Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գուգարքի գյուղապետարանից փորձել են գողություն կատարել. երկու երիտասարդ ձերբակալվել է

ԻՐԱՎՈՒՆՔ

Հունվարի 16-ին Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Գուգարքի գյուղապետարանի մոտ, գիշերվա ժամը 4-ի սահմաններում, նկատել են կայանած «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենա, որի բեռնախցիկը եղել է բաց, իսկ շենքի մոտ եղել է սև վերնազգեստով մի երիտասարդ, որին ոստիկանները ճանաչել են։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Տեսնելով իրավապահներին` նա դիմել է փախուստի։ Ոստիկանները մոտեցել են մեքենային, որի վարորդ ներկայացած 41-ամյա տղամարդու հետ ստուգել են բեռնախցիկի պարունակությունը։ Բեռնախցիկում կային երկու համակարգիչ և այլ սարքեր։ Շենքի հետնամասում իրավապահները նկատել են գետնին դրված համակարգչի երեք մոնիտոր, պրոցեսոր, ցանցային սարք և հեռուստացույց։ Շենքի այդ հատվածի պատուհանը բաց էր, դրսի կողմից դրված էր մետաղյա լինգ: Հանցանք կատարելու հիմնավոր կասկածով վարորդը ձերբակալվել և իր վարած «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվել է բաժին: Բաժին է հրավիրվել Գուգարքի վարչական ղեկավարը: Նա հաղորդում է տվել, որ գյուղապետարանի առաջին հարկի պատուհանը տեխնիկական միջոցով բացել և աշխատասենյակներից գողացել են չորս համակարգիչ, երկու տպիչ սարք, հեռուստացույց և էլեկտրական կարգավորիչ՝ պատճառելով մոտ երկու միլիոն դրամի վնաս:

41-ամյա տղամարդը հայտնել է, որ անձնական ավտոմեքենայով իրականացնում է տաքսի ծառայություն, և ժամը 3.30-ի սահմաններում զանգահարել է 23-ամյա երիտասարդն ու իրեն կանչել Գուգարքի գյուղապետարանի մոտ՝ ասելով, թե տեղափոխելու իրեր կան։ Մոտենալով գյուղապետարանին՝ երիտասարդը բացել է մեքենայի բեռնախցիկը և սկսել իրեր բեռնել, որի ընթացքում էլ մոտեցել են ոստիկանության ծառայողները, և պատվիրատուն դիմել է փախուստի: Ձեռնարկված միջոցառումներով 23-ամյա երիտասարդը հայտնաբերվել է, ձերբակալվել և տեղափոխվել բաժին: 41-ամյա տղամարդն ու 23-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել են Լոռու մարզի քննչական վարչություն:

Մեր դիրքորոշումները համընկնում են․ Պուտինն ու Փեզեշքիանը համաձայնագիր ստորագրեցին Ջո Բայդենը ևս 2,500 բանտարկյալի պատիժ է մեղմացրել Կլինեն իմ աչքերն ու ականջները. Թրամփը դերասաններ Ջոն Վոյթին, Մել Գիբսոնին, Սիլվեստր Ստալոնեին նշանակել է Հոլիվուդում իր դեսպաններ Վրաստանի համար առաջնահերթություն է իր ռազմավարական գործընկերոջ՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների խորացումը. Կոբախիձեն Ալիևին Վրաստան է հրավիրելՆահատակված զինծառայողին՝ «պարգևավճար»․ հայրը վրդովված է փնթի փաստաթղթերի պատճառով (տեսանյութ)Տարածաշրջանային բոլոր հարցերը պետք է լուծեն տարածաշրջանի երկրները` առանց արտաքին միջամտության. Փեզեշքիանը՝ Պուտինին Բեռնատարն ընկել է փոսըԵկել է վրեժի ժամանակը․ Ծառուկյանը՝ Մախաչևի դեմ մենամարտի մասին Գոհար Ավետիսյանը ծովափնյա հանգստից լուսանկարներ է հրապարակել Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել Թուրքական շուկայում տարածվել է կեղծ ոսկու նոր տեսակ Գուգարքի գյուղապետարանից փորձել են գողություն կատարել. երկու երիտասարդ ձերբակալվել է Թբիլիսին Բաքվին ու Երևանին առաջարկում է տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցության նախաձեռնություն. Կոբախիձե Գործարկումից ութ րոպե անց SpaceX-ի Starship հրթիռը փորձնական թռիչքի ժամանակ պայթել է Իրանի և Իսրայելի քաղաքացիները Սիրիա մուտք գործելու իրավունք չունեն «Տանը մենակ» ֆիլմի առանձնատունը վաճառվել է 5,5 միլիոն դոլարով ՀՀ կառավարությանը կոչ ենք անում առաջ տանել խոստացված բարեփոխումները․ Freedom House Ռուսերենը շարունակում է մնալ Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցության կարևոր տարր․ դեսպան Կոպիրկին «Վենեցիա» ռեստորանի մոտ բախվել են «Tesla»-ն, «Honda»-ն ու «Toyota Vitz»-ըՄխիթար Գալեյանի հոր նկատմամբ կիրառվել է տնային կալանք Էդգար Հովսեփյանը՝ Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Վրաստանի հանգստավայրերից մեկում 12 մարդ է մահացել, հետաքննություն է ընթանում Ի՞նչ հարկեր պետք է վճարել 2025 թվականիցԻշխանությունը մարդկանց համոզում էր, որ Արցախի հանձնումը խաղաղություն և կայունություն կբերի ՀՀ-ին Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շուտով կվերանան․ Օրբան Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ կեղծ դատավարության ընթացքում մեղադրանքը կպաշտպանի 6 դատախազ Հայաստանում վարակիչ հիվանդությունը լայն թափ է հավաքելԱռկա է Ալիև-Փաշինյան նոր պայմանավորվածություն․ Տավուշում Ադրբեջանը մխրճվելու է մեր տարածք․ Գառնիկ ԴանիելյանԵրևանում բեռնատարն ընկել է փոսը. կա տուժած Կգործի մինչև 14 տարեկան երեխաներին առանց հարցազրույցի ԱՄՆ վիզա տրամադրելու կարգը Բաքվում դատարան են բերվել Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարները Մահացել է կինոռեժիսոր Դեյվիդ ԼինչըԲաքվում այսօր մեկնարկում է Արցախի նախկին պաշտոնյաների գործով դատաքննությունը Կարևոր՝ վարորդների համար․ թունելներում աշխատանքներ են կատարվելու700 հազարից ավելի մարդու կյանքը բարդացնում ենԱվանեսյանին կհեռացնեն. ո՞վ կարող է նախարար դառնալ Փաշինյանի հերթական զիջումն ԱդրբեջանինՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա Ռուբեն Վարդանյանի ուղերձը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փետրաբաճկոն Հունվարի 27-ին կարող եք աշխատանքը մեկ ժամ շուտ ավարտել․ իրազեկում «Հայաստանը բացահայտել է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության նպատակը»«Հայաստանը կվերցնեն երեք օրում. ի՞նչ ուժ ունի Ալիևի բանակը և արդյո՞ք կարող է սպառնալ Ռուսաստանին» Զգուշացում․ վերջնաժամկետը հունվարի 17-ն էՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Այսօրվա անջատումների մասինՀայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին․ պատմության այս օրը (17 հունվար)Դրանց փոխանակման կամ այլ լուծման վերաբերյալ որևէ քաղաքական որոշում չկա․ Տիգրան Աբրահամյան Երևանում արտակարգ է եղել․ 7 մեքենա է վթարվել․ հոսպիտալացվածներ կան
Ամենադիտված