Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի խումբ անձինք ՀՀ-ում գործող բուքմեյքերական կայքերի մի շարք խաղային հաշիվներից հափշտակել են մոտ 56 մլն դրամ

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է համակարգչային հափշտակություն կատարելու հերթական դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը՝ չորս տարբեր հանցավոր խմբերում ընդգրկված յոթ անձանց մասով:

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2021 թվականի հունիս-օգոստոս ամիսներին մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, ՀՀ-ում գործող ընկերություններին պատկանող բուքմեյքերական կայքերում գրանցված մի շարք խաղային հաշիվներից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար: Պարզվել է, որ այդ միջոցների մի մասը հափշտակվել է չորս տարբեր հանցավոր խմբերում ընդգրկված յոթ անձանց և վերջիններիս հետ հանցավոր համաձայնության եկած և հանցավոր խմբում ընդգրկված անձանց կողմից։

Հիշյալ հանցավոր խմբերում ընդգրկված անձինք տեղյակ լինելով ՀՀ-ում գործող երկու բանկերի բանկոմատների ծրագրային ապահովման թերության մասին՝ ՀՀ տարածքում գործող ընկերությունների բուքմեյքերական կայքերում իրենց և այլ անձանց անվամբ գրանցված խաղային հաշիվներին գումարներ են մուտքագրել և մուտքագրված դրամական միջոցների արհեստական շրջանառությունն ապահովելու նպատակով կատարել են պարտության ցածր հավանականություն ունեցող խաղադրույքներ: Այնուհետև օգտվելով ծրագրային այդ թերությունից, օգտահաշվին գոյացած դրամական միջոցները բազմաթիվ կանխիկացման գործարքներով երկու տարբեր բանկոմատից միաժամանակ կանխիկացրել են՝ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի՝ առնվազն 55 մլն 480 հզր ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, քննությամբ հիմնավորվել է նաև, որ հիշյալ հանցավոր խմբերի անդամները 2022 թվականի փետրվարին կրկին օգտվելով բանկոմատներից գումար կանխիկացնելու բնականոն ընթացքն ապահովող ծրագրային թերությունից՝ համակարգչային հափշտակությամբ ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերի՝ առնվազն 55 մլն 636 հզր ՀՀ դրամ:

Հիշյալ յոթ անձանցից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված համակարգչային հափշտակությունը) և 257-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով կատարված համակարգչային հափշտակությունը), մեկ անձի նկատմամբ՝ 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված համակարգչային հափշտակությունը) (2 դրվագ), երկու անձի նկատմամբ՝ 257-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված խոշոր չափերով համակարգչային հափշտակությունը) և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված համակարգչային հափշտակությունը), երեք անձի նկատմամբ՝ 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված համակարգչային հափշտակությունը) (2 դրվագ):

Չորս անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, մեկ անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, իսկ երկու անձի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Հանցավոր խմբերում ներառված մյուս անձանց, ինչպես նաև այլ հանցավոր խմբերի մասով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը վնասել է ծառայողներին Հանդիպել են Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Մի խումբ անձինք ՀՀ-ում գործող բուքմեյքերական կայքերի մի շարք խաղային հաշիվներից հափշտակել են մոտ 56 մլն դրամ Առաջիկա օրերին սառն օդի լճացում չի կանխատեսվում«Այստեղ է երջանկության իրական տեսքը». Արամ MP3-ին դստեր հետ լուսանկարներ է հրապարակել Մեծ Սարիար գյուղում տնակ է այրվել Հայաստանում «ռևանշիuտակшն միտումները» մտահոգիչ են Ադրբեջանի համար. Բայրամով Նարե Գևորգյանը համերգի ժամանակ ընկել է բեմում (տեսանյութ) Պատվերով սպանություն կատարելու փորձի համար մեղադրվող անձը հանձնվել է Միացյալ Թագավորությանը Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն Ջերմուկում փետրվարի 1-ից 7-ը Ուկրաինան և Մեծ Բրիտանիան ստորագրել են 100-ամյա համագործակցության համաձայնագիր ՀՀ շահերն ու հայ ժողովուրդը ԵՄ-ին առհասարակ չեն հետաքրքրում. դիտորդներն իրականացնում են հակառուսական, հակաադրբեջանական, հակաիրանական առաքելություն. ԶախարովաՎորոնեժի նավթաբազայում խոշոր հրդեհ է բռնկվել ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարվածներից հետո ՀՀ-ն նոր վարկ կստանա՝ Հյուսիս-Հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհի Հյուսիսային ենթահատվածը կառուցելու համար Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի համաձայնագիրը. ԱԳՆ Պապիկյանը փորձում է հանգստացնել հանրությանը Բիզնեսն արդեն զգում է վտանգը. ԵԱՏՄ-ից հեռացումն աղետ է դառնալուԵռակողմ խմբի աշխատանքում երբեք չի քննարկվել Հայաստանում որեւէ արտատարածքային միջանցքի ստեղծման հարց Ջալալ Հարությունյանը՝ քավության նոխազՀակառուսականության նոր ալիք Հայաստանում Պետդումայում բացատրել են, թե ինչու է Փաշինյանը դարձել հայ ժողովրդի դավաճան Մեկնարկում է նոր մրցույթ պատանի երաժիշտների համար. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը հայտարարում է 2025թ.-ի կրթական ծրագիրը«Ընտանեկան» և «սոցիալական» նպաստների փոխարեն կներդնվի «անապահովության նպաստ» Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են ԼՂ-ի ժողովրդի դեմ հանցագործությունները․ Օկամպո Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի հիշատակության օրն է այսօր 2026 թվականից ուժի մեջ կմտնի Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը Կարեն Խաչանովը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան Ճայթուցիկների կիրառման պատճառով «Մուրացան» հիվանդանոց է տեղափոխվել երկու անչափահասՖիզկուլտ ինստիտուտը նոր ռեկտոր ունի Վերջին հրաժեշտը` պատգամավոր Մհեր Սահակյանին Փարաքարում արտահերթ ընտրություններ կանցկացվեն Տեղումնառատ շաբաթ է սպասվում«Toyota»-ն կոտրել է ծառն ու բախվել «Nissan»-ին, վիրավոր կա․ Shamshyan Մինչև 16։00-ն գազ չի լինիԴեպի Արևմուտք հրաման է տրվել. Փաշինյանը հավասարակշռում է քաղաքական դանակի սայրինԲայդենը վիճել է Թրամփի հետ ՀԱՄԱՍ-ի գործարքի շուրջ Պերմինովը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հակամարտության ռիսկըՀայաստանն իսկապես ստիպված է լինելու լուրջ պատմական ընտրություն կատարել. «Փաստ»Հայաստանը կանգնել է եվրաինտեգրման սայթաքուն ճանապարհի վրաՄինչև 10 սմ տրամագծով կարկուտ է տեղացել Ավստրալիայում (լուսանկար)Հանրապետությունում շարունակվող սեզոնային գրիպի պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով. ԱՆ Շատ բան կախված կլինի բոլոր կողմերի կառուցողական երկխոսության պատրաստակամությունից. «Փաստ»Մոնթե Մելքոնյանը Ֆրանսիայում ազատվել է բանտից․ պատմության այս օրը (16 հունվար)Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել«Պետք է ուժեղ լինեմ, որ միշտ կարողանամ Շալիկոյիս ծաղիկներ տանել». կրտսեր սերժանտ Շալիկո Քարամյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին հանդի դիրքում. «Փաստ»Ովքեր էին ներկա Մհեր Սահակյանի հոգեհանգստին «Ստեղծում են տեսանելի և կանխատեսելի ռիսկեր՝ չունենալով երաշխավորված արդյունք». «Փաստ»Բեյրութում դաժանորեն սպանվել է հայ գործիչ Վաչե Արսլանյանը Այս պահի դրությամբ Հայաստանի մեծ մասում ձյուն է տեղումՋուրը չտեսած բոբիկանում են՝ ստեղծելով տնտեսական, քաղաքական ու անվտանգային լուրջ սպառնալիքներ. «Փաստ»
Ամենադիտված