Մոսկվան արձագանքել է ԵՄ-ին անդամակցելու Երևանի ցանկությանը. Հայաստանը կսառի և կուտի վերջին ուտելիքն առանց աղի
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանը հարգում է Հայաստանի ինքնիշխան ընտրությունը, որն ընդունել է օրինագիծ Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, գրում է blocknot.ru-ն։ Սակայն դրանից հետո, ըստ նրա, հայերը կսկսեն ավելի վատ սնվել, նաև կմրսեն: Բացի ԵՄ-ին միանալու նշված ցանկությունից, այս ամենն այլ կերպ անհնար է ընկալել, քան ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու ցանկություն, քանի որ անհնար է միաժամանակ նստել երկու աթոռների վրա՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի, զգուշացրել է Օվերչուկը: «Նրանք իրար չեն համապատասխանում: Երկու ասոցիացիաներն էլ ապահովում են մաքսային սահմանների բացակայությունը և ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը: Անհնար է պատկերացնել, որ այդ երկու միություններն ինչ-որ պահի կմիավորվեն», - նշել է Օվերչուկը: Ըստ նրա հաշվարկների, ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանի արտաքին առևտրի ծավալը կփլուզվի 70-80 տոկոսով։ Բացի այդ, սովորական քաղաքացիների համար սննդամթերքի և էլեկտրաէներգիայի գները կտրուկ կբարձրանան: «Հասարակ մարդիկ կմնան առանց եկամուտի, առանց աշխատանքի և կսկսեն շատ ավելին ծախսել կենսական անհրաժեշտության վրա: Ի վերջո, հայերը հնարավորություն կունենան գնալ Եվրոպա առանց վիզայի, և նրանք կօգտվեն դրանից։ Հայաստանի տարածքը, ինչպես արդեն եղել է մերձբալթյան երկրների հետ, մասսայաբար կլքեն ակտիվ երիտասարդություն և միջին տարիքի մարդիկ», - նշել է Օվերչուկը:
Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նույնպես մեկնաբանել է Երևանում արված քայլը։ Նա նշել է, որ քանի դեռ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, դա նրան շատ «օգուտներ» է տալիս։ Անդրկովկասյան պետության օգուտը կայանում է «շահերի, աճի տեմպերի, համակարգված աշխատանքային մեխանիզմների և ինտեգրացիոն ձևաչափերի մեջ, որոնք օգուտներ են ստեղծում ժողովուրդների և երկրների համար»: Դե, իսկ եթե Հայաստանը ցանկանա անդամակցել ԵՄ-ին, ապա այդ ամեն ինչը կավարտվի:
Blocknot.ru ցանցի ղեկավար Օլեգ Պախոլկովը կարծում է, որ ձգտելով անդամակցել Եվրամիությանը Հայաստանը վտանգում է կորցնել իր որոշ տարածքներ։ Եվ անգամ Երևանը, որոշակի հանգամանքներում, կարող է խլվել։ Այդ դեպքում հայերը փախստականների տեսքով կդառնան ԵՄ անդամներ: Ստեղծված իրավիճակում հայերը չեն կարող պաշտպանել իրենց երկիրն Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական գործողությունից։ Միևնույն ժամանակ, Բաքուն իր նախագահ Իլհամ Ալիևի բերանով Հայաստանն արդեն իսկ հռչակել է ֆաշիստական պետություն։ Ըստ նրա եթե հայերը իրենք չձերբազատվեն ֆաշիզմից, ապա ինքը կօգնի դա անել: Բաքվի մինիմում ծրագիրը Զանգեզուրի միջանցքն է, որը անցնում է Հայաստանի հարավային մասով: Դա թույլ կտա ցամաքային կապ հաստատել Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի շրջանի միջև, ինչպես նաև կօգնի ուղղակիորեն սահմանակից լինել Թուրքիային։ Դե իսկ մաքսիմում ծրագիրը կարող է լինել Հայաստանի ամբողջական օկուպացիան։ Ադրբեջանը երբեք չի հոգնում հայտարարել, որ ներկայիս հայկական պետությունը գոյություն ունի «նախնյաց ադրբեջանական հողերի վրա»: Հայաստանը կարող է պաշտպանվել ՀԱՊԿ կազմակերպության կողմից, որի ամենահզոր անդամը Ռուսաստանն է։ Սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել է, որ «Հայաստանն իրեն համարում է ՀԱՊԿ-ից դուրս, կազմակերպություն վերադառնալն այլևս հնարավոր չէ, անվերադարձելիության կետն անցել է»։ Այնպես որ ներկայումս Հայաստանը թակում է ԵՄ-ի դռները մեծ հաշվով հույս ունենալով միայն, որ Ադրբեջանն ու նրան աջակցող Թուրքիան ամբողջությամբ կուլ չեն տա հայկական ամբողջ տարածքը։ Այսինքն ինչ-որ բան կթողնեն Երևանի իշխանության վերահսկողության տակ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը