Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Նիկոլ Փաշինյանը և իր վարչախումբը վաղուց ապացուցել են իրենց անկարողությունը կամ, ավելի շուտ, ցանկության բացակայությունը՝ դիմակայել Հայաստանի առջև երկրաչափական պրոգրեսիայով աճող օրհասական սպառնալիքներին, թերևս աքսիոմ է: Թշնամական երկրի ղեկավարի վերջին սպառնալիքները և առաջիկա պատերազմի փաստացի ազդակը, բնականաբար, նույնպես ադեկվատ արձագանքի չարժանացավ նիկոլփաշինյանական խմբակի կողմից:

Թեպետ համարվում է, որ հայաստանյան հանրության ճնշող մեծամասնությունը, կարծես թե, անտարբեր է ոչ միայն քաղաքական անցուդարձին, այլև պետականության՝ որպես այդպիսին, գոյության հանդեպ, այնուհանդերձ գաղտնիք չէ, որ, այսպես կոչված, որոշումներ ընդունող շրջանակներում վաղուց արդիական է ստեղծված իրավիճակից դուրս գալու ոչ միայն ծրագրեր և ուղիներ գտնելու հարցը, այլև այն, թե կոնկրետ ով կամ ովքեր կարող են և ի վիճակի են այդ բարդ առաքելությունը փորձել իրականացնել: Ընդ որում, պետք է արձանագրել, որ վերոհիշյալ խնդիրներից յուրաքանչյուրը ոչ միայն ինքնին շատ բարդ է, այլ նաև դրանք անմիջականորեն փոխկապակցված են միմյանց հետ, քանի որ նույնիսկ ամենափայլուն և իրատեսական թվացող ճանապարհային քարտեզը բավականին ռիսկային է այն իրագործողների համար և հղի է քաղաքական, իմիջային, ռեսուրսային և այլ անդառնալի կորուստներով: Սա նշանակում է, որ ստեղծված իրավիճակում շատ մեծ խնդիր է նաև գտնել իրատեսությունից հնարավորինս ոչ զուրկ համախոհների այնպիսի թիմ, որն իր ղեկավարի առաջնորդությամբ կցանկանա ստանձնել պատասխանատվություն պետականության կորստին չափազանց մոտ կանգնած երկրի և նրա ժողովրդի ներկայի և ապագայի համար:

Այս պարագայում չափազանց կարևոր է դառնում որոշակի չափորոշիչների հստակեցումը, որոնց պետք է համապատասխանի պատասխանատվություն ստանձնելու պատրաստ քաղաքական մի թիմ, որը կազմված կլինի պրոֆեսիոնալներից, և որը ավելի շատ իր առաքելությունը կընկալի որպես յուրահատուկ «կամիկաձեի» առաքելություն: Հիշատակված չափորոշիչների շուրջ արդեն իսկ անհրաժեշտ է ձևավորել հանրային և նոր ձևավորվող էլիտայի կոնսենսուս: Այս առումով, կարծես թե, քաղաքական պահանջարկը ձևավորման վերջնական փուլում է:

Ըստ այդմ, երկրի համար պատասխանատվություն ստանձնող նոր առաջնորդը, փաստացի ստանձնելով կործանման եզրին կանգնած պետականությունը, նախևառաջ պետք է օժտված լինի հակաճգնաժամային կառավարչի լուրջ հատկություններով: Բնականաբար, ցանկալի է, որ նա ունենա պետական կառավարման հաջողված փորձ, քաղաքական և պետական ոչ պոպուլ յար որոշումներ ընդունելու կամք և վճռականություն: Հաշվի առնելով երկրի արտաքին քաղաքական մեկուսացումը հիմնական աշխարհաքաղաքական և տարածաշրջանային կենտրոններից՝ առաջնային նշանակություն է ստանում նաև երկրի ապագա հակաճգնաժամային ղեկավարի դիվանագիտական ունակությունները և արտաքին հիմնական խաղացողների հետ անձնական և պաշտոնական կապեր ու հարաբերություններ հաստատելու ունակությունը:

Ինքնին հասկանալի է, որ պետականությունը վերականգնելու գերծանր և պատասխանատու գործընթացը պահանջում է ժամացույցի պես աշխատող քաղաքական և մասնագիտական թիմ: Երկրի նոր առաջնորդը պետք է կարողանա նաև կորդինացնել պետական համակարգի աշխատանքը 24/7 ռեժիմով՝ միևնույն ժամանակ փորձելով ներդաշնակ և հնարավորինս հանդուրժողական մթնոլորտ ձևավորել ներքաղաքական և հանրային կյանքում, այդ թվում՝ նաև կադրային հարցերում, հրաժարվելով այսօր էլ Հայաստանում շատ պոպուլ յար «պոլի փայտ լինի, մերը լինի» սկզբունքից: Սակայն չի բացառվում, որ ներկայում անվտանգային իմունիտետից զրկված և հակառակորդ երկրների համար «պռախադնոյ դվորի» վերածված Հայաստանում փորձեր լինեն սաբոտաժի, վնասարարությունների և նման այլ գործողությունների: Հակաճգնաժամային երկրի ղեկավարը, հասկանալի է, պետք է ամենակոշտ գործիքակազմերով հետևողականորեն և համակարգային կերպով կասեցնի նման զարգացումները:

Ինչևէ, ապագա ղեկավարի կերպարի շուրջ շահագրգիռ քննարկումը թերևս նաև հանրային և փորձագիտական քննարկման առարկա կարող է լինել, և միգուցե այդ դեպքում հանրային և ներքաղաքական դաշտը, ինչպես նաև արտաքին շահագրգիռ խաղացողները ավելի հստակ պատկերացումներ կունենան Հայաստանի ապագա իշխանությունների համապարփակ նկարագրի մասին, իսկ ընդդիմադիր դաշտը զերծ կմնա անպտուղ մրցակցությունից և գզվռտոցներից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Առավել քան երբևէ», բայց լրիվ այլ կոնտեքստում. «Փաստ»Արժեզրկումներ՝ տարադրամի շուկայում Անջատումներ՝ հունվարի 16-ին «Ոստիկանական գործ» մասնագիտության համար ուսման տևողությունը 2 տարվա փոխարեն կսահմանվի 1 տարի 6 ամիս. նախագիծ. «Փաստ»Ի՞նչ «մեսիջ» են փոխանցում. «Փաստ»Ագրարային համալսարանի գույքահարկի գծով պարտքը հասել է 547 միլիոն դրամի․«Հրապարակ» «Մեկը մյուսի հետևից հանցանք գործելով՝ վարչախումբը հետապնդում է մեկ նպատակ՝ անձնական իշխանության պահպանումը». «Փաստ»Լավ պահերը մի քանի անգամ է կրկնում․ «Հրապարակ» Հայաստանը չպետք է վերածվի հակառուսական և հակաիրանական պլացդարմի. «Փաստ»Կբավարարի արդյոք դատարանը նախաքննական մարմնի միջնորդությունը` ԱԺ նախկին պատգամավորի եղբոր գործով. «Ժողովուրդ» Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»Նոր ֆորմատի փնտրտուքներով․ «Հրապարակ» Տատիկից ժառանգած քյամարը կամ հարսանիքի քավորի նվեր ոսկին չեք կարող վաճառել. «Ժողովուրդ» Խոշորամասշտաբ նախաձեռնություն. նոր շունչ կհաղորդվի պատմական ևս մեկ կոթողի. «Փաստ»Աղազարյանի «էվակուացումը» շարունակվում է․ «Հրապարակ» Իշխանական պատգամավորները Փաշինյանի հետ հանդիպելու ցանկություն են հայտնել. «Ժողովուրդ» Հայաստանը ոմանց համար դարձել է «խոպա՞ն». «Փաստ»Կնոջը խաբել են՝ համոզելով, որ հանդիպում է Բրեդ Փիթի հետ Մոսկվայի զորահանդեսին հրավիրվել են 19 բարեկամ երկրների ստորաբաժանումներ․ ՌԴ ՊՆՀայաստանում կարող է արգելափակվել ռուսական հաղորդման հեռարձակումը․ ԲՏԱ նախարարՈվքեր ներկա կլինեն Թրամփի երդմնակալության արարողությանը Էջմիածնում տղամարդն ապօրինի պատրաստել և իրացրել է ալկոհոլային խմիչքներ. բացահայտումԿալիֆոռնիայում հրդեհների դեմ պայքարում է ավելի քան 1,000 բանտարկյալ Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի․ հաստատվել է խորհրդի կազմը3,5 միլիարդ դոլարի ռուսական նավթը մնացել է ծովում՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով1990-ականների սկզբին Ադրբեջանում հայերի ջարդերի հետևանքով երկրից արտաքսվեց մոտ 400.000 հայ բնակչություն. ԱԳՆՔանյե Ուեսթը կարող է ներքաշվել դատական գործընթացների մեջԻսրայելը և ՀԱՄԱՍ-ը հիմնարար համաձայնության են եկել հրադադարի շուրջ. Լրատվամիջոց Մենք շատ սխալներ թույլ տվեցինք, բայց պետք է առաջ շարժվենք. Անչելոտին՝ «Բարսելոնա»-ից կրած պարտության մասին «Սևան» ՔԿՀ-ում ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները Բաթումում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրա Ջոկովիչը 3 ժամում հաղթել է աշխարհի 125-րդ ռակետին Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների են փոխանակել․ մանրամասներ Կոտայքում «Տոյոտան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին. կա տուժած Ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝ cabinet.harkadir.am հարթակի հնարավորությունները Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 80,03 դոլար «Շիշ բռնողին» ՔՊ-ում որպես յուրային չեն ընդունում Դեպի Մոսկվա թռիչքներ են հետաձգվել․ օդանավակայանում մոբիլիզացվել են շտապօգնության ծառայություններ Դատախազությունը զգուշացնում էՀՌՀ-ն կարող է արգելափակել Դմիտրի Կիսելյովի «Շաբաթվա լուրեր» հաղորդումը Իրանը պատերազմից չի վախենում, բայց պատերազմ էլ չի ցանկանում. Փեզեշքիան Կրեմլը պատասխան է պատրաստումՀամացանցում հրապարակվել է Վրաստանի նախկին վարչապետ Գախարիայի լուսանկարը՝ հարձակումից հետո Խոշոր հրդեհ՝ ՉարենցավանումԻրանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր ԿԽՄԿ աշխատակիցները կրկին այցելել են Արցախի՝ Բաքվում ապօրինի պահվող ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին Ստամբուլում կեղծ խմիչքից 11 մարդ է մահացելԿաթնամթերքի ոլորտում փոփոխություներ են նախատեսված․ մանրամասներ Բաքվի վարչախմբի բաշիբnզnւկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը. իրանագետ
Ամենադիտված