Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունից
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱնատոլի Մակարովը որոշել է ընտանիքով այցելել Հայաստան և շատ է զղջացել դրա համար, գրում է abnews.ru-ն։ Ամենից շատ զբոսաշրջիկը ցնցվել է սննդամթերքի գներից։ Պարզվել է, որ դրանք գրեթե երկու անգամ ավելի բարձր են, քան հայրենիքում է։ Օրինակ, սովորական սուպերմարկետում լոլիկն արժե 500 ռուբլի մեկ փաթեթի համար: Իսկ պանիրն ընդհանրապես ոկու գնի է՝ 100 գրամի համար 300 ռուբլի: Արդյունքում շիլան, պանիրը, հացն ու ջուրը հազար ռուբլի է նստել Անատոլիի վրա։
Մատչելի, բայց համեղ սնունդ գտնելը շատ դժվար է եղել: Հայաստանում նույնիսկ հայտնի McDonald's չի եղել։ Երևանի տեղական շուկայում գներն իսկական վախեցնող են: Հայերն անգամ կատակում են, որ եթե տաղավարներից մեկում զբոսաշրջիկին չեն խաբել, ապա կարելի է ասել, որ նա երկրում չի հանգստացել։
Ռուսին զարմացրել է նաև տեղի տեսարժան վայրերից մեկը։ Խոսքը Կասկադի մասին է։ Դա սանդուղք է, որը տանում է դեպի լեռը, որտեղից կարելի է տեսնել վեհաշուք Արարատը։ Բայց փաստն այն է, որ այդ շինությունն արդեն երկար տարիներ է կիսատ է մնացել։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը