«Բարսելոնան» հայտնել է, թե որքան կբացակայի վնասվածք ստացած Մարտինեսը
ՍՊՈՐՏ«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ինիգո Մարտինեսը վնասվածք է ստացել Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում (2։5): Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։
Այսօր՝ հունվարի 14-ի առավոտյան կատարված թեստերը ցույց են տվել, որ 33-ամյա պաշտպանը աջ ազդրի վնասվածք ունի։ Նա բացակայելու է մոտ չորս շաբաթ:
Ընթացիկ մրցաշրջանում Մարտինեսը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։