Քաղաքագետ Անդրեևը վստահություն է հայտնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության անհնարինության հարցում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Պոլիլոգ» խորհրդատվական խմբի քաղաքական խորհրդատու Ռուսլան Անդրեևը քննադատական վերլուծություն է կատարել Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարների վերաբերյալ, գրում է karl-marks.ru-ն։
Մեկնաբանելով հունվարի 9-ին ՀՀ կառավարության կողմից հաստատված ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը վերլուծաբանը կտրականապես մերժել է նման սցենարի հնարավորությունը։ «Աշխարհագրական գործոնն է դառնում առանցքային խոչընդոտ, երկիրը չունի ընդհանուր սահմաններ Եվրամիության երկրների հետ»,- ընդգծել է փորձագետը։
Անդրեևի խոսքով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսելի հետ ճանապարհային քարտեզ մշակելու նախաձեռնությունը քաղաքական մանևր է։ Տարածաշրջանում ստեղծված լարված իրավիճակի և սահմանադրական դրույթների վերանայման անհրաժեշտության ֆոնին կառավարությունը պետք է ցուցադրի իր արտաքին քաղաքական ձեռքբերումները։
Խորհրդատուն զուգահեռներ է անցկացրել «վրացական սցենարի» հետ և նշել մարտավարության նմանությունը, այն է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին ամպագոռգոռ հայտարարություններից մինչև Բելառուսի նախագահի հետ հրապարակային վեճերը։
Անդրեևը նշել է, որ կարճաժամկետ հեռանկարում ներկայիս կառավարության համար ռիսկեր չկան։ Եվրաինտեգրման գործընթացը կարող է տևել տասնամյակներ, և դա ցույց է տալիս ավելի քան 20 տարի թեկնածուի կարգավիճակը պահպանած Թուրքիայի օրինակը։
Փորձագետը կանխատեսել է սահմանադրական փոփոխությունների և Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի կնքման անխուսափելիությունը Հարավային Կովկասում տարածաշրջանային լարվածության համատեքստում։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը