Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Անի Մարտիրոսյանի կողմից բավարարվել էր մեր միջնորդությունը՝ Գաբրիել Չենբերջյանին 2 ամիս ժամկետով կալանավորելու վերաբերյալ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը բանավոր ընթացակարգով անցկացնելու մասին։ Այս մասին հայտնել է փաստաբան Միքայել Համբարձումյանը։
«Քննության արդյունքում դատախազի բողոքը մերժվեց։
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանի և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Անի Մարտիրոսյանի օբյեկտիվ և սկզբունքային որոշումներով Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ։
Վստահ ենք, որ ապագայում կժխտվի նաև Գաբրիել Չենբերջյանին առաջադրված մեղադրանքը»։