Մեր կառավարությունը դարձել է հեքիաթի միջի վիշապը. ոսկու շուկայի աշխատակիցները բողոքում են հարկային փոփոխություներից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇուկայի այս պայմաններում փաստաթղթաշրջանառություն ցույց տալն անհնարին է իրագործել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հարկային փոխությունների դեմ բողոքի ակցիա իրականացնող ոսկու շուկայի աշխատակիցներից մեկը:
«Շրջանառության հարկի վերաբերյալ նոր փոփոխություններ պետք է մտցնեին, մեզ կանչել էին Ազգային ժողով հանդիպման, որպեսզի մեր առաջարկները լսեն, բայց արդյունքում մենք լսեցինք, իրենք ինչ առաջարկել էին, դրանք էլ անցկացրեցին, այսինքն մեզ բանի տեղ չդրեցին։ Հիմա մնացել է շրջանառության հարկը, բայց այդ 5%-ը բարձրացնում են, դարձնում են 10%։
Այսինքն, դուրս է գալիս, եթե առաջ ես վճարել եմ պետությանը 60,000 հարկ, հիմա պիտի մուծեմ կրկնակի՝ 120,000, բացի այդ, իրենք այնպիսի պայմաններ են ստեղծում, որ մենք դառնանք տուգանքի մատերիալ: Հեքիաթ կա չէ՞, որ հերոսը գնում է, վիշապին հաղթում է, հետո ինքը նստում է վիշապի աթոռին, դառնում է վիշապ, հիմա մեր կառավարությունն ուզում է այդ վիշապի դերը ստանձնել, բայց վիշապի դերը պետք չէ, առանց այն էլ ամեն ինչը թանկացրել են: Եթե իրենց նպատակ: