«Toyota»-ն կոտրել է ծառն ու բախվել «Nissan»-ին, վիրավոր կա․ Shamshyan
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հունվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:20-ի սահմաններում Եղվարդի խճուղում՝ Ձոր 1 թաղամասի հարևանությամբ «Toyota» մակնիշի ավտոմեքենան բախվել է բաժանարար գոտու բազալտե եզրաքարին, անցել կանաչ գազոնի վրայով, կոտրել ծառն ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում՝ բախվելով «Nissan» մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևամքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 12 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել է հիվանդանոց:
Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Հրշեջն-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու սահմանազատել են տարածքը: