Գործարկումից ութ րոպե անց SpaceX-ի Starship հրթիռը փորձնական թռիչքի ժամանակ պայթել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունվարի 16-ին SpaceX-ն իրականացրել է 123 մետր երկարությամբ աշխարհի ամենամեծ ու հզոր հրթիռի՝ Starship-ի յոթերորդ փորձնական արձակումը։ Սակայն արդիականացված տիեզերանավը պայթել է, մինչդեռ Super Heavy ուժեղացուցիչն ապահով վերադարձել է մեկնարկային հարթակ, հայտնում է The Guardian-ը։
Իլոն Մասկի ընկերությունը հայտնել է, որ տիեզերանավի վեց շարժիչները կարծես թե անջատվել են մեկը մյուսի հետևից, և հրթիռի հետ կապը կորել է թռիչքից 8 րոպե 30 վայրկյան հետո:
Օդանավից ստացված վերջին տվյալները ցույց են տվել 90 մղոն (146 կմ) բարձրություն և ժամում 13245 մղոն (21317 կմ/ժ) արագություն:
Տիեզերանավը արձակվել է ԱՄՆ-ի Տեխասից և պետք է թռչեր Մեքսիկական ծոցով ամբողջ աշխարհով մեկ՝ նախորդ փորձնական թռիչքների նման: Սա արդիականացված տիեզերանավի առաջին թռիչքն էր օգտակար բեռով, բայց առանց անձնակազմի։
Պայթյունի պատճառով այլ օդանավակայաններ են վերաուղղորդվել տասնյակ կոմերցիոն ինքնաթիռներ։ 45 րոպեով հետաձգվել են Մայամիի և Ֆլորիդայի օդանավակայաններից մեկնումները։ Իլոն Մասկը հայտնել է, որ, ըստ նախնական գնահատումների, ձախողման պատճառը եղել է վառելիքի արտահոսքը։
Այս միջադեպը հնարավոր է՝ հետաձգի այս տարի Starship հրթիռների առնվազն 12 փորձարկում իրականացնելու՝ Մասկի պլանները։ Հունվարի 16-ին իրականացված փորձարկումը 2023 թվականից ի վեր SpaceX-ի Starship հրթիռի արդեն 7-րդ փորձարկումն էր: