Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսի նվազում դեկտեմբերին՝ նախորդ ամիսների համեմատ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

2024 թվականին պարենային ապրանքների համաշխարհային գների հենանիշը միջինում 2.1 տոկոսով ցածր էր 2023 թվականի ցուցանիշից:


Հռոմ. Պարենային ապրանքների համաշխարհային գների հենանիշը դեկտեմբեր ամսին նախորդ ամսվա համեմատ անկում է գրանցել, որտեղ ամենակտրուկ վայրէջքը շաքարի միջազգային գնանշումներն են, ուրբաթ օրը հաղորդել է Միավորված ազգերի կազմակերպության Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ)։

ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը հետագծում է աշխարհում ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների համաշխարհային գների ամենամսյա փոփոխությունները, 2023 թվականի դեկտեմբերին միջինում կազմել է 127.0 միավոր, որը նոյեմբերի արժեքից 0.5 տոկոսով եւ նախորդ տարվա դեկտեմբերի արժեքից 6.7 տոկոսով ցածր է։

Ընդհանուր առմամբ, 2024 թվականին ինդեքսը 122.0 տոկոսային կետ է գրանցել, որը 2.1 տոկոսով ցածր է 2023 թվականի միջին արժեքից, հացահատիկային ապրանքների եւ շաքարի գնանշումների զգալի նվազումները փոխհատուցելով բուսական յուղերի, կաթնամթերքի եւ մսի գների գուցե աննկատ, սակայն ոչ պակաս նշանակալի բարձրացմամբ։

Դեկտեմբերին ՊԳԿ հացահատիկային ապրանքների գնային ինդեքսը համեմատաբար անփոփոխ է մնացել, որը 9.3%-ով ցածր էր նախորդ տարվա նույն ամսվա մակարդակից, իսկ եգիպտացորենի գնանշումների աննշան աճը փոխհատուցվել է ցորենի գնանշումների նվազման հանգամանքով:  Ընդհանուր առմամբ, ՊԳԿ հացահատիկային ապրանքների գնային ինդեքսը 2024 թվականին միջինում 113.5 կետ է կազմել, ինչը 13.3 տոկոսով ցածր է 2023 թվականի մակարդակից՝ նշանավորելով 2022 թ. ռեկորդային մակարդակից երկրորդ տարեկան անկումը: ՊԳԿ բոլոր տեսակի բրինձների գնային ինդեքսը 2023 թ. միջին մակարդակից 0.8 տոկոսով աճել է, որն անվանական արտահայտությամբ 16 տարվա ամենաբարձր ցուցանիշն է։


ՊԳԿ բուսական յուղի գնային ինդեքսը նոյեմբերի համեմատ 0.5 տոկոսով նվազել է դեկտեմբերին, ինչը դեռեւս 33.5 տոկոսով բարձր է նախորդ տարվա մակարդակից։ 2024 թվականի տվյալներով ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը միջինում 9.4 տոկոսով բարձր է եղել 2023 թվականի ցուցանիշից՝ հաշվի առնելով համաշխարհային շուկաներում մատակարարումների նվազման հանգամանքը։       

Դեկտեմբերին ՊԳԿ մսի գնային ինդեքսն, ի տարբերություն այլ ենթաինդեքսների, նոյեմբերի համեմատ 0.4 տոկոս աճ է գրանցել՝ վերջ դնելով եռամսյա նվազման միտումին, որը 7.1 տոկոսով բարձր է 2023 թ. դեկտեմբերի արժեքից։ 2024 թվականին ՊԳԿ մսի գնային ինդեքսն, ընդհանուր առմամբ, 2.7 տոկոսով բարձր էր 2023 թ. միջին արժեքից, որտեղ տավարի, ոչխարի մսի եւ թռչնամսի բարձր գնանշումները փոխհատուցվել են խոզի մսի միջազգային վարընթաց գներով։

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսի յոթ ամիս անընդմեջ վերելքին հաջորդեց անկումը՝ նոյեմբերի համեմատ նվազելով 0.7 տոկոսով, որն, այդուհանդերձ, դեռեւս 17.0 տոկոսով գերազանցում է 2023 թվականի դեկտեմբերի արժեքը: 2024 թվականի տվյալներով ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը միջինում 4.7 տոկոսով բարձր է եղել 2023 թվականի ցուցանիշից՝ գլխավորապես ի հաշիվ կարագի սրընթաց աճող գների։

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսն ամենամսյա գնիջեցումների առաջատարն է՝ հիմնական արտադրող երկրներում շաքարեղեգի բերքի հեռանկարների բարելավման շնորհիվ 5.1 տոկոսով նվազելով նոյեմբերի արժեքից, որը 10.6 տոկոսով ցածր է 2023 թվականի դեկտեմբերի մակարդակից: 2024 թվականին ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը միջինում 13.2 տոկոսով ցածր էր 2023 թվականի ցուցանիշից։

Առավել մանրամասն կարող եք կարդալ հետեւյալ հղումով:

Թեմային առավել մանրամասն ծանոթանալու համար՝
ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքս
ԳՇՏՀ. շուկայի վերահսկում
Գյուղատնտեսական շուկայի տեղեկատվական համակարգ (ԳՇՏՀ)
ՊԳԿ շուկաներ եւ առեւտուր:

Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՀայաստանյան կառավարիչները երկիրը դնում են նոր հարվածների տակ․ Տիգրան Աբրահամյան Փորձագետը գնահատել է Ուկրաինայի կորուստները հակամարտության տարիներին Նունե Եսայանը Ավետ Բարսեղյանի հետ Ռուսաստանում է Զելենսկին խոստովանություն է արել Մովսեսի բնակիչները անցած 3 գիշերներին կրակոցների ձայներ են լսել. Ոսկան Սարգսյան Հայաստանում կրիպտոակտիվներով կարող են վճարել, եթե գրանցված էլեկտրոնային փող է. ԿԲ փոխնախագահ Ռուբեն Մխիթարյանը վերցնում է մանդատը Ո՞րն է եղել Լուսինե Թ․-ի մահվան պատճառըԽոշոր վթար, բախվել են մեքենաներ, վիրավnրներ կանԼավ լուր՝ թոշակառուների համարԶինվորական ծառայության սահմանային տարիքը կփոխվի՞Սիգը թանկանալու է 150 դրամով․ ՇՄ նախարար Ռուսաստանը շարունակում է զգուշացնել հետևանքների մասին«Ընտանիք» ռեստորանում փորձաշրջան անցնող մատուցողը միջոցառման մասնակիցների տոպրակներից ծրարներ է գողացել ԱՄՆ դեսպանատան տարօրինակ հորդորը Ուշադրություն. կդիտվեն ձյան առատ տեղումներԹուրքիան կես գրամ հետ չի կանգնել իր պայմաններիցԾանոթ ու միաժամանակ անհայտ …ամերիկյան բիլիարդ «Քաղաքական հակասեպտիկ. ինչպես է Հայաստանի եվրոպական օրակարգը դառնում ընտրազանգվածի մոբիլիզացման և իշխանության նկատմամբ վստահության վերագործարկման միջոց»4 անգամ կրակել են Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ. Խնածախում անհանգիստ են«Զորավարժություններ ենթատեքստով» Օսմանյան Թուրքիան իրականացրել է Ադանայի կոտորածը․ պատմության այս օրը (14 ապրիլ)7 բալ․ Երևանում վտանգավոր իրավիճակ էԺամեր շարունակ գազ չի լինելուՀայաստան-Թուրքիա սահմանին թnւրք երիտասարդ է կորել Մյանմայում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Արտակարգ իրավիճակ՝ Երևան-Գյումրի ճանապարհինԱպրիլի 14-ին և 15-ին լույս չի լինի հարյուրավոր հասցեներումՄարզիկները կմասնակցեն Կատարում կայանալիք սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթին Ռուբլին արժևորվել է. փոխարժեքն այսօրՈղբերգական վթարը խլել է 16-ամյա աղջնակի կյանքը․ ՌԴՁյուն է տեղում. ինչ իրավիճակ է ՀՀ-ումՎերին Լարսը փակ է միայն բեռնատարների համար Ֆիդան. Թուրքիայի դռները բաց են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համարWP. ՑԱԽԱԼ-ը պատասխանատու է Գազայում ՄԱԿ-ի շենքի վրա հարվածի և աշխատակցի մահվան համարԱպրիլի 13-ը Ռոք-ն-ռոլի համաշխարհային օրն է Ազատաշեն գյուղում բախվել են «Nissan Teana»-ն և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել էԱՄՆ-ն և Իրանը կարող են փոխել բանակցությունների վայրը. Թեհրան Արթուր Դավթյանը՝ Աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր YouTube-ը նախատեսում է սահմանափակել Shorts-երի դիտման ժամանակը Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը«Դվին» հյուրանոցային համալիրում կրակnցներ են հնչել «Ես երբեք չէի պատկերացնի, որ կյանքում ինձ որևէ մեկը կճանաչի որպես երգիչ Արկադի Դումիկյան». Արկադի ԴումիկյանԻրան-ԱՄՆ բանակցությունները կշարունակվեն ապրիլի 19-ին. Արաղչի Թուրքիայի արևելքում 4.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՕմանում ԱՄՆ-ն Իրանին չի առաջարկել ամբողջությամբ հրաժարվել ուրանի հարստացումիցՔանի դեռ Հայաստանի Սահմանադրություն չի փոփոխվել, խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է. Բայրամով Մաքրման աշխատանքների արդյունքում Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ, իսկ Գետառից և Ողջաբերդից՝ շուրջ 4,040 խմ աղբ
Ամենադիտված