Մխիթարյանը բուժզննման է ենթարկվել․ հայտնի են մանրամասները
ՍՊՈՐՏՄիլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այսօր՝ հունվարի 13-ին բուժզննման է ենթարկվել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Նշվում է, որ հետազոտության արդյունքներով Հենրիխի մոտ չեն հայտնաբերել լուրջ վնասվածքներ՝ միայն ձախ ազդրի մկանների փոքր ձգվածություն։
Այնուամենայնիվ, քիչ հավանական է, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը կկարողանա մասնակցել Ա Սերիայի 21-րդ տուրի «Բոլոնիայի» դեմ տնային հանդիպմանը, որը կկայանա հունվարի 15-ին։
Ավելի վաղ մկանային խնդիրների պատճառով Մխիթարյանը բաց էր թողել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը (0:1)։
Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա խաղացողը միլանյան գրանդի կազմում մասնակցել է 24 հանդիման՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։