Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի օրվա իշխանությունների զիջողականության համախտանիշը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

COP 29 կլիմայական համաժողովից հետո Ադրբեջանն անցել է առավել կոշտ հռետորաբանության։ Ու ինչքան ժամանակն անցնում է, Բաքվի կողմից հնչող հայտարարություններն ավելի ագրեսիվ են դառնում։ Պարզից էլ պարզ է, որ Ադրբեջանն ընդհանրապես շահագրգռված չէ խաղաղության պայմանագրի կնքմամբ։ Եվ չնայած նրան, որ հաջողվել է բանակցային փաստաթղթի կետերի 90 տոկոսի շուրջ համաձայնություն ձեռք բերել, Ալիևն անընդհատ նոր պահանջներ է առաջ քաշում ու սպառնում։

Ավելին, չկա որևէ երաշխիք, որ եթե բոլոր կետերի շուրջ համաձայնություն ձեռք բերվի, Ադրբեջանը նոր պահանջներ առաջ չի քաշի։ Բացի դրանից, ամեն անգամ Ալիևի կողմից ստորացուցիչ հռետորաբանություն է հնչում հայ ժողովրդի ու հայոց պետականության հասցեին։ Ստացվում է, որ Ադրբեջանը փաստացի չի ընդունում Հայաստանի գոյությունն՝ այն անվանելով «Արևմտյան Ադրբեջան»։ Եթե աշխարհի մեկ այլ պետության վերաբերյալ նման արտահայտություններ օգտագործեին, ապա այդ երկրի ղեկավարությունն իսկույն դուրս կգար բանակցություններից ու անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեր կոշտ պատասխան տալու համար։ Բայց սա, իհարկե, չի վերաբերում Հայաստանի ղեկավարությանը։

Մինչ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի սպառնալիքը մեծանում է, Փաշինյանն այնքան հանգիստ կյանք է վարում, այնքան ազատ ժամանակ ունի, որ չգիտի, թե ինչպես ծախսի։ Դրա համար էլ նա ճաշ է պատրաստում, հեծանիվ է վարում, ընտանեկան պոդքաստի թողարկում է անցկացնում կամ էլ սոցցանցերում օգտատերերի մեկնաբանություններն է կարդում ու դրանց պատասխանում։ Այնպիսի տպավորություն է, թե Ադրբեջանից եկող վտանգների հետ կապված անհանգստանալու առիթ չկա։ Փաշինյանն ամեն անգամ Բաքվից հնչող հոխորտանքներին պատասխանում է, թե իրենք չեն շեղվում խաղաղության օրակարգից ու քայլ առ քայլ շարժվում են դեպի «խաղաղության դարաշրջան»։ Բայց խաղաղությունը նշանակում է դրա համար կայուն երաշխիքների ստեղծում, իսկ ներկա պայմաններում այդպիսի մեխանիզմների մասին խոսելն անիմաստ է։ Ու հատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ցանկացած պահի Ադրբեջանը կարող է նոր ագրեսիա սկսել Հայաստանի նկատմամբ։ Իսկ այն մտայնությունը, թե հիմա սահմանին հարաբերական հանգստություն է հաստատվել, ընդամենը խաբկանք է։ Ադրբեջանի վարքագիծը վաղուց պարզ է, իրենք կարող են յուրաքանչյուր պահի կեղծ հաղորդագրություններ տարածել, թե իբր հայկական կողմը խախտել է հրադադարը, կրակել է, ու այդպիսով սկսել հարձակումը։ Վերջին օրերին ևս կեղծ հաղորդագրություններ տարածվեցին, թե հայերը կրակում են։ Բայց զարմանալին այն է, որ Փաշինյանը Ալիևի սպառնալիքներին պատշաճ կերպով չպատասխանելը պայմանավորում է այն հանգամանքով, թե իբր այդպիսով Ադրբեջանը փորձում է լեգիտիմ հիմք ձևավորել հարձակում նախաձեռնելու համար, ինչն ինքը չի կարող թույլ տալ։ Իրականում, երբ պետք լինի իրեն, Ադրբեջանը կարող է ոչ էլ նայել «լեգիտիմ հիմքին»։ Ալիևի հայտարարությունները ցույց են տալիս, որ նա Հայաստանը համարում է Ադրբեջանի և Թուրքիայի ինտեգրման ճանապարհին «աշխարհագրական պատնեշ», ինչն իր համար կարող է բավարար համարվել ագրեսիա սկսելու և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար։

Իսկ ի պատասխան «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ադրբեջանական պահանջների, Հայաստանից կրկին շրջանառվում է «Խաղաղության խաչմերուկի» ծրագիրը։ Պարզ է, չէ՞, որ այդ ծրագիրն այդպես էլ թղթի վրա է մնալու։ Այն Ադրբեջանի համար չեղածի հաշիվ է, քանի որ Բաքուն Հայաստանին որպես իրեն իրավահավասար կողմ չի դիտարկում։ Ադրբեջանը դիտարկում է միայն Հայաստանից անընդհատ զիջումներ կորզելու հնարավորությունը։ Իսկ Փաշինյանն այս ուղղությամբ անընդհատ դրական ազդանշաններ է ուղարկում։ Վերջին անգամ նա արդեն խոսեց սահմանազատման գործընթացը շարունակելու և ԵԱՀԿ Միսկի խումբը լուծարելու առաջարկների մասին։ Պարզ է, թե սահմանազատման գործընթացում Ադրբեջանն ինչ քարտեզներ կարող է հայտնաբերել, որի արդյունքում նոր տարածքային զիջումները կդառնան անխուսափելի։ Իսկ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի լուծարումը Ադրբեջանի համար կարող է լինել շատ մեծ դիվանագիտական հաղթանակ։ Պատահական չէ, որ Բաքուն և Անկարան տարիներ շարունակ պայքարել են, որպեսզի Մինսկի խումբը լուծարվի։ Ավելին՝ Թուրքիան ցանկանում է, որ ինքը միջնորդ դառնա Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Իսկ հիմա, երբ չնայած այն գործնականում չի գործում, Ադրբեջանն ու Թուրքիան, երկյուղելով այս ձևաչափի վերականգնման ստվերից, փորձում են հարմար պահն օգտագործել դրանից ազատվելու համար։

Արցախի հարցը ոչ միայն լուծված չէ, այլև հրատապ է արցախահայության վերադարձի հարցը։ Միջազգային հանրության ներկայացուցիչներն ուղղակի հիմա խոսում են այս մասին, իսկ աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության պայմաններում, երբ Ուկրաինական պատերազմում հրադադար հաստատվի, ու Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում սառույցը սկսի հալվել, Մինսկի խումբը կարող է կարևոր անելիքներ ունենալ։ Այլ հարց է, որ ՀՀ իշխանություններն առաջնորդվում են այն կողմնորոշիչով, որ տուրք տալով Ադրբեջանից հնչող պահանջներին՝ պետք է ամեն գնով դրանք բավարարել, ու կարևոր չէ, թե հետո ինչ կլինի։ Նրանք այսօր հիմնավորում են իրենց գործողությունները նրանով, թե Մինսկի խումբը չի գործում։ Բայց հարցն այն է, որ դա չի նշանակում, թե միշտ չի գործելու։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

2024 թվականի լավագույն և ամենահուսալի սմարթֆոնները Գավառում կատարված 12 միլիոն դրամի ոսկյա զարդերի գողությունը բացահայտվել է Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը. եվրահանձնակատար «Բարսելոնայի» նախագահը խոսել է ակումբի ֆինանսական վիճակի մասին Քիմ Քարդաշյանը հանդես է եկել հայտարարությամբՌԴ-ն, Իրանը և Ադրբեջանը տրանսպորտի հարցով հանդիպում կանցկացնեն Լոռիում «Opel»-ը 3 մետր բարձրությունից ընկել ու հայտնվել է բնակելի տան և պատի արանքում Աբովյանի, Արարատի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է 9-ամյա ռուսաստանցին դարձել է պատմության մեջ ամենաերիտասարդ շախմատիստը, որը ստացել է միջազգային վարպետի միավոր Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը կնվազի 20 տոկոսով. ՆԳՆ Հայաստանն անհաջող կերպով փնտրում է անվտանգության նոր երաշխավոր. «Համբերե՛ք, մենք ձեր կողքին ենք»ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու հերթական դեպքը (տեսանյութ) Փարաքարում «ընտրեցին» սպանության գործով մեղադրվողին ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը որևէ պրակտիկ արժեք ունենալ չի կարողՏուրիստների թիվը մեկ տարում նվազել է 7 տոկոսովԵվրոպան վերապահումներ ունի «Եվրաքվե»-ի վերաբերյալ Մոսկվան արձագանքել է ԵՄ-ին անդամակցելու Երևանի ցանկությանը. Հայաստանը կսառի և կուտի վերջին ուտելիքն առանց աղիՀայտնի է Մհեր Սահակյանի հոգեհանգստի և հուղարկավորության տեղն ու ժամը Քաղաքագետ Անդրեևը վստահություն է հայտնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության անհնարինության հարցում «Բարսելոնան» հայտնել է, թե որքան կբացակայի վնասվածք ստացած Մարտինեսը Ե՞րբ է «աղի բլիթ» ուտելու օրը Մահացել է լրագրող Արամ Զաքարյանը Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը ՌԴ-ում վթարի հետևանքով 19-ամյա աղջիկ է մահացելԱյն, ինչ անում է Հայաստանի հանրությունը, շատ կարևոր է․ Լավրով Պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական ավտովթարի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել Հայտնի է դպրոցականների գարնանային արձակուրդների օրերըԵրևանում 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է դանակ և գազային ատրճանակ կրելու համար Զելենսկին Մակրոնի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայման թեման Կապիտանը զորամաս չի ներկայացել ու լքել է ՀՀ տարածքը Շարունակում է խաբել ու մանիպուլյացիայի դիմել. «Փաստ»Բացառիկ կադրեր՝ ողբերգական վթարիցԲաքվի դիրքորոշումը կարող է կապված լինել իր ներքաղաքական օրակարգի հետ. «Փաստ»Ի՞նչ ախտանշաններով է հայտնի նոր տարածվող վիրուսը«Չեմ համակերպվում Ռուբենիս չլինելիության, այս իրականության հետ». կրտսեր սերժանտ Ռուբեն Գալստյանն անմահացել է 44-օրյա պատերազմի առաջին օրը. «Փաստ»Պետդումայում Փաշինյանին «հատակին են նստեցրել» Եվրամիության մասին նրա խոսքերից հետոԲացվել է Երևանի գավառական դպրոցը․ պատմության այս օրը (14 հունվար) Թբիլիսիի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել. վիրավորներ և զոհ կա Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա Իսկ գուցե սկսեք վերջապես «քաղաքականությամբ զբաղվե՞լ». «Փաստ»«Opel»-ը կիսակողաշրջված հայտնվել է գետի ափին, 2 վիրավnր կաԲայդենը ելույթ է ունեցել Պետքարտուղարությունում և ամփոփել իր վարչակազմի արտաքին քաղաքականությունը Հայաստանի օրվա իշխանությունների զիջողականության համախտանիշը. «Փաստ»37-ամյա Մհեր Սահակյանը 4 որդիների հայր էր․ մանրամասներ Արժեհամակարգերի պղծման շարունակականություն. հակահերոսությունը՝ հերոսության պատյանի մեջ. «Փաստ»-10․ ձյուն է տեղալու«Սա ապաշնորհ կառավարման, տված խոստումներն անտեսելու և պոպուլիստական հայտարարություններով առաջնորդվելու հետևանք է». «Փաստ»Հայաստանի բոլոր դպրոցները կգործեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո. նախագիծ. «Փաստ»Մխիթարյանը բուժզննման է ենթարկվել․ հայտնի են մանրամասները Կայծակնային անկում՝ ռուբլու շուկայում
Ամենադիտված