Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


120 օր և ավելի կալանք` առանց հիմքերի. Կարեն Հակոբյանի գործի իրավական առեղծվածը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գործարար Կարեն Հակոբյանը 2024 թվականի սեպտեմբերի 20-ից, փաստաբանների գնահատմամբ՝ առանց որևէ հիմքի, ապօրինի ձևով անազատության մեջ է: Որոշակի իմաստով, կարելի է ասել, աննախադեպ իրավիճակ է ստեղծվել: Կարեն Հակոբյանը, որին մեղսագրվում է տնտեսական բնույթի հանցանք և որի նկատմամբ, ըստ փաստաբանների, չկա նույնիսկ մեկ մեղադրական ապացույց, գրեթե 120 օր կալանավորված է: Նման տևական ժամանակով կալանքը նման բնույթի մեղադրանքի պայմաններում նույնիսկ վերջին տարիների համար հազվադեպ երևույթ է:

Այս պնդումը հիմնավորվում է նաև նրանով, որ գործով անցնող մյուս բոլոր մեղադրյալները կալանվորված չեն: Ուշագրավ է, որ նույն գործով նույնիսկ ավելի ծանր մեղադրանքի պայմաններում մեկ այլ գործարար հենց առաջին ատյանի դատարանի որոշմամբ ազատվեց կալանքից: Պատահական չեն կարծիքները, որ այս գործի «պատվիրատուն» ակնհայտորեն հենց Նիկոլ Փաշինյանն է: Մի կողմից՝ նա հայտարարում է, որ կալանքի դեպքերը պիտի կրճատվեն, մյուս կողմից՝ փաստացի Կարեն Հակոբյանին 4 ամիս ապօրինի պահում են կալանքի տակ՝ առանց դրա անհրաժեշտության մասին վկայող հիմքերի, երբ դեռևս չկա ոչ մի դատավճիռ: Նման համոզմունք ունեցողները նշում են, որ սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ թե՛ նախաքննական մարմինները և թե՛ ողջ դատական համակարգը դարձել են Նիկոլ Փաշինյանի կամակատարը՝ հանգեցնելով տոտալ իրավական ամենաթողության և օրենքների իսպառ բացակայության, ինչը չի կարող մնալ անհետևանք:

Ուշագրավ է նաև այն փաստը, որ վերաքննիչ դատարանի դատավոր Արթուր Նահապետյանը, ուժի մեջ թողնելով Կարեն Հակոբյանի կալանքի որոշումը, հաջորդ օրն իսկ նշանակվեց նոր պաշտոնի: Դրանից հետո սույն գործը մակագրվել էր մեկ այլ դատավորի՝ Վահե Դոլմազյանին, որը նույն այն դատավորն է, որը շուրջ 1,5 տարի ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին թողեց կալանքի տակ, այժմ էլ շարունակում է տնային կալանքի կիրառումը: Այս դատավորը 2 ամսով երկարաձգեց Կարեն Հակոբյանի կալանքը, և այս փաստը ևս անուղղակիորեն խոսում է այն մասին, որ դատավորի ընտրությունը ապահովում է Կարեն Հակոբյանի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու զուտ կամայական որոշումը:

Ստեղծված իրավիճակում Կարեն Հակոբյանը, որը «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի եղբայրն է, նրա փաստաբանների համոզմամբ, շարունակում է մնալ իրավական կամայականությունների զոհ: «Պետք է ուղղակի արձանագրել, որ Հայաստանում «նոր իրավաբանություն» է կիրառվում, որի մասին, փաստորեն, դեռ մասնագետները տեղյակ չեն», -մեզ հետ զրույցում ասում էին Հակոբյանի փաստաբանները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ֆրանսիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը հերքելու դեպքում քրեական պատասխանատվություն սահմանելու մասին օրինագիծ է ընդունել․ պատմության այս օրը (23 հունվար)Սպանդանոցներին փոխհատուցում կտրամադրվի ֆերմերային տնտեսությունների համար անվճար սպանդի ծառայություն մատուցելու դիմաց. «Փաստ»Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինՎթարվել է զինորներ տեղափոխող «KamAZ»-ը․ վիրավորներ կան ԿԲ-ն զգուշացնում էՀայաստանի տնտեսական ներուժի փոշիացումը. «Փաստ»Ուշադրություն․ փորձարկվելու է էլեկտրական շչակ Մի քանի ասֆալտապատ փողոցը զրո է պատճառած անչափելի, ահռելի վնասների համեմատ. «Փաստ»Մինչև 22։00-ն ջուր չի լինի«Միակ դիվերսիֆիկացիան, որն այսօր կարողանում է անել գործող իշխանությունը, այն է, թե ում միջոցով մեկ օրով ավելի երկարացնի իր աթոռը պահելու հնարավորությունը». «Փաստ»Բազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենՏարադրամի փոխարժեքները թանկացանԱնհաղորդություն, որ ձգտում է մեղսակցության. «Փաստ»Կա՛մ սպանել են, կա՛մ ստիպել են ինքնասպան լինել․ Նարեկ Գրիգորյանի ծնողները չեն հավատում ինքնասպանությանը«Այն, ինչ անում են Հայաստանի իշխանությունները, որևէ կապ չունի հայ ժողովրդի հետ». «Փաստ»«Արդարադատության նախարարը «սրտիկ» է ցույց տվել լրագրողին». «Փաստ»Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ» 120 օր և ավելի կալանք` առանց հիմքերի. Կարեն Հակոբյանի գործի իրավական առեղծվածը. «Փաստ»ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալները ճամպրուկային տրամադրություն ունեն. «Ժողովուրդ» Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ» Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»Մարտուն Գրիգորյանը անակնկալի է բերել իշխանություններին. մտադիր է առաջադրվել Գյումրու ՏԻՄ ընտրություններում. «Ժողովուրդ» Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ» Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ» ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ» Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»Որն է Թրամփի օրոք ԱՄՆ-ի «ոսկե դարի» միակ պայմանը․ The Economist ՌԴ-ն ներքին նախապատրաստություններ է անում Պուտին-Թրամփ շփման համար. ՌԴ ԱԳՆ Ինչու՞ է Թրամփը 100 օր ժամանակ տվել ռուս-ուկրաինական պատերազմն ավարտելու համար Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքն արգելող նախագիծն ընդունվեց 67-ամյա քաղաքացուն դանակահարել էր Առինջ գյուղի բնակիչը՝ իր տան մեջ«Արդարադատության նախարարը «սրտիկ» է ցույց տվել լրագրողին» Ինձ ուզում էին փոխարինել ռուսամետ Մեդվեդչուկով. Զելենսկին պատմել է՝ ինչ է 2022-ին պահանջել Մոսկվան Անահիտ Սիմոնյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել Յոլա ենք գնում. ոսկու վաճառքը նվազել է հարկերի ավելացմամբ (տեսանյութ)Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը Արարատում բախվել են «Toyota»-ն և ՊՆ-ի «KamAZ»-ը. կան տուժածներ «Բորուսիայի» գլխավոր մարզիչը հեռացվել է պաշտոնից Պետությունը ոչ մեկի գրպանը չի մտնում համընդհանուր հայտարարագրմամբ, ասում է՝ եղբա՛յր, դու իմ տերն ես, ինձնից մի օտարվի. վարչապետ (տեսանյութ) «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին Թրամփը ներողություն է պահանջում Սուրբ Պետրոս և Պողոս տաճարի եպիսկոպոսից «Ջերմուկ Գրուպ»-ն անհիմն է համարում ընկերության վերաբերյալ ռուսական լրատվամիջոցների հրապարակումները Աբրահամ Խաշմանյանը հերթական անգամ հեռացել է «Ալաշկերտ»-ից Ինչպիսին է Երևանում մթնոլորտային օդի որակը․ նոր տվյալներ Կուրիս գյուղի Սբ Սարգիս եկեղեցին կտեղափոխվի և կվերականգնվի. կնքվել է հուշագիր Օրհներգի մասին օրենքում փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունվել են․ մանրամասներ Բախվել են «Ford»-ը և «Opel»-ը, 5 վիրավnրների մեջ անչափահաս կաՓոփոխություններ՝ տրանսպորտի գնի վերաբերյալԿարևոր՝ նպաստ ստացողների համար
Ամենադիտված