Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ջերմուկ Գրուպ»-ն անհիմն է համարում ընկերության վերաբերյալ ռուսական լրատվամիջոցների հրապարակումները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուսական լրատվամիջոցներում «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերության դեմ ներկայացված հայցի վերաբերյալ հրապարակումներում տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող, զրպարտող և անմեղության կանխավարկածը խախտող տեղեկություններ: Այս մասին նշված է «Ջերմուկ Գրուպ» ընկերության տարածած հայտարարությունում:

«Ռուսական լրատվամիջոցներով «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերության դեմ ներկայացված հայցի վերաբերյալ հրապարակումների կապակցությամբ հայտնում ենք, որ հրապարակումներում տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող, զրպարտություն հանդիսացող և անմեղության կանխավարկածը խախտող տեղեկություններ, քանի որ ոչ հարուցված քրեական վարույթի շրջանակներում, ոչ էլ իրականացված բազմաթիվ ստուգումներից (այդ թվում ՌԴ պետական իրավասու մարմինների կողմից իրականացված) որևէ մեկով չի հիմնավորվել, որ ՌԴ Վլադիկավկազ քաղաքի բնակիչ Օլեգ Գուսովի մահը վրա է հասել «Ջերմուկ» հանքային ջուր խմելու կամ գործարանային արտադրության շշալցված «Ջերմուկ» հանքային ջրի շշի պարունակությունը խմելու արդյունքում»,- մասնավորապես նշված է հայտարարությունում:  

Հայկական ընկերությունն ամբողջությամբ անհիմն է համարում մահացած անձի ընտանիքի անդամների կողմից ներկայացված հայցը, ընդգծելով, որ Օլեգ Գուսովի մահվան առնչությամբ ՌԴ իրավապահների կողմից հարուցված քրեական վարույթում «Ջերմուկ Գրուպ»-ը նույնիսկ չի հանդիսանում վարույթին ներգրավված կողմ:

«Ջերմուկ Գրուպ»-ը հայտնում է նաև, որ Օլեգ Գուսովի մահվան դեպքից հետո ՀՀ իրավասու մարմինների կողմից իրականացվել և ռուսական կողմին են ներկայացրել ստուգումների արդյունքներին հիմնված համապատասխան ապացույցներ:

«Բազմաթիվ ստուգումներ են իրականացվել նաև ՌԴ իրավասու մարմինների կողմից, որոնց արդյունքները ևս ապացուցել են, որ «Ջերմուկ» հանքային ջուրը համապատասխանում է միջազգային ստանդարտներով սահմանված պահանջներին և նախատեսված է սննդի մեջ օգտագործելու համար։ Վերը նշված ապացույցների բավարար լինելու մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ ՌԴ ամբողջ տարածքում վերացվել են «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքի նկատմամբ կիրառված արգելքները։ Հուսով ենք՝ քրեական գործի օբյեկտիվ քննության արդյունքում ևս մեկ անգամ կփաստվի «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերության անմեղությունը»,- նշված է հայտարարությունում:

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ ձեռնարկատեր Օլեգ Գուսովի այրին և երկու դուստրերը 1.5 մլրդ ռուբլու հայց են ներկայացրել «Ջերմուկ Գրուպ» ընկերության դեմ՝ այն հիմնավորելով պնդմամբ, որ ընտանիքի հայրը մահացել է «Ջերմուկ»-ի շշի պարունակության օգտագործման հետևանքով ստացած այրվածքներից: Հրապարակումներում նշված է, որ հանքային ջրի շշում եղել է քացախաթթու, որն օգտագործվում է սպասք լվանալու համար։ Հաղորդվում է, որ ըստ դատաբժշկական փորձաքննության՝ Գուսովը մահացել է «քիմիական տրավմայով պայմանավորված էկզոտոքսիկ շոկից՝ հեմոլիտիկ թույնով (քացախաթթու) թունավորումից»։ 

Ռուսական մամուլի հաղորդմամբ՝ հայցվորների ներկայացուցիչներն ուսումնասիրել են հանքային ջրերի շշալցման արտադրություններում կիրառվող տեխնոլոգիաները և կարծում են, որ քացախաթթուն շշում հայտնվել է արտադրական գործընթացի խախտման արդյունքում:

Նշված է, որ հայցով պատասխանողներն են «Ջերմուկ գրուպ» (Երևան) ընկերությունը, այն Ռուսաստանում ներկայացնող «Ջերմուկ հանքային ջուր» ընկերությունը և անհատ ձեռնարկատերերը, որոնք առնչվել են այդ ապրանքի փոխանցմանը: Տուժող կողմը պահանջում է նաև դադարեցնել հանքային ջրի վաճառքը՝ մինչև պաշտոնապես չպարզվի, թե ինչպես է քացախաթթուն հայտնվել շշում։

Ռուսաստանից հնչած մեղադրանքներին արձագանքել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որտեղից «Արմենպրես»-ին, մասնավորապես, հայտնել էին. «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ռուսական կողմին է ներկայացրել համապատասխան ապացույցներ՝ հիմնված ստուգումների վրա, որոնք ապացուցել են, որ «Ջերմուկ» հանքային ջուրը համապատասխանում է միջազգային ստանդարտներով սահմանված պահանջներին և նախատեսված է սննդի մեջ օգտագործելու համար։

Որն է Թրամփի օրոք ԱՄՆ-ի «ոսկե դարի» միակ պայմանը․ The Economist ՌԴ-ն ներքին նախապատրաստություններ է անում Պուտին-Թրամփ շփման համար. ՌԴ ԱԳՆ Ինչու՞ է Թրամփը 100 օր ժամանակ տվել ռուս-ուկրաինական պատերազմն ավարտելու համար Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքն արգելող նախագիծն ընդունվեց 67-ամյա քաղաքացուն դանակահարել էր Առինջ գյուղի բնակիչը՝ իր տան մեջ«Արդարադատության նախարարը «սրտիկ» է ցույց տվել լրագրողին» Ինձ ուզում էին փոխարինել ռուսամետ Մեդվեդչուկով. Զելենսկին պատմել է՝ ինչ է 2022-ին պահանջել Մոսկվան Անահիտ Սիմոնյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել Յոլա ենք գնում. ոսկու վաճառքը նվազել է հարկերի ավելացմամբ (տեսանյութ)Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը Արարատում բախվել են «Toyota»-ն և ՊՆ-ի «KamAZ»-ը. կան տուժածներ «Բորուսիայի» գլխավոր մարզիչը հեռացվել է պաշտոնից Պետությունը ոչ մեկի գրպանը չի մտնում համընդհանուր հայտարարագրմամբ, ասում է՝ եղբա՛յր, դու իմ տերն ես, ինձնից մի օտարվի. վարչապետ (տեսանյութ) «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին Թրամփը ներողություն է պահանջում Սուրբ Պետրոս և Պողոս տաճարի եպիսկոպոսից «Ջերմուկ Գրուպ»-ն անհիմն է համարում ընկերության վերաբերյալ ռուսական լրատվամիջոցների հրապարակումները Աբրահամ Խաշմանյանը հերթական անգամ հեռացել է «Ալաշկերտ»-ից Ինչպիսին է Երևանում մթնոլորտային օդի որակը․ նոր տվյալներ Կուրիս գյուղի Սբ Սարգիս եկեղեցին կտեղափոխվի և կվերականգնվի. կնքվել է հուշագիր Օրհներգի մասին օրենքում փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունվել են․ մանրամասներ Բախվել են «Ford»-ը և «Opel»-ը, 5 վիրավnրների մեջ անչափահաս կաՓոփոխություններ՝ տրանսպորտի գնի վերաբերյալԿարևոր՝ նպաստ ստացողների համարՋրային պարեկները հայտնաբերել են ապօրինի զինամթերք Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել Ջոկովիչը հաղթեց Ալկարասին ու Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում է Երևանում թալանել են վճարային տերմինալը, հափշտակել խոշոր չափի գումարԲրիտանիան հորդորում է զերծ մնալ ՀՀ-Ադրբեջան արևելյան սահմանից 5 կմ հեռավորության վրա այցելությունից Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտառոց դեպք, «Mercedes»-ներից մեկը հրելիս բախում-վրաերթ է եղել, վիրավnր կա Արայիկ Հարությունյանն ընտրվել է ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Դավոսում տեղի է ունեցել Զելենսկու և Ալիեւի հանդիպումը Ձյուն է սպասվումԳազ չի լինիԾանոթ ու միաժամանակ անհայտ … սալօջախ–վառարան «Դավաճանը. Փաշինյանը խփում է Ռուսաստանին հանուն Ալիևի բարեհաճության զոհաբերելով Հայաստանի շահերը» Ինչո՞ւ է ռուս տրանսգենդերը հայտնվել ՀՀ ոստիկանությունում«Բաքվում սկսվել են Լեռնային Ղարաբաղի նախկին առաջնորդների դատավարությունները. ամբաստանյալների թվում է Ռուբեն Վարդանյանը»ՆԳՆ-ի մոտ «Mercedes» է այրվելԲուք, ամպրոպ և անձրև, բարձր պատրաստվածության ռեժիմ է հայտարարվել Ալթայում Թբիլիսիում տեղի է ունեցել Ազանվուրին նվիրված համերգ ՀՀ ՊՆ-ն հայտարարում է վարժական հավաքների մասինՄոսկվայի և Երևանի միջև շփման դադարը հաղթահարվա՞ծ էՄի կցորդ-կուսակցության պատմությունԿմեկնի՞ Փաշինյանը Դավոս, թե՞ ոչՔննչական կոմիտեի նոր պետը շատ բուռն է նշել նշանակումը և վնասվածքներ ստացել Թուրքիայում զոհերի թիվը շարունակում է աճելԾնվել է  մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը․ պատմութան այս օրը (22 հունվար)«Ջերմուկի» շշից քացախաթթու խմած վլադիկավկազցի գործարարի մահվան գործը կասեցվել է Վթար․ մինչև հունվարի 23-ը ջուր չի լինի
Ամենադիտված