Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռևս տարիներ առաջ հայաստանյան բնապահպանական կազմակերպությունների գործունեությանը կարելի էր վերաբերվել որպես գաղափարական պայքարի՝ հանուն երկրի շրջակա միջավայրի պահպանության։ Որոշ դեպքերում իսկապես այդպես էր։ Սակայն վերջին տարիների զարգացումները ցույց տվեցին, որ ինչքան էլ առկա է շրջակա միջավայրի պահպանության ու բարելավման խնդիրը, հայաստանյան բնապահպանական կազմակերպությունների զգալի մասը կենտրոնացած էր ոչ թե իրական խնդիրների բացահայտման, այլ կոնկրետ թիրախային ծրագրերի ու ոլորտների տապալման հարց էր լուծում։

Դատեք ինքներդ՝ Երևանի ծառահատումներից մինչև այրվող աղբավայրերը, տրանսպորտի արտանետումներից մինչև անվերահսկելի շինարարությունը՝ ցեմենտի ու այլ թունավոր նյութերի արտանետումներով, ուղղակի ու շատ հստակ ազդեցություն ունեն բնակչության առողջության վրա։ Բայց բնապահպանների թիրախը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության հենասյունը՝ հանքարդյունաբերության ոլորտը։ Ու սա զարմանալիորեն համահունչ է հատկապես 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի ագրեսիվ ու շատ հստակ երևակվող հարձակումներին Հայաստանի տնտեսության վրա։

Անցած տարվա ընթացքում ադրբեջանական մամուլում Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունների՝ Քաջարանի, Սոթքի, Ամուլսարի դեմ լայնածավալ մեդիաարշավներ էին կազմակերպվել, որի «գագաթնակետը» եղավ COP29-ի ընթացքում Հայաստանը որպես բնության և շրջակա միջավայրի «թշնամի» ներկայացնելը։ Այս մասին շատ է գրվել։ Հայաստանի դեմ սանձազերծված այս արշավի համար Ադրբեջանը հիմնականում օգտագործում էր հենց հայաստանյան բնապահպանների՝ տարիների ընթացքում արված հայտարարությունները, հաճախ՝ մտացածին։ Այս մասին հիշատակումները հայաստանյան բնապահպանները հաճախ ցավագին են ընկալում՝ թե, իբր, ինչո՞ւ եք մեզ մեղադրում Ադրբեջանին օգնելու մեջ։ Այնինչ, այդ ամենն անտեսել ուղղակի չի կարելի, եթե հաշվի առնենք, որ հայաստանյան մի շարք ՀԿ-ներ այս ամենից հետո էլ շարունակում են նպաստել կասկածելի «միջազգային» կազմակերպությունների՝ լրտեսություն հիշեցնող գործունեությանը Հայաստանում։

Այսպես, ի մասնավորի, չեխական ծագումով «Առնիկա» կազմակերպությունը շարունակում է Ադրբեջանին ուղղակի կամ անուղղակի մատակարարել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի մասին իբր «գիտական» տվյալներ։

«Էկոլուր» ՀԿ-ի կայքի հունվարի 7-ի հրապարակումից հայտնի է դառնում, որ այլ երկրներում արդյունաբերական աղտոտման հայտնաբերման համար Չեխիայի ԱԳՆ–ի կողմից տրվող գրանտային ծրագիրն, ամենայն հավանականությամբ, հասել է նաև Սյունիքի մարզ: Իհարկե, դեռևս 2023 թ. դեկտեմբերին այդ կազմակերպության հետ կապված աղմուկից հետո այս հոդվածում չի հիշատակվում այդ կազմակերպության անունը, սակայն նյութի սկզբում առկա են «Առնիկայի» և Չեխիայի ԱԳՆ-ի դրամաշնորհային ծրագրի պաշտոնական լոգոները։

Դեռևս 2018 թվականից սկսած՝ չեխական ՀԿ-ի փորձագետները «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» ՀԿ-ների հետ տարիներ շարունակ Հայաստանի ջրի, հողի կենսաբանական նյութերի փորձանմուշներ են վերցրել մի շարք մարզերում (Արարատ, Լոռի, Կոտայք և Արագածոտն), ուսումնասիրել են ծանր մետաղների տարածման ուղիներն այդտեղ գործող հանքավայրերում և պոչամբարներում: Փաստացի Հայաստանում շարունակում են գովազդել այդ չեխական ՀԿ-ն՝ «տոն տալով» նրանց այն պնդումներին, որ Հայաստանը աղտոտում է տարածաշրջանը։ Չեխական այս կազմակերպության տվյալները ոչ ոք չի ստուգել, բայց դրանք ակտիվորեն մեջբերվում են ադրբեջանական մամուլում։

Հիշեցնենք, որ չեխական այս կազմակերպությունը՝ հայաստանյան ՀԿ–ների աջակցությամբ, որքան կարելի է հասկանալ տարբեր հրապարակումներից, այցելել է Հայաստան 2018, 2019, 2020, 2021 թվականներին։ Եվ շատ հետաքրքիր էր, որ նույն Ադրբեջանում, ինչպես նաև Թուրքիայում արդյունաբերական աղտոտման դեպքերով իրենք երբևէ չեն զբաղվել։ Սակայն այս հանգամանքը, կարծես, որևէ կերպ ահազանգ չի հանդիսանում հայաստանյան բնապահպանական ՀԿ-ների համար, և նրանք շարունակում են համագործակցել կասկածելի օտարերկրյա կազմակերպության հետ:

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է այդ «խնդրի բացահայտմամբ» զբաղված չեխական կասկածելի մի կազմակերպություն, որի գործունեությունը լայնորեն լուսաբանվել է ադրբեջանական կայքերում։ Զուգադիպություն է սա, թե ոչ, բայց վերոնշյալ հոդվածի հրապարակումը համընկավ Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հարցազրույցի հրապարակման հետ, որտեղ կրկին հիշատակվում էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», որն ուղիղ առնչվում է Սյունիքի մարզի հետ։ Այս ամենն, ինչ խոսք, արդեն ազգային անվտանգության հարց է, որով, հուսանք, Հայաստանում դեռևս զբաղվում են...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լոռիում «Opel»-ը 3 մետր բարձրությունից ընկել ու հայտնվել է բնակելի տան և պատի արանքում Աբովյանի, Արարատի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է 9-ամյա ռուսաստանցին դարձել է պատմության մեջ ամենաերիտասարդ շախմատիստը, որը ստացել է միջազգային վարպետի միավոր Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը կնվազի 20 տոկոսով. ՆԳՆ Հայաստանն անհաջող կերպով փնտրում է անվտանգության նոր երաշխավոր. «Համբերե՛ք, մենք ձեր կողքին ենք»ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու հերթական դեպքը (տեսանյութ) Փարաքարում «ընտրեցին» սպանության գործով մեղադրվողին ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը որևէ պրակտիկ արժեք ունենալ չի կարողՏուրիստների թիվը մեկ տարում նվազել է 7 տոկոսովԵվրոպան վերապահումներ ունի «Եվրաքվե»-ի վերաբերյալ Մոսկվան արձագանքել է ԵՄ-ին անդամակցելու Երևանի ցանկությանը. Հայաստանը կսառի և կուտի վերջին ուտելիքն առանց աղիՀայտնի է Մհեր Սահակյանի հոգեհանգստի և հուղարկավորության տեղն ու ժամը Քաղաքագետ Անդրեևը վստահություն է հայտնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության անհնարինության հարցում «Բարսելոնան» հայտնել է, թե որքան կբացակայի վնասվածք ստացած Մարտինեսը Ե՞րբ է «աղի բլիթ» ուտելու օրը Մահացել է լրագրող Արամ Զաքարյանը Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը ՌԴ-ում վթարի հետևանքով 19-ամյա աղջիկ է մահացելԱյն, ինչ անում է Հայաստանի հանրությունը, շատ կարևոր է․ Լավրով Պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական ավտովթարի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել Հայտնի է դպրոցականների գարնանային արձակուրդների օրերըԵրևանում 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է դանակ և գազային ատրճանակ կրելու համար Զելենսկին Մակրոնի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայման թեման Կապիտանը զորամաս չի ներկայացել ու լքել է ՀՀ տարածքը Շարունակում է խաբել ու մանիպուլյացիայի դիմել. «Փաստ»Բացառիկ կադրեր՝ ողբերգական վթարիցԲաքվի դիրքորոշումը կարող է կապված լինել իր ներքաղաքական օրակարգի հետ. «Փաստ»Ի՞նչ ախտանշաններով է հայտնի նոր տարածվող վիրուսը«Չեմ համակերպվում Ռուբենիս չլինելիության, այս իրականության հետ». կրտսեր սերժանտ Ռուբեն Գալստյանն անմահացել է 44-օրյա պատերազմի առաջին օրը. «Փաստ»Պետդումայում Փաշինյանին «հատակին են նստեցրել» Եվրամիության մասին նրա խոսքերից հետոԲացվել է Երևանի գավառական դպրոցը․ պատմության այս օրը (14 հունվար) Թբիլիսիի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել. վիրավորներ և զոհ կա Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա Իսկ գուցե սկսեք վերջապես «քաղաքականությամբ զբաղվե՞լ». «Փաստ»«Opel»-ը կիսակողաշրջված հայտնվել է գետի ափին, 2 վիրավnր կաԲայդենը ելույթ է ունեցել Պետքարտուղարությունում և ամփոփել իր վարչակազմի արտաքին քաղաքականությունը Հայաստանի օրվա իշխանությունների զիջողականության համախտանիշը. «Փաստ»37-ամյա Մհեր Սահակյանը 4 որդիների հայր էր․ մանրամասներ Արժեհամակարգերի պղծման շարունակականություն. հակահերոսությունը՝ հերոսության պատյանի մեջ. «Փաստ»-10․ ձյուն է տեղալու«Սա ապաշնորհ կառավարման, տված խոստումներն անտեսելու և պոպուլիստական հայտարարություններով առաջնորդվելու հետևանք է». «Փաստ»Հայաստանի բոլոր դպրոցները կգործեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո. նախագիծ. «Փաստ»Մխիթարյանը բուժզննման է ենթարկվել․ հայտնի են մանրամասները Կայծակնային անկում՝ ռուբլու շուկայումՀԷՑ-ը տեղեկացնում էԻսկ ԵՄ-ում մեզ սպասո՞ւմ են. եթե այդ ամենը հանրաքվե անելով լիներ.... «Փաստ»Մահացել է ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանը Առկա աշխարհաքաղաքական ստատուս-քվոն շուտով կարող է փոփոխության ենթարկվել. «Փաստ»Արդյո՞ք հետ կկանչվի Տիրան Խաչատրյանի հերոսի կոչումը. «Ժողովուրդ» Համբերության բաժակը լցվել է. ի՞նչ կնախաձեռնի Ռուսաստանը. «Փաստ»
Ամենադիտված