Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը չպետք է վերածվի հակառուսական և հակաիրանական պլացդարմի. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը: Սրա հետ կապված՝ տարբեր մեկնաբանություններ կան, ընդհուպ այն, որ դա առանձնապես ոչինչ չի նշանակում:

Հասկանալի է, որ արձագանք պետք է լիներ նաև Ռուսաստանից: Ի մասնավորի, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է. «Բոլոր երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զարգացնելը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է: Ռուսաստանի Դաշնությունը մտադիր է կառուցել իր կապերը Հայաստանի հետ»: Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ ԱՄՆ-ն երբեք կայունացնող դեր չի խաղացել Հարավային Կովկասում, ավելի շուտ՝ ընդհակառակը:

Ըստ էության, ԱՄՆ-ՀՀ փաստաթղթի ստորագրմանը ՌԴի արձագանքը չի կարելի կոշտ համարել: Ինչի՞ հետ է դա կապված: Ըստ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքի, արձագանքը կոշտ չէ, քանի որ Ռուսաստանում հասկանում են՝ ԱՄՆ-ն ոչինչ չի անելու ՀՀ-ին աջակցելու համար՝ ո՛չ ռազմական առումով, ո՛չ քաղաքական. «Ամերիկյան զորքերը չեն պաշտպանելու Սյունիքը թուրք-ադրբեջանական նոր հարձակումից, և ԱՄՆ-ն չի պատրաստվում հանուն ՀՀ-ի հրթիռակոծել Բաքուն կամ Անկարան»:

Մյուս կողմից՝ Մոսկվան տարբեր խողովակներով հասկացնում է ՀՀ իշխանություններին, որ անհնար է լինել ԵԱՏՄ-ում և, դրան զուգահեռ, մաս կազմել ԵՄ-ին։ «Ռուսական իշխանությունները վերջերս հայտարարել են, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը ծանր սոցիալ տնտեսական հետևանքներ կունենա հայկական տնտեսության համար, այդ թվում՝ կվերանայվեն գազի գները ՀՀ-ի համար։ ՌԴն ունի բազմաթիվ տնտեսական և էներգետիկ լծակներ՝ ՀՀ-ի վրա ազդելու համար»,-նշում են հեղինակները և հիշեցնում մասնավորաբար ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը, թե Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը անհամատեղելի է ԵԱՏՄ-ին միաժամանակյա մասնակցության հետ։ Ըստ հեղինակների, Մոսկվան մեսիջ է հղում Փաշինյանին և թիմին, որ անհնար է դառնալ հակառուսական պլացդարմ կամ նոր Ուկրաինա Հարավային Կովկասում՝ ընդդեմ ՌԴ-ի, ու շարունակել օգտվել ռուսական էժան էներգակիրներից ու ԵԱՏՄ-ի տված տնտեսական դիվիդենտներից, այսինքն՝ երկու աթոռի վրա նստելու ժամանակն ավարտվել է։

Հայտարարվեց, որ առաջիկայում հնարավոր է Թրամփ-Պուտին հանդիպում: Դրա արդյունքում, ըստ տելեգրամյան ալիքի, աշխարհում գեոպոլիտիկ նոր բաժանում է տեղի ունենալու, և Հարավային Կովկասը հավանաբար անցնելու է Մոսկվայի ազդեցության գոտի. «Այս պահի դրությամբ Վրաստանում իշխանության են ՌԴ-ի հետ հարաբերությունների վերականգնման կողմնակիցները՝ պրագմատիզմով առաջնորդվող ուժերը, ովքեր չեն ցանկանում դառնալ խրամատ ընդդեմ ՌԴ-ի, սակայն չեն կտրում նաև տնտեսական ու քաղաքական կապերն Արևմուտքի հետ։ Ադրբեջանն ունի սերտ ռազմաքաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային կապեր ու նախագծեր ՌԴ-ի հետ, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ երկաթգիծը, որով ՌԴ-ն ադրբեջանական տարածքով դուրս է գալու դեպի Իրան և Պարսից ծոց։

Հայաստանը պետք է ոչ թե հակադրվի ՌԴ-ին՝ ավելի արևմտամետ երևալու համար, այլ պետք է խորացնի ռազմաքաղաքական կապերը Մոսկվայի հետ, նոր որակ հաղորդի Իրանի հետ կապերին՝ կյանքի կոչելով Հյուսիս-Հարավ նախագիծն ու Արևմուտքից ներդրումներ և տեխնոլոգիաներ բերի հայկական տնտեսություն։ ՌԴ-ն ու Իրանը գնում են ռազմաքաղաքական նոր պայմանագրի ստորագրմանն, ու ՀՀ-ն չպետք է Հարավային Կովկասում վերածվի անգլոսաքսոնական ուժերի հակառուսական և հակաիրանական պլացդարմի. դրա հետևանքը լինելու է Բաքվի կողմից Սյունիքի օկուպացիան և Զանգեզուրի միջանցքի բացումը զենքի ուժով։

Այսպիսով, Հարավային Կովկասում մոտակա ապագայում տեղի են ունենալու աշխարհաքաղաքական զգալի փոփոխություններ։ ՀՀ-ն պետք է օգտվի նոր ստատուսքվոյից և, չհակադրվելով ուժային կենտրոններին, պրագմատիկ քաղաքականություն վարելով՝ հասնի հայոց բանակի վերազինմանը, տնտեսության հզորացմանը, ինչպես նաև դադարի ՀՀ-ում հակառուսական տրամադրությունների տարածումը և արևմտամետության քարոզչությունը՝ որպես ՀՀ-ի փրկության միակ ճանապարհ»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ովքեր էին ներկա Մհեր Սահակյանի հոգեհանգստին «Ստեղծում են տեսանելի և կանխատեսելի ռիսկեր՝ չունենալով երաշխավորված արդյունք». «Փաստ»Բեյրութում դաժանորեն սպանվել է հայ գործիչ Վաչե Արսլանյանը Այս պահի դրությամբ Հայաստանի մեծ մասում ձյուն է տեղումՋուրը չտեսած բոբիկանում են՝ ստեղծելով տնտեսական, քաղաքական ու անվտանգային լուրջ սպառնալիքներ. «Փաստ»«Առավել քան երբևէ», բայց լրիվ այլ կոնտեքստում. «Փաստ»Արժեզրկումներ՝ տարադրամի շուկայում Անջատումներ՝ հունվարի 16-ին «Ոստիկանական գործ» մասնագիտության համար ուսման տևողությունը 2 տարվա փոխարեն կսահմանվի 1 տարի 6 ամիս. նախագիծ. «Փաստ»Ի՞նչ «մեսիջ» են փոխանցում. «Փաստ»Ագրարային համալսարանի գույքահարկի գծով պարտքը հասել է 547 միլիոն դրամի․«Հրապարակ» «Մեկը մյուսի հետևից հանցանք գործելով՝ վարչախումբը հետապնդում է մեկ նպատակ՝ անձնական իշխանության պահպանումը». «Փաստ»Լավ պահերը մի քանի անգամ է կրկնում․ «Հրապարակ» Հայաստանը չպետք է վերածվի հակառուսական և հակաիրանական պլացդարմի. «Փաստ»Կբավարարի արդյոք դատարանը նախաքննական մարմնի միջնորդությունը` ԱԺ նախկին պատգամավորի եղբոր գործով. «Ժողովուրդ» Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»Նոր ֆորմատի փնտրտուքներով․ «Հրապարակ» Տատիկից ժառանգած քյամարը կամ հարսանիքի քավորի նվեր ոսկին չեք կարող վաճառել. «Ժողովուրդ» Խոշորամասշտաբ նախաձեռնություն. նոր շունչ կհաղորդվի պատմական ևս մեկ կոթողի. «Փաստ»Աղազարյանի «էվակուացումը» շարունակվում է․ «Հրապարակ» Իշխանական պատգամավորները Փաշինյանի հետ հանդիպելու ցանկություն են հայտնել. «Ժողովուրդ» Հայաստանը ոմանց համար դարձել է «խոպա՞ն». «Փաստ»Կնոջը խաբել են՝ համոզելով, որ հանդիպում է Բրեդ Փիթի հետ Մոսկվայի զորահանդեսին հրավիրվել են 19 բարեկամ երկրների ստորաբաժանումներ․ ՌԴ ՊՆՀայաստանում կարող է արգելափակվել ռուսական հաղորդման հեռարձակումը․ ԲՏԱ նախարարՈվքեր ներկա կլինեն Թրամփի երդմնակալության արարողությանը Էջմիածնում տղամարդն ապօրինի պատրաստել և իրացրել է ալկոհոլային խմիչքներ. բացահայտումԿալիֆոռնիայում հրդեհների դեմ պայքարում է ավելի քան 1,000 բանտարկյալ Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի․ հաստատվել է խորհրդի կազմը3,5 միլիարդ դոլարի ռուսական նավթը մնացել է ծովում՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով1990-ականների սկզբին Ադրբեջանում հայերի ջարդերի հետևանքով երկրից արտաքսվեց մոտ 400.000 հայ բնակչություն. ԱԳՆՔանյե Ուեսթը կարող է ներքաշվել դատական գործընթացների մեջԻսրայելը և ՀԱՄԱՍ-ը հիմնարար համաձայնության են եկել հրադադարի շուրջ. Լրատվամիջոց Մենք շատ սխալներ թույլ տվեցինք, բայց պետք է առաջ շարժվենք. Անչելոտին՝ «Բարսելոնա»-ից կրած պարտության մասին «Սևան» ՔԿՀ-ում ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները Բաթումում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրա Ջոկովիչը 3 ժամում հաղթել է աշխարհի 125-րդ ռակետին Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների են փոխանակել․ մանրամասներ Կոտայքում «Տոյոտան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին. կա տուժած Ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝ cabinet.harkadir.am հարթակի հնարավորությունները Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 80,03 դոլար «Շիշ բռնողին» ՔՊ-ում որպես յուրային չեն ընդունում Դեպի Մոսկվա թռիչքներ են հետաձգվել․ օդանավակայանում մոբիլիզացվել են շտապօգնության ծառայություններ Դատախազությունը զգուշացնում էՀՌՀ-ն կարող է արգելափակել Դմիտրի Կիսելյովի «Շաբաթվա լուրեր» հաղորդումը Իրանը պատերազմից չի վախենում, բայց պատերազմ էլ չի ցանկանում. Փեզեշքիան Կրեմլը պատասխան է պատրաստումՀամացանցում հրապարակվել է Վրաստանի նախկին վարչապետ Գախարիայի լուսանկարը՝ հարձակումից հետո Խոշոր հրդեհ՝ Չարենցավանում
Ամենադիտված