Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ստեղծում են տեսանելի և կանխատեսելի ռիսկեր՝ չունենալով երաշխավորված արդյունք». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավորությունը և ԵՄ-ին անդամակցելու օրինագիծը դեռևս խոսակցությունների մակարդակում են, այսինքն՝ խոսում ենք որոշակի ապագայի մասին, բայց այսօր կառավարության կողմից այդ օրինագծին հավանություն տալով՝ ֆոնային մարտահրավերների փունջ է ձևավորվում: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը:

«Ընդ որում՝ այդ մարտահրավերները կարելի է տարանջատել քաղաքական և տնտեսական առումով՝ հատկապես տնտեսվարողների և Հայաստանի տնտեսական քաղաքականություն մշակողների համար: Առաջին՝ քաղաքական առումով: Այս իշխանությունը մեկ անգամ չէ առանձնացել իր այն թեզով, որ քաղաքականությունը և տնտեսությունը պետք է տարանջատել նույն ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ կապված: ՀԱՊԿ-ում կա անդամակցության սառեցում, բայց ԵԱՏՄ-ի հետ առկա են ակտիվ փոխգործակցություն, տնտեսական շփումներ և այլն: Աշխարհի պրակտիկան քաղաքականությունը և տնտեսությունը տարանջատելու փորձեր ունի:

Կարող ենք ներկայացնել ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները, բայց այդտեղ հստակ առանձնահատկություններ կան, այդ օրինակը Հայաստանի և ԵԱՏՄ-ի պարագայում համադրելի չէ՝ հաշվի առնելով Չինաստանի և ԱՄՆ-ի տնտեսությունների մասշտաբները և փոխադարձ կախվածության մակարդակը՝ համեմատելով Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից կախվածության մակարդակին: Մեր իրողությունների պարագայում քաղաքականությունը տնտեսությունից տարանջատելու փորձերն առնվազն բավական լուրջ մարտահրավերներ և ռիսկեր են պարունակում, այդ թվում՝ տնտեսական խողովակներն արդյունավետ աշխատեցնելու առումով: Միայն այս պրոցեսով, այդ օրինագծին հավանություն տալով, այս իշխանությունների՝ դեպի Արևմուտք ձգտելու անթաքույց քաղաքականությամբ ռազմավարական դաշնակցի, ԵԱՏՄ առաջատար տնտեսության՝ առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության հետ քաղաքական լարվածության լրացուցիչ ֆոն ենք ստեղծում:

Երկրորդ՝ տնտեսվարողների մասով: Տնտեսվարողը տասնամյակներ ի վեր գործարար կապեր է հաստատել եվրասիական շուկայի տնտեսվարող սուբյեկտների հետ, երկարաժամկետ պայմանավորվածությունների, պայմանագրերի, գործարար հարաբերությունների համատեքստում նա իր պետությունից մեսիջ է ստանում, որ հնարավոր է՝ տնտեսական ուժ և ուղղություն ենք փոխում: Արդյո՞ք սա անորոշության նոր պատուհան չէ տնտեսվարողի համար:

Երրորդ՝ տնտեսական քաղաքականություն մշակողների մասով: Օրերս ֆինանսների նախարարությունը, լրագրողների հարցադրմանն ի պատասխան, նշել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալն ունի ռիսկեր, մշակում են սցենարներ, այս պահին չունեն հստակ տեղեկատվություն, թե դա երբ է սպասվում: Ակնհայտ է, որ նույն տնտեսական քաղաքականություն մշակողի համար հերթական ցնցման, անորոշության, առաջնայինը երկրորդայինի հետ խառնելու, շփոթելու հետ գործ ունենք, այսինքն՝ տնտեսական քաղաքականություն մշակողն արված հայտարարությանը կամ գործողությանը հետևող սցենարներ է մշակում: Այսինքն՝ գործ ունենք հերթական ցնցումային իրավիճակի հետ նույնիսկ սեփական գործադիր մարմնի տնտեսական քաղաքականությունը մշակողների համար»,-նշում է Ամիրխանյանը:

Հավելում է՝ այսօր արդեն կա հնարավոր մարտահրավերների երեք փունջ, եթե խոսում ենք ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավորության մասին: Նրա խոսքով, այս մարտահրավերներն իրենց ներքո չափելի պարամետրեր են պարունակում: «Պետք է դիտարկենք մեր արտաքին տնտեսական հարաբերությունները, դրանց թվային ցուցանիշները, դրանցում ԵԱՏՄ-ի, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունը առանձնացված, տեսակարար կշիռները, Եվրոպական միության համախառն ցուցանիշները և այլն: Այս դեպքում այդ մարտահրավերները հստակ և չափելի պարամետրով այսօր դրվում են յուրաքանչյուրիս սեղանին: Օրինակ՝ Հայաստանի և ԵԱՏՄ-ի առևտրաշրջանառությունը 2024 թ.-ին, բացառությամբ դեկտեմբեր ամսվա, գրեթե 12 միլիարդ դոլար է, ԵՄ-ի հետ նույն ցուցանիշը՝ 2 միլիարդ է, 6 անգամ պակաս: Մասնաբաժնի առումով: Արտաքին առևտրաշրջանառության մոտ 42 տոկոսը ԵԱՏՄ-ին է բաժին ընկնում, 7,5 տոկոսը՝ ԵՄ-ին:

Բավականին հետաքրքիր տրանսֆորմացիայի հետ գործ ունենք: Դիվերսիֆիկացիայի մասին ամենաշատը բարձրաձայնող իշխանությունն այդ տեսանկյունից իրավիճակն ավելի վատթարացրել է: Կրկին փաստերով և թվերով: Եթե 2019 թվականին մեր արտաքին առևտրաշրջանառության մեջ ԵՄին բաժին էր ընկնում 24,1 տոկոսը, Ռուսաստանի Դաշնությանը՝ 26,8 տոկոսը, ապա 2024 թվականին ԵՄ-ին բաժին է ընկնում 7,5 տոկոսը, Ռուսաստանի Դաշնությանը՝ 41,5 տոկոսը։ Տեսակարար կշիռների և դիվերսիֆիկացիայի առումով իրավիճակը շատ ավելի վատթարացել է, սրանով էլ ավելի մեծ մարտահրավերների փունջ ձևավորել, եթե այսօր այս իրավիճակում և պայմաններում հրաժարվենք ԵԱՏՄ-ից: Խնդիրն այն չէ, որ իրավիճակը, վիճակագրությունը նշանակում է, թե միայն և բացառապես պետք է եվրասիական ուղղությամբ գնալ: Ոչ: Հատկապես փոքր տնտեսությունների համար, ինչպիսին ենք մենք, դիվերսիֆիկացիան շատ կարևոր գործընթաց է և մշտական աշխատանք տանելու ուղղություն: Բայց խնդիրն այն է, որ փաստացի ունենք դիվերսիֆիկացիայի ուղղությամբ ավելի վատթարացում: Բոլոր այն պնդումներում, որ մեր արտաքին առևտրաշրջանառության մեջ, օրինակ՝ Արաբական Միացյալ Էմիրությունների մասնաբաժինն է ավելացել, Չինաստանի մասնաբաժինն է ավելացել, շատ պարզ հանգամանք կա՝ դա վերաարտահանման գործոնն է, որը ևս ուղիղ և անուղղակիորեն գալիս է Ռուսաստանի Դաշնությունից: Եթե այդ գործոնը դուրս ենք բերում, շատ լուրջ հարց է, թե դիվերսիֆիկացիայի ի՞նչ խնդիր է իրականում լուծված»,-շեշտում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ ԵԱՏՄ-ից հրաժարվելու և ԵՄ-ին անդամակցելու գործընթացները տասնյակ տարիների գործընթացներ են: «Անգամ տնտեսական ինտեգրացիոն միությունից դուրս գալու գործընթացը մեկ օրվա կամ մեկ ստորագրության խնդիր չէ: Չենք կարող այսօր արթնանալ և ասել՝ վերջ, այլևս այսինչ ինտեգրացիոն միության անդամ չենք: Եղած ռիսկերը, սակայն, առկա համատեքստում ավելի են մեծացնում ցնցումները, անորոշության զգացումը քաղաքացու մոտ: Նա այսօր չունի որոշակիություն վաղվա օրվա հանդեպ: Սրանք որոշակի մեսիջներ են, որոնք գուցե դեմոգրաֆիական, ժողովրդագրական, միգրացիոն առումով անցանկալի հետևանքների և որոշումների հանգեցնեն: Այո, յուրաքանչյուր պետության սուվերեն իրավունքն է ինչ որ ուղղությամբ գնալը, բայց կարևոր է հասկանալ, թե ինչ հնարավորություններ, ռեսուրսներ ունես, կամ ի՞նչ ենք առաջարկելու նույն ԵՄ-ին: ԵՄ-ն, որպես մեզ համար կարևոր առևտրային գործընկեր և ուղղություն, անկախ եղած վիճակագրության որոշակի փոփոխություններից, մշտապես պետք է լինի ուշադրության կենտրոնում, այդ ուղղությամբ աշխատանքներ պետք է տարվեն և այլն:

Բայց կարևոր է հասկանալ, որ ԵՄի հետ առևտուրը պայմանավորված չէ միայն ինտեգրացիոն այս կամ այն միության անդամ լինելով: Առաջին հերթին ԵՄ-ի շուկան մեզ համար դժվարություններ ուներ և ունի առաջ քաշվող ստանդարտների համատեքստում: Հիմա շատ է հնչում հետևյալ հարցադրումը՝ հնարավո՞ր է լինել երկու ինտեգրացիոն միության անդամ միաժամանակ: Ոչ, քանի որ խոսքը վերաբերում է միասնական մաքսային, օրենսդրական մարմինների աշխատանքների սինխրոնիզացմանը, երրորդ երկրների նկատմամբ համապատասխան մաքսային քաղաքականությանը և այլն, բայց կարելի է միաժամանակ մի քանի ինտեգրացիոն միջավայրի հետ ունենալ գործընկերային հարաբերություններ: Դրա փորձն ունենք: ԵՄ-ի հետ ունեինք «GSP+» արտոնությունների ռեժիմ, որով ենթադրվում էր Հայաստանի շուրջ 6000 անուն ապրանքների անմաքս արտահանում Եվրոպա, բայց որքանո՞վ արդյունավետ աշխատեց այդ համակարգը: Միայն մի ցուցանիշ. արտահանվող ապրանքների 97 տոկոսը հանքահումքային ապրանքներն են, իսկ պատճառն այն չէր, որ պատրաստի կամ բարձր արժեքով ապրանքների արտադրության խնդիր ունեինք: Պատճառն առավելապես այն էր, որ ստանդարտներին համապատասխանության խնդիր ունենք:

Տնտեսվարողի համար շատ ավելի բարդ է այդ ստանդարտիզացիային հասնելը, և հարց է՝ որքա՞ն ժամանակ կպահանջվի դրան հասնելու համար, թեև դա շատ կարևոր է և պետք է այդ ուղղությամբ աշխատանքներ տանել, անկախ ամեն ինչից: Ստեղծվելու է որոշակի ժամանակային վակուում: Հարց է առաջանում՝ այդ պարագայում այդ ժամանակային վակուումը որքանո՞վ են կարողանալու արդյունավետ լցնել, որ դեպի քաղաքացի, դեպի սոցիալական խնդիրներ հնարավոր ռիսկերն ու մարտահրավերները մեծ հարվածներ չբերեն: Փորձենք ամբողջացնել: ԵՄ գնալը միայն մեր ցանկությամբ չէ պայմանավորված: Տեսնում ենք՝ ԵՄ-ին անդամակցության բյուրոկրատական, քաղաքական և տնտեսական պրոցեսները որքան երկար են տևում: Որքանո՞վ է ԵՄ-ն պատրաստ մեզ ընդունել իր ինտեգրացիոն միություն, իր տնտեսական տիրույթ: Մյուս կողմից՝ արվող հայտարարությունների և գործողությունների համատեքստում ստեղծում են շատ կանխատեսելի ռիսկեր՝ չունենալով երաշխավորված արդյունք, որ դառնալու ենք ԵՄ անդամ և կարողանալու ենք օգտվել տնտեսական ու քաղաքական ամբողջ զամբյուղից, որը տալիս է ԵՄ-ն: Պարզ բանաձև է՝ տեսանելի և կանխատեսելի ռիսկեր՝ չերաշխավորված արդյունքով»,-եզրափակում է Լիլիա Ամիրխանյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Toyota»-ն կոտրել է ծառն ու բախվել «Nissan»-ին, վիրավոր կա․ Shamshyan Մինչև 16։00-ն գազ չի լինիԴեպի Արևմուտք հրաման է տրվել. Փաշինյանը հավասարակշռում է քաղաքական դանակի սայրինԲայդենը վիճել է Թրամփի հետ ՀԱՄԱՍ-ի գործարքի շուրջ Պերմինովը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հակամարտության ռիսկըՀայաստանն իսկապես ստիպված է լինելու լուրջ պատմական ընտրություն կատարել. «Փաստ»Հայաստանը կանգնել է եվրաինտեգրման սայթաքուն ճանապարհի վրաՄինչև 10 սմ տրամագծով կարկուտ է տեղացել Ավստրալիայում (լուսանկար)Հանրապետությունում շարունակվող սեզոնային գրիպի պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով. ԱՆ Շատ բան կախված կլինի բոլոր կողմերի կառուցողական երկխոսության պատրաստակամությունից. «Փաստ»Մոնթե Մելքոնյանը Ֆրանսիայում ազատվել է բանտից․ պատմության այս օրը (16 հունվար)Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել«Պետք է ուժեղ լինեմ, որ միշտ կարողանամ Շալիկոյիս ծաղիկներ տանել». կրտսեր սերժանտ Շալիկո Քարամյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին հանդի դիրքում. «Փաստ»Ովքեր էին ներկա Մհեր Սահակյանի հոգեհանգստին «Ստեղծում են տեսանելի և կանխատեսելի ռիսկեր՝ չունենալով երաշխավորված արդյունք». «Փաստ»Բեյրութում դաժանորեն սպանվել է հայ գործիչ Վաչե Արսլանյանը Այս պահի դրությամբ Հայաստանի մեծ մասում ձյուն է տեղումՋուրը չտեսած բոբիկանում են՝ ստեղծելով տնտեսական, քաղաքական ու անվտանգային լուրջ սպառնալիքներ. «Փաստ»«Առավել քան երբևէ», բայց լրիվ այլ կոնտեքստում. «Փաստ»Արժեզրկումներ՝ տարադրամի շուկայում Անջատումներ՝ հունվարի 16-ին «Ոստիկանական գործ» մասնագիտության համար ուսման տևողությունը 2 տարվա փոխարեն կսահմանվի 1 տարի 6 ամիս. նախագիծ. «Փաստ»Ի՞նչ «մեսիջ» են փոխանցում. «Փաստ»Ագրարային համալսարանի գույքահարկի գծով պարտքը հասել է 547 միլիոն դրամի․«Հրապարակ» «Մեկը մյուսի հետևից հանցանք գործելով՝ վարչախումբը հետապնդում է մեկ նպատակ՝ անձնական իշխանության պահպանումը». «Փաստ»Լավ պահերը մի քանի անգամ է կրկնում․ «Հրապարակ» Հայաստանը չպետք է վերածվի հակառուսական և հակաիրանական պլացդարմի. «Փաստ»Կբավարարի արդյոք դատարանը նախաքննական մարմնի միջնորդությունը` ԱԺ նախկին պատգամավորի եղբոր գործով. «Ժողովուրդ» Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»Նոր ֆորմատի փնտրտուքներով․ «Հրապարակ» Տատիկից ժառանգած քյամարը կամ հարսանիքի քավորի նվեր ոսկին չեք կարող վաճառել. «Ժողովուրդ» Խոշորամասշտաբ նախաձեռնություն. նոր շունչ կհաղորդվի պատմական ևս մեկ կոթողի. «Փաստ»Աղազարյանի «էվակուացումը» շարունակվում է․ «Հրապարակ» Իշխանական պատգամավորները Փաշինյանի հետ հանդիպելու ցանկություն են հայտնել. «Ժողովուրդ» Հայաստանը ոմանց համար դարձել է «խոպա՞ն». «Փաստ»Կնոջը խաբել են՝ համոզելով, որ հանդիպում է Բրեդ Փիթի հետ Մոսկվայի զորահանդեսին հրավիրվել են 19 բարեկամ երկրների ստորաբաժանումներ․ ՌԴ ՊՆՀայաստանում կարող է արգելափակվել ռուսական հաղորդման հեռարձակումը․ ԲՏԱ նախարարՈվքեր ներկա կլինեն Թրամփի երդմնակալության արարողությանը Էջմիածնում տղամարդն ապօրինի պատրաստել և իրացրել է ալկոհոլային խմիչքներ. բացահայտումԿալիֆոռնիայում հրդեհների դեմ պայքարում է ավելի քան 1,000 բանտարկյալ Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի․ հաստատվել է խորհրդի կազմը3,5 միլիարդ դոլարի ռուսական նավթը մնացել է ծովում՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով1990-ականների սկզբին Ադրբեջանում հայերի ջարդերի հետևանքով երկրից արտաքսվեց մոտ 400.000 հայ բնակչություն. ԱԳՆՔանյե Ուեսթը կարող է ներքաշվել դատական գործընթացների մեջԻսրայելը և ՀԱՄԱՍ-ը հիմնարար համաձայնության են եկել հրադադարի շուրջ. Լրատվամիջոց Մենք շատ սխալներ թույլ տվեցինք, բայց պետք է առաջ շարժվենք. Անչելոտին՝ «Բարսելոնա»-ից կրած պարտության մասին «Սևան» ՔԿՀ-ում ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները Բաթումում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրա Ջոկովիչը 3 ժամում հաղթել է աշխարհի 125-րդ ռակետին
Ամենադիտված