Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շատ բան կախված կլինի բոլոր կողմերի կառուցողական երկխոսության պատրաստակամությունից. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

karl-marks.ru-ն «Թուրքիան փոխում է Հայաստանի նկատմամբ հռետորաբանությունը տարածաշրջանում իր աճող ազդեցության պատճառով» վերնագրով հոդվածում գրում է, որ ռուս քաղաքագետ Ալեքսանդր Կրասնովը վերլուծել է հայ-թուրքական հարաբերությունների անսպասելի դիվանագիտական շրջադարձը։ Բանն այն է, որ թուրքական դիվանագիտությունը Հայաստանի նկատմամբ կուրսի փոփոխության նշաններ է ցույց տալիս: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը անսպասելիորեն դրական է գնահատել Նիկոլ Փաշինյանի գործողությունները՝ ընդգծելով տարածաշրջանում խաղաղություն հաստատելու «պատմական հնարավորությունը»։

«Մենք տեսնում ենք Անկարայի նուրբ դիվանագիտական խաղը, որը ձգտում է ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում»,-նշել է Ալեքսանդր Կրասնովը։ Նրա խոսքով, Թուրքիան սկսել է հեռու մնալ Ադրբեջանի կոշտ հռետորաբանությունից՝ Երևանի հետ փոխգործակցության սեփական գիծը կառուցելով։

Հատկապես ցայտուն է Անկարայի չափավոր դիրքորոշման և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կոշտ հայտարարությունների հակադրությունը, ով վերջերս մի շարք սադրիչ հայտարարություններ էր արել Հայաստանի դեմ։ Մասնավորապես, Ադրբեջանի ղեկավարը պահանջ էր ներկայացրել, որ Երևանը հրաժարվի զենքի միջազգային պայմանագրերից։ «Թուրքիան հստակորեն ձգտում է խաղալ տարածաշրջանային մոդերատորի դերին,- ընդգծել է փորձագետը,- Ֆիդանի հայտարարությունները Հարավային Կովկասի՝ որպես «Կենտրոնական Ասիայի դարպասի» կարևորության մասին խոսում են տարածաշրջանում Անկարայի ռազմավարական հավակնությունների մասին»։

Կրասնովի կարծիքով, ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել Հարավային Կովկասում ուժերի նոր հավասարակշռության ձևավորմանը։ «Անկարան աստիճանաբար հեռանում է Բաքվի անվերապահ դաշնակցի դերից՝ ձգտելով ավելի հավասարակշռված քաղաքականության։ Թուրքիայի համար կարևոր է թույլ չտալ տարածաշրջանային ուժերից որևէ մեկին չափից դուրս ուժեղանալ», պարզաբանել է քաղաքագետը։

Հատկանշական է նաև այն, որ հայկական կողմը՝ Փաշինյանի գլխավորությամբ, զսպվածություն և երկխոսության պատրաստակամություն է ցուցաբերում, չնայած Բաքվի սադրիչ հռետորաբանությանը։ «Երևանի այդ դիրքորոշումը ըմբռնում է գտնում Անկարայում, որը շահագրգռված է տարածաշրջանային իրավիճակի կայունացմամբ»,- եզրափակել է փորձագետը։

Նրա համոզմամբ, թուրքհայկական հարաբերությունների զարգացումը կարող է առանցքային գործոն լինել Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հասնելու համար, սակայն շատ բան կախված կլինի բոլոր կողմերի կառուցողական երկխոսության պատրաստակամությունից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են ԼՂ-ի ժողովրդի դեմ հանցագործությունները․ Օկամպո Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի հիշատակության օրն է այսօր 2026 թվականից ուժի մեջ կմտնի Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը Կարեն Խաչանովը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան Ճայթուցիկների կիրառման պատճառով «Մուրացան» հիվանդանոց է տեղափոխվել երկու անչափահասՖիզկուլտ ինստիտուտը նոր ռեկտոր ունի Վերջին հրաժեշտը` պատգամավոր Մհեր Սահակյանին Փարաքարում արտահերթ ընտրություններ կանցկացվեն Տեղումնառատ շաբաթ է սպասվում«Toyota»-ն կոտրել է ծառն ու բախվել «Nissan»-ին, վիրավոր կա․ Shamshyan Մինչև 16։00-ն գազ չի լինիԴեպի Արևմուտք հրաման է տրվել. Փաշինյանը հավասարակշռում է քաղաքական դանակի սայրինԲայդենը վիճել է Թրամփի հետ ՀԱՄԱՍ-ի գործարքի շուրջ Պերմինովը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հակամարտության ռիսկըՀայաստանն իսկապես ստիպված է լինելու լուրջ պատմական ընտրություն կատարել. «Փաստ»Հայաստանը կանգնել է եվրաինտեգրման սայթաքուն ճանապարհի վրաՄինչև 10 սմ տրամագծով կարկուտ է տեղացել Ավստրալիայում (լուսանկար)Հանրապետությունում շարունակվող սեզոնային գրիպի պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով. ԱՆ Շատ բան կախված կլինի բոլոր կողմերի կառուցողական երկխոսության պատրաստակամությունից. «Փաստ»Մոնթե Մելքոնյանը Ֆրանսիայում ազատվել է բանտից․ պատմության այս օրը (16 հունվար)Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել«Պետք է ուժեղ լինեմ, որ միշտ կարողանամ Շալիկոյիս ծաղիկներ տանել». կրտսեր սերժանտ Շալիկո Քարամյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին հանդի դիրքում. «Փաստ»Ովքեր էին ներկա Մհեր Սահակյանի հոգեհանգստին «Ստեղծում են տեսանելի և կանխատեսելի ռիսկեր՝ չունենալով երաշխավորված արդյունք». «Փաստ»Բեյրութում դաժանորեն սպանվել է հայ գործիչ Վաչե Արսլանյանը Այս պահի դրությամբ Հայաստանի մեծ մասում ձյուն է տեղումՋուրը չտեսած բոբիկանում են՝ ստեղծելով տնտեսական, քաղաքական ու անվտանգային լուրջ սպառնալիքներ. «Փաստ»«Առավել քան երբևէ», բայց լրիվ այլ կոնտեքստում. «Փաստ»Արժեզրկումներ՝ տարադրամի շուկայում Անջատումներ՝ հունվարի 16-ին «Ոստիկանական գործ» մասնագիտության համար ուսման տևողությունը 2 տարվա փոխարեն կսահմանվի 1 տարի 6 ամիս. նախագիծ. «Փաստ»Ի՞նչ «մեսիջ» են փոխանցում. «Փաստ»Ագրարային համալսարանի գույքահարկի գծով պարտքը հասել է 547 միլիոն դրամի․«Հրապարակ» «Մեկը մյուսի հետևից հանցանք գործելով՝ վարչախումբը հետապնդում է մեկ նպատակ՝ անձնական իշխանության պահպանումը». «Փաստ»Լավ պահերը մի քանի անգամ է կրկնում․ «Հրապարակ» Հայաստանը չպետք է վերածվի հակառուսական և հակաիրանական պլացդարմի. «Փաստ»Կբավարարի արդյոք դատարանը նախաքննական մարմնի միջնորդությունը` ԱԺ նախկին պատգամավորի եղբոր գործով. «Ժողովուրդ» Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»Նոր ֆորմատի փնտրտուքներով․ «Հրապարակ» Տատիկից ժառանգած քյամարը կամ հարսանիքի քավորի նվեր ոսկին չեք կարող վաճառել. «Ժողովուրդ» Խոշորամասշտաբ նախաձեռնություն. նոր շունչ կհաղորդվի պատմական ևս մեկ կոթողի. «Փաստ»Աղազարյանի «էվակուացումը» շարունակվում է․ «Հրապարակ» Իշխանական պատգամավորները Փաշինյանի հետ հանդիպելու ցանկություն են հայտնել. «Ժողովուրդ» Հայաստանը ոմանց համար դարձել է «խոպա՞ն». «Փաստ»Կնոջը խաբել են՝ համոզելով, որ հանդիպում է Բրեդ Փիթի հետ Մոսկվայի զորահանդեսին հրավիրվել են 19 բարեկամ երկրների ստորաբաժանումներ․ ՌԴ ՊՆՀայաստանում կարող է արգելափակվել ռուսական հաղորդման հեռարձակումը․ ԲՏԱ նախարարՈվքեր ներկա կլինեն Թրամփի երդմնակալության արարողությանը Էջմիածնում տղամարդն ապօրինի պատրաստել և իրացրել է ալկոհոլային խմիչքներ. բացահայտումԿալիֆոռնիայում հրդեհների դեմ պայքարում է ավելի քան 1,000 բանտարկյալ
Ամենադիտված