«Տանը մենակ» ֆիլմի առանձնատունը վաճառվել է 5,5 միլիոն դոլարով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Տանը մենակ» ֆիլմի հայտնի առանձնատունը վաճառվել է 5,5 միլիոն դոլարով, հայտնում է TMZ-ը։
Պորտալի տվյալներով՝ առանձնատունը վաճառքի է հանվել 2024 թվականի մայիսին՝ 5,25 մլն դոլար արժեքով:
Պորտալի տեղեկությունների համաձայն՝ ֆիլմում ընդգրկված է եղել միայն տան արտաքին ճակատը, քանի որ այն ներսից շատ նեղ է եղել ամբողջ նկարահանող խմբի համար, ուստի կինոգործիչները մեծ երկհարկանի ստուդիա են կառուցել մոտակայքում գտնվող նախկին դպրոցի շենքում։
Տունն ընդարձակ է՝ հինգ ննջասենյակով, վեց լոգասենյակով, բարձրակարգ կինոթատրոնով և նույնիսկ առաջին կարգի փակ սպորտային կորտով։
Քևինին մարմնավորած Մաքոլեյ Կալկինը 2024 թ. դեկտեմբերին խոստովանել է, որ նույնիսկ ինքը ցանկություն է ունեցել գնել տունը՝ «հանուն զվարճանքի»։ Նա ասել էր, որ չի տեղափոխվի այնտեղ ապրելու, սակայն կարող է այն դարձնել «տուն ֆիլմի երկրպագուների համար»: