Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պետք է ուժեղ լինեմ, որ միշտ կարողանամ Շալիկոյիս ծաղիկներ տանել». կրտսեր սերժանտ Շալիկո Քարամյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին հանդի դիրքում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ հանգիստ երեխա էր, խելոք: Բնավորությամբ քիչ շփվող էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նանեն՝ Շալիկոյի մայրիկը:

Վերհիշում է որդու դպրոցական տարիները. «Շատ դժվարությամբ համակերպվեց դպրոց գնալուն: Չէր ուզում գնալ, իր հետ գնում էի դպրոց, մի քիչ մնում, վերադառնում տուն, մեկ էլ տեսնում էի՝ «փախել», եկել է: Սա, իհարկե, առաջին դասարանում: Շատ դժվարությամբ հարմարվեց: Իսկ հետո արդեն սիրեց դպրոցը: Երբեմն կարող էր ավելի ուշ ժամի գնալ դասի, բայց ուսուցչուհին ինձ ասում էր՝ ժամանակ տուր, կընտելանա դպրոցական կյանքին: Ավելի բարձր դասարաններում անգամ իննի փոխարեն արդեն ութ անց կես դպրոցում էր: Սիրելի առարկաներից էր մաթեմատիկան, այդ մասին նաև մշտապես իր դասղեկն էր ասում»:

Դպրոցն ավարտելուց հետո Շալիկոն 2021 թ. հուլիսի 20-ին զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: «Հուլիսի 3-ին իրենց վերջին զանգն էր, քննությունները հանձնեցին ու գնացին բանակ: Այդ ընթացքը, կարծես, շատ արագ անցավ, և չհասցրեց ինչ-որ տեղ ընդունվել: Փորձեց վարորդական իրավունք ստանալ, մեքենա ունեինք, վարում էր, իր մոտ շատ լավ էր ստացվում, բայց այդ ժամանակ քննություններից «կտրվեց» ու որոշեց՝ բանակից վերադառնալուց հետո նորից կփորձեմ: Ուզում էր ավտոմեխանիկի մասնագիտացումը նաև յուրացնել: Դեռ փոքրուց յուրահատուկ սեր ուներ մեքենաների հանդեպ»:

Շալիկոյի ծառայության առաջին ամիսներն անցել են Արմավիրի ուսումնական զորամասում, այնուհետև, որպես կրտսեր սերժանտ, տեղափոխվել է Կապան: 44-օրյա պատերազմից հետո որդուն ծառայության ուղարկելը չէր կարող հեշտ լինել որևէ ծնողի համար: Բայց մայրիկի խոսքով, Շալիկոն շատ ուրախ է մեկնել ծառայության: «Երբ խոսք էր լինում ուշ մեկնելու մասին, հակադարձում էր՝ երբ տվեցին ծանուցագիրը, ես կգնամ: Սիրով է ծառայել, երբեք չի բողոքել, չի տրտնջացել: Մեկ տարի երկու ամսվա ծառայող էր, բայց մեկ անգամ չասաց՝ այս կամ այն բանը չկա, իր տեսակով «փակ» մարդ էր: Իր դասընկերներին հուլիսի 28-ին էին զորակոչելու, անգամ դրանից էր ուախացել՝ ես շուտ կգնամ ու իրենցից մեկ շաբաթ էլ շուտ կգամ: Երբ Արմավիրում էր ծառայում, ամեն շաբաթ տեսակցության օր ուներ: Բերում էինք տուն, մի երկու ժամ մնում էր, հետո հայրիկը տանում էր զորամաս: Կապանում, երբ արդեն ինն ամսվա ծառայող էր, 2022 թ. ապրիլին տասն օրով եկավ արձակուրդ: Դա է եղել իր միակ արձակուրդը»:

2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը թշնամին հարձակում գործեց Հայաստանի սահմանների վրա մի քանի ուղղությամբ: Թիրախում էին Ջերմուկը, Գեղարքունիքն ու Սյունիքը՝ տարբեր հատվածներով: Շալիկոն վերջին անգամ մայրիկին զանգահարել է սեպտեմբերի 12-ին՝ երեկոյան ժամը վեցին: «Զանգեց՝ մա՛մ, կարո՞ղ ես 200 դրամով հեռախոսս լիցքավորել: Ես էլ անգամ ասացի՝ Շալի՛կ ջան, ինչի՞ այդքան քիչ, 2000 դրամով կլիցքավորեմ: Արձագանքեց՝ ինձ այդքան պետք չէ: «Ոչինչ, ես կլիցքավորեմ, պետք չի լինի, հետո դու իմ հեռախոսը կլիցքավորես»: Շալիկոն ասաց՝ եսիմ, կկարողանա՞մ: Դա մեր վերջին զրույցն է եղել: Մեզ որևէ բառ չասաց, որ գուցե հարձակում լինի, գուցե կուտակում կա: Սեպտեմբերի 13-ին իմացա պատերազմի լուրը: Գիշերը նա դիրքերում է եղել, իր հերթապահության ժամանակ է սկսվել հարձակումը: Իր դիրքում ութ հոգով են եղել, միայն Շալիկոն է զոհվել: Տղաներն ասում են՝ գնացինք Կապան, սեպտեմբերի 13-ից մինչև 15-ը այնտեղ էինք, նորություն չկար: Իր ընկերները չէին հավատում, որ Շալիկոն չկա: Ասում էին՝ թաքնվել է, մենք այդ հույսով սպասում էինք: Տղաները մի ուղղությամբ են գնացել, մեր պատկերացմամբ՝ Շալիկոն կրակ է վարել, ԱԹՍ-ի թիրախում հայտնվել, ոտքի շրջանում վիրավորում ստացել: Շալիկոն երկու զենք ուներ, մեկի դեպքում՝ օգնական: Իր ընկերները, որոնք Շալիկոյի հետ միասին դիրք են պահել, մեր տուն եկել են: Նրանցից հարցրեցի, թե ո՞վ է եղել տղայիս օգնականը: Տղաներից մեկն արձագանքեց, որ ինքն է: Մեր տեղեկություններով, Շալիկոյի փամփուշտները վերջացել էին, բայց այդ տղան ասաց, որ դեռ չէին էլ հասցրել զենքը հանել»:

Շալիկոն անմահացել է սեպտեմբերի 13- ին Ներքին հանդի թիվ N դիրքում: «Սեպտեմբերի 12-ի ժամը 6-ի զանգից հետո իրենից տեղեկություն չենք ունեցել: Հետո գտա իր ընկերներից մեկի հեռախոսահամարը, որն այդ ժամին իր հետ դիրքերում էր եղել: Զանգեցի, ասաց՝ բոլորս դեռ քնած ենք, կարթնանանք, կասեմ Շալիկոյին, կզանգի: Սպասում էի տղայիս զանգին, բայց միևնույն ժամանակ նաև զանգահարում իրեն, պատասխանող չկար: Հետո նույն տղան զանգեց՝ կարո՞ղ եմ Շալիկոյի պապայի հետ խոսել: Հայրիկին ասել էր՝ իրար հետ իջնում էինք, հետ դարձա, տեսա, որ Շալիկոն չկա: Իրեն հարցրեցինք՝ այսի՞նքն չկա: Բայց մեզ ոչինչ չասաց: Ոչ մեկիս մտքով չէր անցնում, որ Շալիկոն կարող է զոհված լինել, ճկուն էր, ճարպիկ, մտածում էինք, որ ինչոր տեղ պատսպարվել է, դուրս կգա: Իրեն «գտանք» հոկտեմբերի 5-ին: Արյուն չէինք հանձնում, քանի որ չէինք պատկերացնում, որ ԴՆԹ հետազոտության անհրաժեշտությունը կլինի: Բայց հետո ԴՆԹով իրեն «գտանք»: Մեր 32 զինվորների մեջ էր եղել Շալիկոն, այդ ժամանակ Կապանում իրեն որոնելիս ենք եղել: Հետո 95 տղաներին բերեցին: Ամուսինս, եղբայրս գնացին, բայց իրեն այնպես էին նկարել, որ դեմքը նորմալ չէր երևացել: Ձախ ոտքին սպի ուներ, շունը կծել էր: Երբ իրեն բերեցին Վանաձոր, ամուսինս գնաց,այդ սպին տեսավ, և կարծես ԴՆԹի հաստատումից հետո այդ սպիով էլ ավելի համոզվեցինք, որ Շալիկոն է»:

Արդյոք համոզվելով, որ զոհվածը քո որդին է, կարո՞ղ ես համակերպվել այդ իրականության հետ: Վստահաբար, ոչ: Տիկին Նանեն ասում է՝ ամեն շաբաթ այցելում է որդուն, տանն էլ նրա անկյունը կա, բայց դեռ այն մտքով է ապրում, որ որդին ծառայության մեջ է:

Շալիկոն երկու քույրերի միակ եղբայրն է: «Աղջիկներս են ուժ տալիս, իրարով ենք ուժեղ: Պետք է նաև ուժեղ լինենք, որ կարողանանք Շալիկոյիս ամեն անգամ ծաղիկներ տանել ու իր շիրիմը մաքուր ու խնամված պահել»:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Շալիկո Քարամյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Լոռու մարզի հայրենի Սարահարթ գյուղի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ճայթուցիկների կիրառման պատճառով «Մուրացան» հիվանդանոց է տեղափոխվել երկու անչափահասՖիզկուլտ ինստիտուտը նոր ռեկտոր ունի Վերջին հրաժեշտը` պատգամավոր Մհեր Սահակյանին Փարաքարում արտահերթ ընտրություններ կանցկացվեն Տեղումնառատ շաբաթ է սպասվում«Toyota»-ն կոտրել է ծառն ու բախվել «Nissan»-ին, վիրավոր կա․ Shamshyan Մինչև 16։00-ն գազ չի լինիԴեպի Արևմուտք հրաման է տրվել. Փաշինյանը հավասարակշռում է քաղաքական դանակի սայրինԲայդենը վիճել է Թրամփի հետ ՀԱՄԱՍ-ի գործարքի շուրջ Պերմինովը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հակամարտության ռիսկըՀայաստանն իսկապես ստիպված է լինելու լուրջ պատմական ընտրություն կատարել. «Փաստ»Հայաստանը կանգնել է եվրաինտեգրման սայթաքուն ճանապարհի վրաՄինչև 10 սմ տրամագծով կարկուտ է տեղացել Ավստրալիայում (լուսանկար)Հանրապետությունում շարունակվող սեզոնային գրիպի պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով. ԱՆ Շատ բան կախված կլինի բոլոր կողմերի կառուցողական երկխոսության պատրաստակամությունից. «Փաստ»Մոնթե Մելքոնյանը Ֆրանսիայում ազատվել է բանտից․ պատմության այս օրը (16 հունվար)Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել«Պետք է ուժեղ լինեմ, որ միշտ կարողանամ Շալիկոյիս ծաղիկներ տանել». կրտսեր սերժանտ Շալիկո Քարամյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին հանդի դիրքում. «Փաստ»Ովքեր էին ներկա Մհեր Սահակյանի հոգեհանգստին «Ստեղծում են տեսանելի և կանխատեսելի ռիսկեր՝ չունենալով երաշխավորված արդյունք». «Փաստ»Բեյրութում դաժանորեն սպանվել է հայ գործիչ Վաչե Արսլանյանը Այս պահի դրությամբ Հայաստանի մեծ մասում ձյուն է տեղումՋուրը չտեսած բոբիկանում են՝ ստեղծելով տնտեսական, քաղաքական ու անվտանգային լուրջ սպառնալիքներ. «Փաստ»«Առավել քան երբևէ», բայց լրիվ այլ կոնտեքստում. «Փաստ»Արժեզրկումներ՝ տարադրամի շուկայում Անջատումներ՝ հունվարի 16-ին «Ոստիկանական գործ» մասնագիտության համար ուսման տևողությունը 2 տարվա փոխարեն կսահմանվի 1 տարի 6 ամիս. նախագիծ. «Փաստ»Ի՞նչ «մեսիջ» են փոխանցում. «Փաստ»Ագրարային համալսարանի գույքահարկի գծով պարտքը հասել է 547 միլիոն դրամի․«Հրապարակ» «Մեկը մյուսի հետևից հանցանք գործելով՝ վարչախումբը հետապնդում է մեկ նպատակ՝ անձնական իշխանության պահպանումը». «Փաստ»Լավ պահերը մի քանի անգամ է կրկնում․ «Հրապարակ» Հայաստանը չպետք է վերածվի հակառուսական և հակաիրանական պլացդարմի. «Փաստ»Կբավարարի արդյոք դատարանը նախաքննական մարմնի միջնորդությունը` ԱԺ նախկին պատգամավորի եղբոր գործով. «Ժողովուրդ» Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»Նոր ֆորմատի փնտրտուքներով․ «Հրապարակ» Տատիկից ժառանգած քյամարը կամ հարսանիքի քավորի նվեր ոսկին չեք կարող վաճառել. «Ժողովուրդ» Խոշորամասշտաբ նախաձեռնություն. նոր շունչ կհաղորդվի պատմական ևս մեկ կոթողի. «Փաստ»Աղազարյանի «էվակուացումը» շարունակվում է․ «Հրապարակ» Իշխանական պատգամավորները Փաշինյանի հետ հանդիպելու ցանկություն են հայտնել. «Ժողովուրդ» Հայաստանը ոմանց համար դարձել է «խոպա՞ն». «Փաստ»Կնոջը խաբել են՝ համոզելով, որ հանդիպում է Բրեդ Փիթի հետ Մոսկվայի զորահանդեսին հրավիրվել են 19 բարեկամ երկրների ստորաբաժանումներ․ ՌԴ ՊՆՀայաստանում կարող է արգելափակվել ռուսական հաղորդման հեռարձակումը․ ԲՏԱ նախարարՈվքեր ներկա կլինեն Թրամփի երդմնակալության արարողությանը Էջմիածնում տղամարդն ապօրինի պատրաստել և իրացրել է ալկոհոլային խմիչքներ. բացահայտումԿալիֆոռնիայում հրդեհների դեմ պայքարում է ավելի քան 1,000 բանտարկյալ Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի․ հաստատվել է խորհրդի կազմը3,5 միլիարդ դոլարի ռուսական նավթը մնացել է ծովում՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով1990-ականների սկզբին Ադրբեջանում հայերի ջարդերի հետևանքով երկրից արտաքսվեց մոտ 400.000 հայ բնակչություն. ԱԳՆՔանյե Ուեսթը կարող է ներքաշվել դատական գործընթացների մեջ
Ամենադիտված