Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սա ապաշնորհ կառավարման, տված խոստումներն անտեսելու և պոպուլիստական հայտարարություններով առաջնորդվելու հետևանք է». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ իշխանությունները շարունակում են ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավորության և ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցության ռևերանսները, փորձագետներն ահազանգում են հնարավոր վտանգների մասին: Իսկ որքա՞ն արագ այս վտանգներն իրական դառնալու պարագայում դրանց հետևանքներն իր վրա կզգա մեր հանրությունը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը նշում է՝ կենսական նշանակություն ունի ԵԱՏՄ-ի հետ տնտեսական փոխգործակցությունը մեր երկրի սոցիալ-տնտեսական համակարգի համար: «Հարվածը կենսական նշանակություն ունեցող ուղղության վրա որևէ կերպ չի կարող պատճառաբանված լինել, եթե բացառենք իշխանության նեղ քաղաքական շահը, այսինքն՝ իրենց նեղ քաղաքական շահից բխող ինչ-որ ռևերանսներ են անում, բայց դա բացարձակապես կապ չունի մեր իրական կայուն զարգացման շահերի հետ: Ի՞նչ են առաջարկում դրա դիմաց: Ոչինչ: Մեր ժողովուրդը անմիջապես կզգա սոցիալական և տնտեսական հետևանքները: Այս իշխանության օրոք գրեթե կրկնապատկվել է մեր տնտեսական կախվածությունը նույն ԵԱՏՄ անդամ երկրներից, այսինքն՝ կենսական այդ նշանակությունը մոտավորապես երկու անգամ ավելացել է իրենց օրոք, իսկ փոխգործակցությունը ԵՄ անդամ կամ զարգացած այլ երկրների հետ՝ Միացյալ Նահանգներ և այլն, ըստ էության, էապես նվազել է: Գրեթե երկու անգամ էլ այդտեղ ունեցել ենք նվազում: Ի՞նչն էր խանգարում վարել այնպիսի արտաքին և ներքին տնտեսական քաղաքականություն, որ լիներ հակառակը: Խոստացել էին դիվերսիֆիկացնել մեր արտաքին տնտեսական հարաբերությունները: Դիվերսիֆիկացումը նշանակում է՝ նախ՝ որքան ներուժ ունի, թող աճի ԵԱՏՄ-ի հետ մեր փոխգործակցությունը, որովհետև դա օգուտ է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացուն և հավաքական մեր տնտեսությանը: Մյուս կողմից՝ թող զարգանար դա, բայց ավելի արագ զարգացնեին փոխգործակցությունը Եվրամիության անդամ երկրների հետ: Ինչո՞ւ է նախորդ տարի էապես կրճատվել Հայաստանի արտահանումը դեպի ԵՄ, ինչո՞ւ է կրճատվել ապրանքաշրջանառությունը: 40 տոկոսով կրճատվել է մեր արտահանումը դեպի Միացյալ Նահանգներ, սա ինչի՞ հետևանք է: Սա նվազագույնը ապաշնորհ կառավարման, տված խոստումներն անտեսելու և պոպուլիստական հայտարարություններով առաջնորդվելու հետևանք է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ավետիսյանը:

Ստացվում է, որ մեր երկիրը կարող է հմտորեն փոխգործակցել տնտեսական տարբեր կառույցների հետ՝ հանուն Հայաստանի տնտեսության զարգացման: Այդ դեպքում ինչո՞ւ են մշտապես ընտրում «կամ-կամ»-ի տարբերակը: «Այս խնդրահարույց՝ «կամ-կամ»-ի մոտեցումը մեր օրակարգ, մեր երկիր է բերվել այս իշխանությունների օրոք: Տեսեք՝ հարևան Վրաստանը, չլինելով ԵԱՏՄ անդամ-երկիր, նույնիսկ ունենալով կոնֆլիկտային հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ, 2022 թվականից սկսած՝ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, կարողացավ ամբողջապես յուրացնել մեր տարածաշրջանի համար դրական գործոնները: Ճարպկորեն, առաջնորդվելով իր երկրի ազգային շահով՝ կարողացավ միայն այդ գործոնով ապահովել երկնիշին մոտ և ավելի տնտեսական աճ, գրեթե այն չափով, որքան Հայաստանի Հանրապետությունը, որը ԵԱՏՄ անդամ երկիր է և համարվում է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը: Նա նաև շարունակեց իր փոխգործակցությունը մնացած աշխարհագրական ուղղություններով: Սա դասական օրինակ է մի քանի կիլոմետր հեռու գտնվող պետության:

Ի՞նչն էր խանգարում, որ ԵԱՏՄ հնարավորություններից օգտվելուց զատ, հատկապես, որ տնտեսական մեր այս ակտիվությունն էապես ավելացել էր, որի հետ, ի դեպ, այս իշխանությունները կապ չունեն, դա կապիտալացնեին մեր տնտեսության դիվերսիֆիկացիայի ուղղությամբ, այսինքն՝ այնպես անեին, որ ծառայեր աշխարհագրական այլ ուղղություններով տնտեսական փոխգործակցությանը, զարգացմանը և ներդրումներին: Ի վերջո, միայն առևտուրը չէ: Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա, այդ թվում՝ ուղղակի ներդրումները դուրս են գալիս, այսինքն՝ ավելի քիչ են եկել, քան գնացել են, փաստացի «փախչում» է կապիտալը: Այստեղ եթե դրական ցուցանիշներ ենք ուզում, կրկին վերցնում ենք Ռուսաստանի Դաշնությունը, մոտ 50 մլն դոլարի չափով ունեցել ենք օտարերկրյա ներդրումների զուտ հոսքի աճ: Հիմա սա է իրավիճակը: Եթե չեն կարողանում անվտանգային միջավայր ապահովել, նաև տնտեսական անվտանգության տեսանկյունից Ամերիկայի Միացյալ Նահանգների օտարերկրյա ուղղակի ներդրումները մեր երկրում պաշտպանել, դրա մեղավորը Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությո՞ւնն է:

Ենթադրենք, արտադրողն արտահանում է ռուսական շուկա իր կամայական արտադրանքը, կարողանում է այն վաճառել ԵԱՏՄ շուկայում, ի՞նչն է իրեն խանգարում իր վաճառքի աշխարհագրությունն ու ծավալը մեծացնել: Դա տնտեսամետ տրամաբանություն է: Արտահանողներն աշխատում են, արտադրում, որ շատ վաճառեն, շատ շահույթ ստանան: Եթե կա մի տեղ, որտեղ կարող են ավելի շատ վաճառել իրենց արտադրանքը, ինչո՞ւ պիտի չվաճառեն: Բայց հիմա եղածը, երբ դնում են հարվածի տակ, այն էլ այս աշխարհաքաղաքական, նաև տնտեսական անվտանգության լուրջ մարտահրավերի պարագայում, ի՞նչ պատասխան են հետո տալու ջերմոցային տնտեսություններին: Մեր արտահանման քառորդ մասից ավելին գնում է այդ շուկա, դա լուրջ թիվ է, այսինքն՝ նախորդ տարվա ընդամենը տասն ամսվա ընթացքում ունեցել ենք երեք միլիարդ դոլարից ավելի արտահանում, դա մոտավորապես նույն ժամանակահատվածի ՀՆԱ-ի էական մասը՝ մոտ 14 տոկոսն է կազմում: Խոսում եմ միայն արտահանման մասին: Ներմուծման մեջ էլ ունենք ստրատեգիական նշանակության ապրանքներ: Դրանք էներգետիկ ռեսուրսներն են, պարենային անվտանգության ապրանքները: Որտե՞ղ են գտել այդ այլընտրանքները կամ հնարավորությունները, որ այսպիսի անվարժ շարժումներ են անում՝ առանց այն էլ այս փխրուն տնտեսական իրավիճակում»,-նշում է մեր զրուցակիցը:

Իսկ հնարավո՞ր է, որ այս կերպ տեղ է բացվում ադրբեջանական գազի և թուրքական ապրանքների համար: Գուցե դրա՞նք են այլընտրանքները: «Ո՞ր Ադրբեջանի, այն Ադրբեջանի, որը ցեղասպանության ենթարկեց Արցախի Հանրապետության ժողովրդին և բռնի տեղահանեց, այն Ադրբեջանի, որը օկուպացրել է Հայաստանի Հանրապետության 200 քառակուսի կիլոմետր սուվերեն տարածքները, սպառնում է ամեն օր նոր ներխուժմամբ և նոր ռազմական էսկալացիայով, թե՞ այն Ադրբեջանի, որը տարիներ շարունակ ռազմատենչ իր հռետորաբանությամբ և գործողություններով նաև ողջ ծավալով շրջափակել է մեր տնտեսական համակարգն իր ավագ գործընկերոջ՝ Թուրքիայի հետ միասին: Որևէ մեկը մտածում է, որ թուրքադրբեջանական տանդեմը, ունենալով ռազմական դոմինանտություն այս տարածաշրջանում, երկարաժամկետ իր ծրագրերի մեջ տեղավորո՞ւմ է զարգացող Հայաստանի Հանրապետությունը: Ճիշտ հակառակը: Նրանց որևէ կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագիրը, եթե վերաբերում է տարածաշրջանին, սկսվում և ավարտվում է Հայաստանի ինքնիշխանության վերացմամբ, հայ ժողովրդի բնաջնջմամբ: Պետք է որևէ կերպ հակադրվես մարդկային ու պատմական տրամաբանությանն ու պատմական արդարությանը, որպեսզի նման պնդումներ անես, որովհետև իրականությունը բոլորովին այլ է»,-եզրափակում է Թադևոս Ավետիսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ավանեսյանին կհեռացնեն. ո՞վ կարող է նախարար դառնալ Փաշինյանի հերթական զիջումն ԱդրբեջանինՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա Ռուբեն Վարդանյանի ուղերձը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փետրաբաճկոն Հունվարի 27-ին կարող եք աշխատանքը մեկ ժամ շուտ ավարտել․ իրազեկում «Հայաստանը բացահայտել է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության նպատակը»«Հայաստանը կվերցնեն երեք օրում. ի՞նչ ուժ ունի Ալիևի բանակը և արդյո՞ք կարող է սպառնալ Ռուսաստանին» Զգուշացում․ վերջնաժամկետը հունվարի 17-ն էՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Այսօրվա անջատումների մասինՀայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին․ պատմության այս օրը (17 հունվար)Դրանց փոխանակման կամ այլ լուծման վերաբերյալ որևէ քաղաքական որոշում չկա․ Տիգրան Աբրահամյան Երևանում արտակարգ է եղել․ 7 մեքենա է վթարվել․ հոսպիտալացվածներ կանՎահան Բիչախչյանը պաշտոնապես դարձավ «Լեգիա»-ի ֆուտբոլիստ Ռուբլին արժևորվել է Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈղբերգական դեպք՝ «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում. հայտնաբերվել է տղամարդու մարմինԱրցախցի պատգամավորները անընդունելի են համարում ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարման վերաբերյալ Փաշինյանի մտադրությունը․ «Ժողովուրդ» Նոր նախարարն իր նախկին կոլեգաներին է նշանակում․ «Հրապարակ» «Քովիդի գործով» մեղադրյալները հույսը դրել են Արսեն Թորոսյանի վրա․ «Ժողովուրդ» Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» Սոցապ նախարարը սխալներով հրավեր է ուղարկել, ԱԺ աշխատակազմի ղեկավարն էլ ընթացք է տվել. ոչ պրոֆեսիոնալիզմ․ «Ժողովուրդ» Փետրվարի 10-ին կլինի առաջին նիստը․«Հրապարակ» Ֆիննախի հերթական «փոքր վրիպակը»՝ 100 միլիարդի չափով. ստերի շարքը շարունակվում է․ «Ժողովուրդ» Գործողություն են ուզում, ոչ թե խոսքուզրույց ․«Հրապարակ» 609 մլրդ դրամ դեֆիցիտ, տագնապի մեջ հայտնված գործարարներ․ ԵԱՏՄ-ն ոսկոր է դարձել իշխանության համար․ «Ժողովուրդ» «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը վնասել է ծառայողներին Հանդիպել են Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Մի խումբ անձինք ՀՀ-ում գործող բուքմեյքերական կայքերի մի շարք խաղային հաշիվներից հափշտակել են մոտ 56 մլն դրամ Առաջիկա օրերին սառն օդի լճացում չի կանխատեսվում«Այստեղ է երջանկության իրական տեսքը». Արամ MP3-ին դստեր հետ լուսանկարներ է հրապարակել Մեծ Սարիար գյուղում տնակ է այրվել Հայաստանում «ռևանշիuտակшն միտումները» մտահոգիչ են Ադրբեջանի համար. Բայրամով Նարե Գևորգյանը համերգի ժամանակ ընկել է բեմում (տեսանյութ) Պատվերով սպանություն կատարելու փորձի համար մեղադրվող անձը հանձնվել է Միացյալ Թագավորությանը Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն Ջերմուկում փետրվարի 1-ից 7-ը Ուկրաինան և Մեծ Բրիտանիան ստորագրել են 100-ամյա համագործակցության համաձայնագիր ՀՀ շահերն ու հայ ժողովուրդը ԵՄ-ին առհասարակ չեն հետաքրքրում. դիտորդներն իրականացնում են հակառուսական, հակաադրբեջանական, հակաիրանական առաքելություն. ԶախարովաՎորոնեժի նավթաբազայում խոշոր հրդեհ է բռնկվել ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարվածներից հետո ՀՀ-ն նոր վարկ կստանա՝ Հյուսիս-Հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհի Հյուսիսային ենթահատվածը կառուցելու համար Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի համաձայնագիրը. ԱԳՆ Պապիկյանը փորձում է հանգստացնել հանրությանը Բիզնեսն արդեն զգում է վտանգը. ԵԱՏՄ-ից հեռացումն աղետ է դառնալուԵռակողմ խմբի աշխատանքում երբեք չի քննարկվել Հայաստանում որեւէ արտատարածքային միջանցքի ստեղծման հարց Ջալալ Հարությունյանը՝ քավության նոխազՀակառուսականության նոր ալիք Հայաստանում Պետդումայում բացատրել են, թե ինչու է Փաշինյանը դարձել հայ ժողովրդի դավաճան Մեկնարկում է նոր մրցույթ պատանի երաժիշտների համար. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը հայտարարում է 2025թ.-ի կրթական ծրագիրը«Ընտանեկան» և «սոցիալական» նպաստների փոխարեն կներդնվի «անապահովության նպաստ»
Ամենադիտված