Բացառիկ կադրեր՝ ողբերգական վթարից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆերեկ՝ հունվարի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում ավտոմեքենա է ընկել ձորը և կա տուծած: Տեղում պարզվել է, որ «Hyundai Accord» մակնիշի ավտոմեքենան, որն ամբողջությամբ վերածվել է մոտաղե ջարդոնի, մոտ 700-800 մետր գլորվել է ձորը:
Մահացածը Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Սահակյանն է, ում երեկվանից որոնում էին: Փրկարարները մոտ 2 ժամ անց հատուկ տեխնիկայի միջոցով կարողացան մարմինը դուրս բերել և մոտ 700 մետր ոտքով մոտեցրին դիատարին։