Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսկ ԵՄ-ում մեզ սպասո՞ւմ են. եթե այդ ամենը հանրաքվե անելով լիներ.... «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարության վերջին նիստում ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, ավելի ճիշտ է ասել՝ ազդարարեց Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկը: Կարճ ասած՝ Փաշինյանը հայտարարեց, որ «իրական Հայաստանը» ցանկանում է ու պետք է անդամակցի Եվրամիությանը:

Այն, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մոլորեցնում, եթե կուզեք՝ ցանկանում է հիմարացնել հանրությանը, ակնհայտից էլ ակնհայտ է:

Փաշինյանն ինքն էլ հրաշալի գիտի, որ Եվրամիությանն անդամակցելու ցանկության մասին իր բազմագալար հայտարարությունը փուչ է, դրա համար էլ «ապահովագրվում» է՝ նշելով նաև հետևյալը. «Այս որոշումը բառիս բուն իմաստով ԵՄ անդամակցություն չի նշանակում: Դա կարող է լինել միմիայն հանրաքվեի ճանապարհով»:

Եթե Եվրամիությանն անդամակցելը զուտ այդ միությանն անդամակցել ցանկացող երկրներում հանրաքվե անելով լիներ, հիմա գիտե՞ք քանի երկիր էր անդամակցել: Այսինքն, օրինակ՝ արդեն մի 30-40 տարի դեպի ԵՄ «ընթացող» Թուրքիան ոչ մի կերպ գլխի չէր ընկնում, էլի, նման հանրաքվեներ անցկացնել ու, առանց կոշիկները մաքրելու, մտնել ԵՄ: Ու, թեկուզ 50 հատ հանրաքվե անցկացնի այս կամ այն երկիրը, դրանից դեռ չի հետևում, որ այն ԵՄ անդամ կդառնա: Եվրամիության նեղ դռան մոտ բավականին տպավորիչ հերթ է: Ու Հայաստանն այդ հերթում ամենևին էլ դռան մոտերքում չէ, ոչ էլ՝ մեջտեղում, այլ՝ այնպես, հերթի պոչամասում պիտի տեղ գրավի: Ու հարցն այն է՝ ԵՄում մեզ սպասո՞ւմ են, թե՞ գլխներիս տակ փափուկ բարձ են դնում:

Բայց դա դեռ մի կողմ: Այսպես կոչված՝ «Եվրաքվեի» ստորագրահավաքին Փաշինյանի սրտացավ վերաբերմունքը վկայում է այն մասին, որ, ըստ ամենայնի, այդ նախաձեռնությունը ոչ մի կերպ ինքնաբուխ չէր, այլ կազմակերպվել էր փաշինյանական իշխանության ուղիղ հանձնարարությամբ:

Սա՝ առաջինը:

Երկրորդը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե առաջին անգամ է նման նախաձեռնություն դրսևորվել: Սա բացահայտ սուտ է, քանի որ 2023-ին, ու դա հանրահայտ է, համապատասխան ստորագրահավաք իրականացրեց «Հայաքվե» նախաձեռնությունը:

Երրորդը՝ Փաշինյանն ասաց, թե չեն կարող (կամ՝ ո՜նց կարող են) 50 հազար մարդու կարծիքն անտեսել: Այստեղ անհնար է առանց դասական արձագանքի. «Իյա՜, իրո՞ք»: Այդ պարագայում հապա ինչպե՞ս է, որ նույն Փաշինյանն ու իր ՔՊ-ն բացարձակապես անտեսեցին ավելի քան 50 հազար, իսկ իրականում՝ մոտ 70 հազար մարդու կարծիքը, որ միացել էին «Հայաքվեի» ստորագրահավաքին:

Չնայած, տրամաբանորեն միանգամայն հասկանալի է, թե Փաշինյանն ինչու է անտեղյակ ձևանում «Հայաքվեի» պահով: Նախ՝ «Հայաքվեն» Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրությամբ նախատեսված առաջին քաղաքացիական և օրենսդրական նախաձեռնություն-ստորագրահավաքն էր: Բայց, որ շատ ավելի էական է, տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիները այդ օրենսդրական նախաձեռնությամբ նպատակ ունեին քրեականացնել (քրեական պատիժ սահմանել) Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը: Իսկ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած (նույնն է՝ Արցախն ուրացած) Նիկոլ Փաշինյանը, հասկանալի է, ոչ մի ցանկություն չունի դրա համար քրեական պատասխանատվության ենթարկվելու:

Ի դեպ, առանց սոցհարցման էլ կարող ենք ասել, որ ՀՀ մոտ 2 միլիոն քաղաքացի ցանկանում է, որ Փաշինյանն առնվազն հեռանա վարչապետի պաշտոնից: Ինչպե՞ս է որ երկու միլիոնի կարծիքը նա անտեսում է:

Վերադառնանք Եվրամիությանն անդամակցելու փաշինյանական թարմ, ի լրումն՝ արկածախնդրական ու մանիպուլ յատիվ դրսևորմանը: Ինչո՞ւ մանիպուլ յատիվ: Թեկուզ հետևյալ պարզ պատճառներով. ա) հանրաքվեով ԵՄ անդամ չեն դառնում, բ) Եվրամիությունում ոչ ոք Հայաստանին չի սպասում, գ) Հայաստանը ոչ մի պարամետրով (ժողովրդավարական, դատական, սոցիալական, տնտեսական, օրենսդրական, անվտանգային, կրթական և այլն) չի համապատասխանում Եվրամիության չափանիշներին, իսկ Փաշինյանի իշխանավարման շրջանում դրանցից մղոններով է հեռացել: Ու, ընդհանրապես, Եվրամիությանն անդամակցելու թեկնածու համարվելու (ընդգծում ենք՝ թեկնածու) համար Հայաստանը դեռ երկար ու երկար տարիներ պիտի փթերով «բագետ ու պարմեզան» ուտի:

Առհասարակ, եթե Փաշինյանն ու իր կառավարությունը, զուտ իրենց խմբային շահերից ելնելով, այնքան են տարվել հանրությանը ստերով կերակրելու և հերթական անգամ մոլորեցնելու «գործով», որ «շուստրավատներով» փորձում են համոզել, թե հանրաքվեով հնարավոր է ԵՄ անդամ դառնալ, ապա հանրությանը մնում է կամ ձերբազատվել ստախոս ու աղետաբեր իշխանությունից, կամ էլ... հերթական անգամ «կտցել» նետված «եվրակուտը» ու այդպես մոլորյալ ու հպարտ... գնալ նոր ընտրությունների, լավ՝ հանրաքվեի ու հերթական անգամ... երազախաբվել՝ ծանր հետևանքներով:

«Խաղաղության խաչմերուկը», բնականաբար, տապալվեց, ինչի վկայությունն են թեկուզ Ալիևի՝ Հայաստանն «արևմտյան Ադրբեջանի» վերածելու բացեիբաց սպառնալիքները: Ու Փաշինյանը գործարկեց նախապատրաստած «պլան Բ»-ն, այսինքն՝ «Եվրաքվեի» փուչիկը:

Ի լրումն ամենի, եթե Հայաստանը նույնիսկ անդամակցի Եվրոպական միությանը, իսկ ավելի ստույգ՝ եթե առանց անդամակցելու հեռանա ԵԱՏՄ-ից, ապա դա նշանակում է, որ բնական գազ, միջուկային վառելիք, ցորեն պետք է այդուհետ գնի «եվրոպական» գներով՝ մի քանի անգամ ավելի թանկ: Ըստ որում, շատ մեծ հարց է, թե որևէ մեկը Հայաստանին վաճառելու ցորեն կամ գազ կունենա՞:

Ամենի՛ց կարևորը:

Փաշինյանն, անկասկած, հրաշալի գիտակցում է, որ Հայաստանը ԵՄ անդամ չի դառնալու: Այդ դեպքում ինչո՞ւ է նա նման փուչ հայտարարություն անում: Ո՞րն է նրա բուն նպատակը: Ցավոք, դա նույնպես ակնհայտ է, եթե ոչ՝ ակնբախ. ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին Փաշինյանի քաղաքական հայտարարության առանցքային նպատակը Ռուսաստանի ու նաև Իրանի հետ թշնամանալն է: Ըստ որում, գիտակցաբար դա արվում է նույն իշխանության կողմից թուրք-ադրբեջանական սպառնալիքների ուժգնացմանը նպաստելուն զուգահեռ:

Ու միանգամայն բնական էր, որ Ռուսաստանից կոշտ արձագանքները չուշացան: Այստեղ արդեն հանրության, երկրի ազգային ուժերի ու շրջանակների կողմնորոշվելու պահն է: Կա՛մ մենք բոլորս գիտակցում ենք պահի լրջությունն ու նաև մեր պատասխանատվությունը և ձերբազատվում ենք արկածախնդրական մարմնաշարժումներով Հայաստանի պետական նավն անընդմեջ ժայռերին հարվածելու տանող այդ աղետաբեր վարչախմբից, կա՛մ էլ «քաղաքականությամբ չզբաղվելով»՝ լայն փակված աչքերով գնում ենք հերթական ապառաժն առճակատ խոյահարելու:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քիմ Քարդաշյանը հանդես է եկել հայտարարությամբՌԴ-ն, Իրանը և Ադրբեջանը տրանսպորտի հարցով հանդիպում կանցկացնեն Լոռիում «Opel»-ը 3 մետր բարձրությունից ընկել ու հայտնվել է բնակելի տան և պատի արանքում Աբովյանի, Արարատի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է 9-ամյա ռուսաստանցին դարձել է պատմության մեջ ամենաերիտասարդ շախմատիստը, որը ստացել է միջազգային վարպետի միավոր Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը կնվազի 20 տոկոսով. ՆԳՆ Հայաստանն անհաջող կերպով փնտրում է անվտանգության նոր երաշխավոր. «Համբերե՛ք, մենք ձեր կողքին ենք»ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու հերթական դեպքը (տեսանյութ) Փարաքարում «ընտրեցին» սպանության գործով մեղադրվողին ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը որևէ պրակտիկ արժեք ունենալ չի կարողՏուրիստների թիվը մեկ տարում նվազել է 7 տոկոսովԵվրոպան վերապահումներ ունի «Եվրաքվե»-ի վերաբերյալ Մոսկվան արձագանքել է ԵՄ-ին անդամակցելու Երևանի ցանկությանը. Հայաստանը կսառի և կուտի վերջին ուտելիքն առանց աղիՀայտնի է Մհեր Սահակյանի հոգեհանգստի և հուղարկավորության տեղն ու ժամը Քաղաքագետ Անդրեևը վստահություն է հայտնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության անհնարինության հարցում «Բարսելոնան» հայտնել է, թե որքան կբացակայի վնասվածք ստացած Մարտինեսը Ե՞րբ է «աղի բլիթ» ուտելու օրը Մահացել է լրագրող Արամ Զաքարյանը Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը ՌԴ-ում վթարի հետևանքով 19-ամյա աղջիկ է մահացելԱյն, ինչ անում է Հայաստանի հանրությունը, շատ կարևոր է․ Լավրով Պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական ավտովթարի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել Հայտնի է դպրոցականների գարնանային արձակուրդների օրերըԵրևանում 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է դանակ և գազային ատրճանակ կրելու համար Զելենսկին Մակրոնի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայման թեման Կապիտանը զորամաս չի ներկայացել ու լքել է ՀՀ տարածքը Շարունակում է խաբել ու մանիպուլյացիայի դիմել. «Փաստ»Բացառիկ կադրեր՝ ողբերգական վթարիցԲաքվի դիրքորոշումը կարող է կապված լինել իր ներքաղաքական օրակարգի հետ. «Փաստ»Ի՞նչ ախտանշաններով է հայտնի նոր տարածվող վիրուսը«Չեմ համակերպվում Ռուբենիս չլինելիության, այս իրականության հետ». կրտսեր սերժանտ Ռուբեն Գալստյանն անմահացել է 44-օրյա պատերազմի առաջին օրը. «Փաստ»Պետդումայում Փաշինյանին «հատակին են նստեցրել» Եվրամիության մասին նրա խոսքերից հետոԲացվել է Երևանի գավառական դպրոցը․ պատմության այս օրը (14 հունվար) Թբիլիսիի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել. վիրավորներ և զոհ կա Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա Իսկ գուցե սկսեք վերջապես «քաղաքականությամբ զբաղվե՞լ». «Փաստ»«Opel»-ը կիսակողաշրջված հայտնվել է գետի ափին, 2 վիրավnր կաԲայդենը ելույթ է ունեցել Պետքարտուղարությունում և ամփոփել իր վարչակազմի արտաքին քաղաքականությունը Հայաստանի օրվա իշխանությունների զիջողականության համախտանիշը. «Փաստ»37-ամյա Մհեր Սահակյանը 4 որդիների հայր էր․ մանրամասներ Արժեհամակարգերի պղծման շարունակականություն. հակահերոսությունը՝ հերոսության պատյանի մեջ. «Փաստ»-10․ ձյուն է տեղալու«Սա ապաշնորհ կառավարման, տված խոստումներն անտեսելու և պոպուլիստական հայտարարություններով առաջնորդվելու հետևանք է». «Փաստ»Հայաստանի բոլոր դպրոցները կգործեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո. նախագիծ. «Փաստ»Մխիթարյանը բուժզննման է ենթարկվել․ հայտնի են մանրամասները Կայծակնային անկում՝ ռուբլու շուկայումՀԷՑ-ը տեղեկացնում էԻսկ ԵՄ-ում մեզ սպասո՞ւմ են. եթե այդ ամենը հանրաքվե անելով լիներ.... «Փաստ»Մահացել է ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանը Առկա աշխարհաքաղաքական ստատուս-քվոն շուտով կարող է փոփոխության ենթարկվել. «Փաստ»
Ամենադիտված