Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Բալլանտայս վիսկի
ՖՈՏՈBallantine's-ը թվով երկրորդ ամենահայտնի շոտլանդական վիսկին է աշխարհում: Նա զբաղեցնում է 14-րդ տեղը 30 ամենավաճառվող ալկոհոլային ապրանքանիշերի ցանկում, և շոտլանդական ապրանքանիշերից զիջում է միայն Ջոնի Ուոքերին։ Այս ըմպելիքի խառնուրդը ներառում է միաածիկ վիսկիի ավելի քան 50 տեսակներ, ինչը թույլ է տալիս արտադրել ամենաբարձր որակի ըմպելիք: Բալլանտայսն ավանդաբար տարածված է հարավային Եվրոպայի երկրներում, որտեղ էլ այն ժամանակին դարձել է վիսկիի առաջամարտիկներից մեկը, ինչպես նաև տարածված է Արևելյան և Հարավարևելյան Ասիայի երկրներում: Օրինակ 2012 թվականին ամբողջ աշխարհում վաճառվել է այդ վիսկու ինը լիտրանոց 6,47 միլիոն հատ շիշ:
Ballantine's-ի պատմությունը սկսվել է 1808 թվականին, երբ Ջորջ Բալլանտայսն է ծնվել մի ֆերմերի ընտանիքում։ Տղայի մոտ վաղաժամ է հայտնաբերվել գործարար տաղանդ: Տասներեք տարեկանում նա դարձել է նպարավաճառի օգնական, իսկ 1827 թվականին՝ տասնինը տարեկանում, նա արդեն Էդինբուրգում բացված իր սեփական մթերային խանութի սեփականատերն էր, որտեղ, ի թիվս այլ բաների, վաճառում էր նաև վիսկիի մեծ տեսականի։
1865 թվականին նրա ավագ որդին՝ Արչիբալդն է սկսել ղեկավարել խանութի գործերը։ Ինքը՝ Ջորջը տեղափոխվել է Գլազգո, որտեղ բացել է նոր, ավելի մեծ խանութ, որը բացի վիսկիից առաջարկում էր նաև այլ ալկոհոլային խմիչքներ։ Բացի այդ, Ջորջը կազմակերպել է իր արտադրած խառը վիսկիների վաճառքը։ Գործերը լավ են ընթացել, և Ջորջը շատ արագ օգնության կարիք է զգացել բիզնեսը վարելու համար: Նրան է միացել որդին՝ Ջորջ կրտսերը, որպես օգնական։ Հիմնադրվել է «George Ballantyne and Son» ընկերությունը։
1881 թվականին Ջորջ Բալլանտայսը թոշակի է անցել և Ջորջ կրտսերն է ստանձնել ընկերության ղեկավարումը: Եվ ընկերությունը շարունակել է չափազանց արագ ընդլայնվել մինչև 1919 թվականը, երբ որոշվել է վաճառել ընկերությունը։ Նոր սեփականատերը, ով շատ մեծ գումար է վճարել գնման համար, եղել է Barclay and McKinley ընկերությունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ballantines ապրանքանիշն արդեն ուներ լավ համբավ և իր հեղինակային ըմպելիքի բազմաթիվ երկրպագուներ ամբողջ աշխարհում, նոր տերերի համար դժվար չէր ամբողջովին կենտրոնանալով խառը վիսկիի արտադրության վրա ապրանքանիշը բարձրացնել նոր մակարդակի:
1937 թվականին Ballantines ապրանքանիշը կրկին փոխել է իր տիրոջը։ Սեփականատեր է դարձել կանադական Hiram Walker ընկերությունը, որը որոշել էր դադարեցնել ալկոհոլի գնումը երրորդ կողմի արտադրողներից։ Փոխարենը կազմակերպվել էր վիսկիի սեփական արտադրությունը։ Մասնավորապես, կառուցվել էր Եվրոպայի ամենամեծ թորման գործարանը։ 60-ականներին ընկերությունը որոշել է մուտք գործել եվրոպական շուկա, որտեղ քչերը գիտեին շոտլանդական վիսկու՝ սկոչի մասին։ Այդ քայլն այնքան հաջող է ստացվել, որ մինչև 1965 թվականը որոշվել է հեռանալ Մեծ Բրիտանիայի շուկայից (որտեղ այս ըմպելիքն այսօր դժվար է գտնել) և կենտրոնանալ արտահանման վրա:
Այսօր այդ հայտնի թունդ ալկոհոլը, ինչպես նախկինում, արտադրվում է Շոտլանդիայում, իսկ ապրանքանիշը պատկանում է ֆրանսիական խոշոր ալկոհոլային Pernod Ricard կոնցեռնին։
Կ. Խաչիկյան