ՌԴ-ում վթարի հետևանքով 19-ամյա աղջիկ է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայի հարավում BMW մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետևանքով մահացել է 19-ամյա աղջիկ, ով աշխատում էր որպես ֆիթնեսի մարզիչ, հայտնում է «ՌԳ»-ն։
Վթարը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան Չերտանովսկայա փողոցում: Ավտոմեքենայի վարորդը մեծ արագությամբ է շարժվել, ինչի արդյունքում մեքենան կորցրել է կառավարումը և բախվել սյանը։ Վթարի հետևանքով մահացել է ֆիթնեսի մարզիչ Լիլիա Բ.-ն։