Դեպի Արևմուտք հրաման է տրվել. Փաշինյանը հավասարակշռում է քաղաքական դանակի սայրին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել Եվրամիությանը հանրապետության միանալու մասին օրենքի նախագծին։ Օրենքի ընդունումը կսկսի այդ գործընթացը։ ԵՄ-ին անդամակցելու որոշումը պետք է կայացվի համապետական հանրաքվեի միջոցով, կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սակայն նա պարզաբանել է, որ այդ օրինագիծը չպետք է ընկալվի որպես ԵՄ-ին անհապաղ անդամակցության հայտ։ Դրա հիմնական նպատակն է ցույց տալ Հայաստանի Եվրամիության հետ մերձեցման ուղղությամբ գործնական աշխատանքին պատրաստակամությունը։ Ի՞նչ է լինելու հաջորդիվ, iarex.ru լրատվական գործակալության սյունակագիր Ստանիսլավ Տարասովն է մեկնաբանել իրավիճակը։
«Մեծ հաշվով, ցանկացած ուղղությամբ շարժվելը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է: Սակայն, ըստ բոլոր ցուցումների, այն, ինչ տեղի կունենա հետո, այն է, ինչ ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նրա խոսքով, «ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն անհամատեղելի են»: Երկու ասոցիացիաներն էլ ենթադրում են մաքսային սահմանների բացակայություն և ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ, անհնար է պատկերացնել, որ այս երկու միավորումներն ինչ-որ պահի կմիավորվեն»։ Ուստի Օվերչուկը կարծում է, որ իրադարձությունների ընթացքը «Հայաստանին ընտրության առաջ կդնեն»։ Գործնականում, եթե Հայաստանում սահմանափակվեն ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները, «մի կողմից կբարձրանան էներգակիրների և պարենային ապրանքների գները, իսկ մյուս կողմից հայկական ապրանքների արտահանումը կնվազի 70-80 տոկոսով»։ Ավելին, ըստ Օվերչուկի ԵԱՏՄ-ին անդամակցությունն արտոնություն է, մինչդեռ ԵՄ-ին անդամակցելը համեմատվում է «Տիտանիկի տոմս» գնելու հետ։
Բայց ինչպես տեսնում ենք, Հայաստանի շեղումը դեպի Արևմուտք կայուն է դառնում։ Փաշինյանն օգտագործում է ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտությունից հետո ի հայտ եկած ներքին հակասություններն արտաքին միջավայր տեղափոխելու դասական տեխնիկան։ Եվ այս դեպքում նա պետք է իր թիկունքում զգա Արևմուտքի «բարեկամական» աջակցությունը։ Միևնույն ժամանակ, ԵՄ-ն, բացառությամբ Ֆրանսիայի, նույնիսկ չի էլ ակնարկել Հայաստանի անդամակցության հնարավորության մասին։ Սեպտեմբերին Հայաստան էր այցելել Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն։ Նա զգուշացրել էր Մոսկվային ճնշում չգործադրել Երևանի վրա, որը «շարժվում է դեպի ժողովրդավարություն»։
Բացի այդ, ԵՄ-ին միանալու գործընթացը կարող է տարիներ տևել։ Բայց Փաշինյանն այլ վարկած ունի: «2023 թվականի աշնանը ես ելույթ ունեցա Եվրախորհրդարանում։ Իմ հիմնական ուղերձն այն էր, որ Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին մոտ լինել այնքան, որքան հնարավոր է համարում ԵՄ-ն։ Այն ժամանակ Հայաստանում ամենամեծ հետաքրքրությունն առաջացրեց հենց այդ ելույթը։ Քաղաքացիների արձագանքն այդ ելույթին աննախադեպ էր: Ի՞նչ եղավ հետո։ 2024 թվականի ապրիլի 5-ին ԵՄ նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստան-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպումը, որը լայնորեն լուսաբանվեց ԶԼՄ-ներում։ Դա աննախադեպ ձևաչափով հանդիպում էր»,- ասել է նա։
«Այս առումով կարելի է ենթադրել, որ Փաշինյանին ներկայումս պետք է Արևմուտքի հետ բանակցային գործընթացը, որպեսզի նրա հետ ինչ-որ գործընկերության դրսևորում երևա, և դա քաղաքական զայրույթ առաջացնելով ոչ միայն Մոսկվայում, այլ նաև ԵԱՏՄ մյուս անդամների մոտ։ Բայց այստեղ Փաշինյանը վտանգի առաջ է կանգնում: Իսկ ի՞նչ կլինի, եթե նրա եվրոպական ուղին հանրաքվեում աջակցություն չստանա, քանի որ 2026 թվականին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են լինելու։ Փաշինյանը շարունակում է քաղաքական դանակի սայրին հավասարակշռելու քաղաքականությունը, որը նույնիսկ կարճաժամկետ հեռանկարում բազմաթիվ ռիսկեր է պարունակում անգամ իր կառավարման համար, բացի դա դա կազդի հատկապես Բաքվի հետ հարաբերություններին»,- ասել է Տարասովը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը