Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քովիդի գործով» մեղադրյալները հույսը դրել են Արսեն Թորոսյանի վրա․ «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2020 թվականին՝ կորոնավիրուսի շրջանում, ենթադրյալ չարաշահումների գործով հակակոռուպցիոն դատարանում քննվող գործի մեղադրյալները հույսը դրել են ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանի վրա։ Մասնավորապես, մեղադրյալները սպասում են, որ նա կգնա դատարան ու ցուցմունք տալով կապացուցի, թե ինչ ապօրինի գործ են հարուցել իրավապահ մարմինները, ու իր ենթակայության տակ գործող պաշտոնյաները ինչքան անմեղ են: Ասել է թե՝ «քովիդի գործով» մեղադրյալները հույս ունեն, որ Թորոսյանը, ինչպես ճողոպրեց այս քրեական գործից որպես ենթադրյալ մեղադրյալ, նույնպես եւ դատարանից չոր դուրս կգա:

Հայտնել էինք, որ հակակոռուպցիոն դատարանում սկսվել է վկաների հարցաքննության փուլը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հակակոռուպցիոն դատարան հարցաքննության կհրավիրվի առողջապահության նախկին նախարար, ներկայումս ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը, ով այս չարաշահումների գործով վկայի կարգավիճակով մեկ անգամ արդեն հարցաքննվել է:

Կորոնավիրուսի շրջանի ենթադրյալ չարաշահումների գործով անցնողներն են առողջապահության նախկին փոխնախարար Գեւորգ Սիմոնյանը եւ այլ անձինք: Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի՝ Գեւորգ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետեւանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։ Ըստ իրավապահների՝ պատասխանատուները բուժվողների վերաբերյալ «Մեդլայն կլինիկի» տրամադրած կեղծ տվյալները չեն համադրել բուժառուների փաստացի առողջական վիճակի հետ ու չեն արձանագրել անհամապատասխանությունները:

Նկատենք, որ Արսեն Թորոսյանը նպատակ ունի «մաքրել» իրեն ու ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ ընտրվել ՔՊ ձայներով. այսինքն՝ նոր պաշտոն ստանալ:»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Առկա է Ալիև-Փաշինյան նոր պայմանավորվածություն․ Տավուշում Ադրբեջանը մխրճվելու է մեր տարածք․ Գառնիկ ԴանիելյանԵրևանում բեռնատարն ընկել է փոսը. կա տուժած Կգործի մինչև 14 տարեկան երեխաներին առանց հարցազրույցի ԱՄՆ վիզա տրամադրելու կարգը Բաքվում դատարան են բերվել Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարները Մահացել է կինոռեժիսոր Դեյվիդ ԼինչըԲաքվում այսօր մեկնարկում է Արցախի նախկին պաշտոնյաների գործով դատաքննությունը Կարևոր՝ վարորդների համար․ թունելներում աշխատանքներ են կատարվելու700 հազարից ավելի մարդու կյանքը բարդացնում ենԱվանեսյանին կհեռացնեն. ո՞վ կարող է նախարար դառնալ Փաշինյանի հերթական զիջումն ԱդրբեջանինՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա Ռուբեն Վարդանյանի ուղերձը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փետրաբաճկոն Հունվարի 27-ին կարող եք աշխատանքը մեկ ժամ շուտ ավարտել․ իրազեկում «Հայաստանը բացահայտել է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության նպատակը»«Հայաստանը կվերցնեն երեք օրում. ի՞նչ ուժ ունի Ալիևի բանակը և արդյո՞ք կարող է սպառնալ Ռուսաստանին» Զգուշացում․ վերջնաժամկետը հունվարի 17-ն էՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Այսօրվա անջատումների մասինՀայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին․ պատմության այս օրը (17 հունվար)Դրանց փոխանակման կամ այլ լուծման վերաբերյալ որևէ քաղաքական որոշում չկա․ Տիգրան Աբրահամյան Երևանում արտակարգ է եղել․ 7 մեքենա է վթարվել․ հոսպիտալացվածներ կանՎահան Բիչախչյանը պաշտոնապես դարձավ «Լեգիա»-ի ֆուտբոլիստ Ռուբլին արժևորվել է Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈղբերգական դեպք՝ «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում. հայտնաբերվել է տղամարդու մարմինԱրցախցի պատգամավորները անընդունելի են համարում ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարման վերաբերյալ Փաշինյանի մտադրությունը․ «Ժողովուրդ» Նոր նախարարն իր նախկին կոլեգաներին է նշանակում․ «Հրապարակ» «Քովիդի գործով» մեղադրյալները հույսը դրել են Արսեն Թորոսյանի վրա․ «Ժողովուրդ» Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» Սոցապ նախարարը սխալներով հրավեր է ուղարկել, ԱԺ աշխատակազմի ղեկավարն էլ ընթացք է տվել. ոչ պրոֆեսիոնալիզմ․ «Ժողովուրդ» Փետրվարի 10-ին կլինի առաջին նիստը․«Հրապարակ» Ֆիննախի հերթական «փոքր վրիպակը»՝ 100 միլիարդի չափով. ստերի շարքը շարունակվում է․ «Ժողովուրդ» Գործողություն են ուզում, ոչ թե խոսքուզրույց ․«Հրապարակ» 609 մլրդ դրամ դեֆիցիտ, տագնապի մեջ հայտնված գործարարներ․ ԵԱՏՄ-ն ոսկոր է դարձել իշխանության համար․ «Ժողովուրդ» «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը վնասել է ծառայողներին Հանդիպել են Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Մի խումբ անձինք ՀՀ-ում գործող բուքմեյքերական կայքերի մի շարք խաղային հաշիվներից հափշտակել են մոտ 56 մլն դրամ Առաջիկա օրերին սառն օդի լճացում չի կանխատեսվում«Այստեղ է երջանկության իրական տեսքը». Արամ MP3-ին դստեր հետ լուսանկարներ է հրապարակել Մեծ Սարիար գյուղում տնակ է այրվել Հայաստանում «ռևանշիuտակшն միտումները» մտահոգիչ են Ադրբեջանի համար. Բայրամով Նարե Գևորգյանը համերգի ժամանակ ընկել է բեմում (տեսանյութ) Պատվերով սպանություն կատարելու փորձի համար մեղադրվող անձը հանձնվել է Միացյալ Թագավորությանը Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն Ջերմուկում փետրվարի 1-ից 7-ը Ուկրաինան և Մեծ Բրիտանիան ստորագրել են 100-ամյա համագործակցության համաձայնագիր ՀՀ շահերն ու հայ ժողովուրդը ԵՄ-ին առհասարակ չեն հետաքրքրում. դիտորդներն իրականացնում են հակառուսական, հակաադրբեջանական, հակաիրանական առաքելություն. ԶախարովաՎորոնեժի նավթաբազայում խոշոր հրդեհ է բռնկվել ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարվածներից հետո ՀՀ-ն նոր վարկ կստանա՝ Հյուսիս-Հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհի Հյուսիսային ենթահատվածը կառուցելու համար Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի համաձայնագիրը. ԱԳՆ
Ամենադիտված