աշխատանքները:

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» («ՀԱՓԿ») ՊՈԱԿ-ի կողմից 2024 թվականին իրականացված ոչ տեխնիկական հետազոտական աշխատանքների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ավելացել է պայթյունավտանգ զինամթերքներով աղտոտված 6 հաստատված վտանգավոր տարածք՝ ընդհանուր 1 588 427 քմ մակերեսով։

«ՀԱՓԿ» ականազերծողների կողմից 2024 թվականին ականազերծվել և պայթյունավտանգ զինամթերքներից մաքրվել են ընդհանուր 91 948 քմ մակերեսով վտանգավոր տարածք` Տավուշի և Վայոց ձորի մարզերի սահմանամերձ բնակավայրերում, որից 75 186 քմ տարածք պետական պլանով նախատեսված և 16 762 քմ տարածք պետական՝ լրացուցիչ, պատվերի շրջանակներում։

Ինչպես նաև ՀՀ ՆԳՆ կառույցներից և անհատ քաղաքացիներից ստացված ահազանգերի արդյունքում ՀՀ Վայոց ձորի, Սյունիքի, Արագածոտնի մարզերում հայտնաբերվել են 2 միավոր հրթիռ և 4 միավոր 100 մմ արկեր։ Հայտնաբերված զինամթերքը ոչնչացվել է։

2024 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ՝ ՀՀ-ում առկա են ականներով և չպայթած զինամթերքներով աղտոտված 114 հաստատված և 22 կասկածելի վտանգավոր տարածքներ` ընդհանուր 43 536 583 քմ մակերեսով։ Պայթուցիկ զինամթերքով աղտոտվածությունը, ըստ հաշվառումների, առավել բարձր է Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում։

Ականազերծման գործողություններին զուգահեռ, «ՀԱՓԿ» մասնագետները 2024-ին իրականացրել են պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման աշխատանքներ` ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի, Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի մարզերում և Երևան քաղաքում: Ընդհանուր առմամբ, անվտանգ վարքագծի կանոնների պահպանման մասին իրազեկվել է 11.920 քաղաքացի, որոնցից 10.250 պետական և 1670 դոնորական աջակցությամբ։

Ընթացիկ տարում, «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ԿԳՄՍՆ-ՅՈՒՆԻՍԵՖ եռակողմ համագործակցությամբ, «Աջակցությունը պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման ծրագրի մշակմանը և ինտեգրմանը դպրոցական ուսումնական ծրագրում» պիլոտային ծրագիրը (ուսումնական մոդուլը) ներդրվել է ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի դպրոցներում։ Այդ նախագծի շրջանակներում «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ն իրականացրել է նշյալ մարզերի 48 ուսուցիչների պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման թեմայով մասնագիտական պատրաստումը և հավաստագրումը:

2024 թվականին գրանցվել է ականից/չպայթած զինամթերքից ՀՀ քաղաքացիների տուժելու 1 դեպք: ՀՀ-ում, 2024 թվականի դեկտեմբերի դրությամբ, կան ականներից/պատերազմի պայթյունավտանգ մնացորդներից 807 տուժածներ:

Ընթացիկ տարում «ՀԱՓԿ» ՊՈԱԿ ուսումնական կենտրոնում մասնագիտական կրթություն են ստացել հակաականային ոլորտում ներգրավված տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Ձեռքով ականազերծում», «Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացավար», «Մարտական գործողությունների տարածքի մաքրում», «Առաջին օգնություն», «Ոչ տեխնիկական հետազոտություն» և այլ թեմաներով ընդհանուր վերապատրաստվել են 162 ունկնդիրներ, որոնք մեկ տարի ժամկետով հավաստագրվել են։

2024 թվականին առաջին անգամ ՀՀ-ում ականազերծման աշխատանքներում ներգրավվել են նաև կին ականազերծողներ: Վերջիններս մասնագիտական կրթություն են ստացել «ՀԱՓԿ» ուսումնական կենտրոնում: Քննությունները բարեհաջող հանձնածները ընդգրկվել են հումանիտար ականազերծման գործընթացում։

«ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ը շարունակել է համագործակցությունը հակաականային ոլորտի միջազգային կազմակերպությունների հետ՝ ՀՀ-ում և ՀՀ սահմաններից դուրս։ Մասնավորապես, տեղի են ունեցել հանդիպումներ, քննարկումներ, փորձի փոխանակում Ֆրանսիայի Հանրապետության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Լիբանանի Հանրապետության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, ինչպես նաև Ժնևի հումանիտար ականազերծման միջազգային կենտրոնի ներկայացուցիչների հետ։ Այդ համատեքստում փոխըմբռնման հուշագրեր են կնքվել Լիբանանի հակաականային գործունեության կենտրոնի, ֆրանսիական Մարդկանց, սեփականության և շրջակա միջավայրի անվտանգության ապահովման ասոցիացիայի (ASPEBE) հետ:

2024 թվականին Հակաականային գործունեության համակարգման ազգային հարթակի շրջանակներում կայացել են հանդիպումներ, քննարկումներ հակաականային ոլորտում միջազգային և տեղի շահագրգիռ կազմակերպությունների հետ։

«ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի կողմից Հայաստանի տարածքում մշտապես իրականացվել և 2025-ին ևս շարունակվելու են ականազերծման, չպայթած զինամթերքի հայտնաբերման, վտանգավոր տարածքների նշագրման, մաքրման, անվտանգ վարքագծի իրազեկման աշխատանքները, ինչպես նաև համակարգվելու և վերահսկվելու է ՀՀ-ում իրականացվող հումանիտար հակաականային գործունեությունը։

Կցանկանայի մենամարտել Բրյուս Լիի հետ. Արման Ծառուկյան Տարածաշրջանային «բորշչն» ու Հայաստանի ձվածեղը. «Փաստ»Խոշոր հրդեհ՝ Երևանում, կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից. Shamshyan Գիշերը ուժեղ ցուրտ է լինելուՊետության ղեկավարի անհատականության վճռորոշ գործոնը. «Փաստ»ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհՎթարի հետևանքով ջուր չի լինիԿալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարվելԻ՞նչ նոր շոու է բեմադրում Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»Դոլարն ու ռուբլին գնալով արժևորվում ենՀարյուրավոր հասցեներ այսօր կհոսանքազրկվեն «Հերթական անգամ ցույց տրվեց, որ այն ամբողջ ռիսկերը, որոնք տեսնում էինք այս պրոցեսի հետ կապված, առավել քան իրական են». «Փաստ»Սաղմոս կարդալով՝ պատերազմ Եկեղեցու դեմ և փախուստ Եկեղեցուց. «Փաստ»Ասֆալտի թեման էլ են «գցում ոտքներին». «Փաստ»Նոր պաշտոնանկություններ են սպասվում. «Փաստ»Ագրեսիվ հարկելով՝ անգամ պետբյուջեի կանխատեսված թիվը չի ապահովվում. գրաֆիկ. «Ժողովուրդ»«Հայաստանի Քրեական օրենսգրքի բոլոր հոդվածները բավարար չեն լինելու Նիկոլ Փաշինյանին դատելու համար». «Փաստ»Ի՞նչից է վախենում «ժողովրդավար» վարչապետը. ինչո՞ւ չի հրապարակում արցախյան բանակցությունների փաստաթղթերը. «Ժողովուրդ»Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանները Հայաստանում կվերանորոգվեն. «Փաստ»Ինչ նվերներ են հայտարարագրել Արմեն Գրիգորյանն ու Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը. «Ժողովուրդ»Կարեն Հակոբյանի գործով որոշումը ձգձգվում է արդեն մեկուկես ամիս. ի՞նչ դիրքորոշում կհայտնի վերաքննիչն այսօր. «Փաստ»ԱՄՆ-ը կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Վենեսուելայի դեմ այս շաբաթ․ Axios Իսրայելի իշխանություններին խորհուրդ են տվել պատրաստվել Թուրքիայի հետ հնարավոր պատերազմին Բիթքոյնը մեկ օրում կտրուկ էժանացել է 5000 դոլարով. ի՞նչ է դա նշանակում կրիպտոարժույթների շուկայի համար Դիմակավորված ցուցարարը կարմիր ներկով պատել և կոտրել է Բենիամին Նեթանյահուի մոմե արձանը (տեսանյութ)«Բարսելոնայի» պաշտպանը հրաժարվել է տեղափոխվել եվրոպական գրանդ Եվրամիությունը ռուսական գազը կփոխարինի ռումինական գազով Սերբիան խզել է Ռուսաստանի հետ զենքի մատակարարման մի շարք պայմանագրեր Ջորջինա Ռոդրիգեսը համալրել է գերշքեղ պայուսակների հավաքածուն Chanel-ի հազվադեպ նմուշով Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատորՀայտնի են Իսպանիայի գավաթի 1/8-րդ եզրափակչի վիճակահանության արդյունքները ԵՄ-ն թույլ չի տա խախտել իր ինքնիշխան սահմանները. Ֆրանսիան նախազգուշացրել է Թրամփին Կալիֆոռնիայում անտառային հրդեհների դեմ պայքարում է 1,400 հրշեջ. նահանգապետն իրավիճակն աննախադեպ է որակել 2024-ի դեկտեմբերի դրությամբ ՀՀ-ում ականներից և պատերազմի պայթյունավտանգ մնացորդներից 807 տուժած կա Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԳորիսում պահեստից գողությունը կանխվել է ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսի նվազում դեկտեմբերին՝ նախորդ ամիսների համեմատ Ռուսաստանը շահագործման է հանձնել АК-12-ի վրա հիմնված նորագույն հակադրոնային համակարգ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մասնագիտական գերբերԱՄՆ ԱԽԽ պատվիրակությունը ժամանել է Կիև «Արևմուտքը շահագործում է «մտավոր թերզարգացած» Փաշինյանին» Բողոքի ակցիա՝ ԲԴԽ շենքի դիմաց«Վիճելի կետեր. ի՞նչ է սպասվում Հայաստանին և Ադրբեջանին նոր տարում» Վթար՝ Երևանում․ վիրավորները ամուսիններ են Սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը Հայաստանի դպրոցների չորրորդ դասարանցիներն առաջին անգամ գերազանցել են միջին շեմը Ադրբեջանը չեղարկել է դեպի Ռուսաստան թռիչքը Վթար․ մի քանի ժամ գազ չի լինի Հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է Լոռու մարզում Փաշինյանը ստորագրել է Կարեն Գիլոյանի ազատման դիմումը
Ամենադիտված