Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 85 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու հերթական փորձերը կանխվել են։ ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 85 ուկրաինական ԱԹՍ, 31–ը` Սև ծովի ջրատարածքում, 16-ական` Վորոնեժի մարզում և Կրասնոդարի երկրամասում, 14-ը՝ Ազովի ծովի ջրատարածքում, 4-ը՝ Բելգորոդի մարզում, 2-ը՝ Տամբովի մարզի տարածքում, 1-ական` Ղրիմում և Կուրսկի մարզում»,– ասված է հաղորդագրությունում։