Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի տնտեսական ներուժի փոշիացումը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշները անցած տարվա վերջին ամիսներին էականորեն նվազեցին։ Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ ՀՀ տնտեսական աճը պայմանավորված էր հիմնականում արտաքին գործոններով, իսկ այդ գործոնների ազդեցության թուլացման պայմաններում աճի իներցիան դադարեց։

Արդյունքում, երբ արտաքին իրավիճակը փոխվեց, ՀՀ տնտեսությունը վերադարձավ իր հազիվ սողացող վիճակին։ Ընդհանրապես, բոլոր կանխատեսումներում տնտեսական ակտիվության նվազման միտումն ակնհայտ է։ Օրինակ՝ Համաշխարհային բանկը 2025 թվականի համար արդեն կանխատեսում է ընդամենը 5 տոկոս աճ, իսկ 2026 թվականի համար՝ 4,6 տոկոս։ Հարկ է նկատել, որ 2022 թվականից սկսված տնտեսական աճի բարձր տեմպերը կարելի էր տրանսֆորմացնել հետագայում տնտեսության զարգացման հիմքեր ստեղծելու ուղղությամբ, բայց ամեն ինչ թողնվեց ինքնահոսի։ Այսինքն, պետք է ունենայինք մի իրավիճակ, երբ ՀՀ տնտեսությունն արդեն հիմնվեր իր ներքին պոտենցիալի վրա, այլ ոչ թե արտաքին որոշ հանգամանքների։

ՀՀ իշխանությունները շատ են խոսում Հայաստանի ինքնիշխանության մասին, սակայն ինքնիշխանության ամենակարևոր հանգամանքը տնտեսական ինքնաբավությունն է։ Իսկ այդ ուղղության առաջնային գործոնը պարենային անվտանգությունն է, սակայն այս հարցով որևէ նախաձեռնություն չի իրականացվել ու չի իրականացվում։ Գյուղատնտեսության նպատակային զարգացման օրակարգը ոչ միայն երկրորդական պլանում է, այլև մարդիկ նպատակահարմար են համարում գյուղատնտեսությամբ չզբաղվել, քանի որ այն դարձել է ոչ շահութաբեր։ Ու հիմա այնպիսի վիճակում ենք, որ այլ երկրից են մեզ հիշեցնում, որ ցորենի 90 տոկոսն իրենցից ենք ստանում։ Ցորենի աճեցումը պետք է խնդիր չլիներ Հայաստանի համար, բայց մի կողմից՝ Հայաստանում ջանքեր չեն գործադրվում ցորենի ցանքատարածությունները մշակելու ուղղությամբ, իսկ մյուս կողմից էլ՝ հացի շտեմարան Արցախն Ադրբեջանի կողմից օկուպացված է, իսկ մինչ այդ ցորենի ու այլ պարենամթերքի մի զգալի հատվածը հենց Արցախից էր գալիս։

Բացի դրանից, եթե Հայաստանի արտահանման կառուցվածքից հանում ենք վերաարտահանումը, ապա, որքան էլ որ զարմանալի թվա, տակը մնում է ընդամենը մետաղական հումք՝ հիմնականում պղինձ ու մոլիբդեն, մի քանի գյուղատնտեսական մթերք, միրգ, կոնյակ ու այլ խմիչքներ։ Այնինչ, Հայաստանը դեռևս խորհրդային տարիներից զգալի ներուժ ունի տարբեր տիպի արտադրանք թողարկելու և արտահանելու համար։ Իսկ անկախությունից հետո այդ ներուժը փոշիացվեց, փոխարենը մեր երկրում անընդհատ քննարկվում է պղնձաձուլարան կառուցելու հարցը, որն այդպես էլ մնում է սառույցին գրված։

Խորհրդային ժամանակ Հայաստանում նույնիսկ մեքենաներ, հաստոցներ ու այլ սարքավորումներ էին արտադրում։ Իսկ հիմա Հայաստանում ուղղակի չկա տեխնոլոգիական արտադրություն, առավել ևս՝ արտահանման ենթակա։ Երկրում ՏՏ համայնքն էլ հիմնականում արտասահմանյան ընկերությունների համար է աշխատում, որոնք էլ քաղում են հայ մասնագետների աշխատանքի հիմնական արդյունքները, իսկ բուն մեծ ներուժ ունեցող հայկական ընկերությունները կարելի է ուղղակի մատների վրա հաշվել, այն էլ՝ ներդրումներ ներգրավելու նպատակով դրանց մի մասը մեր երկրում գրանցված չէ։

Մյուս կողմից էլ նկատենք, որ վերջին տարիներին Հայաստանում շինարարության ոլորտը ծաղկում է, շենքեր են կառուցում, բայց գրեթե չի խոսվում այն մասին, որ Հայաստանը ահռելի քանակի շինարարական ապրանքներ է ներմուծում, այդ թվում՝ Թուրքիայից, որոնք կարող էր ոչ միայն տեղում արտադրել, ներքին պահանջարկը բավարարել, այլև արտահանել այլ երկրներ։ Նույնը վերաբերում է նաև տեքստիլի արտադրությանը։

Անընդհատ պատճառաբանություններ են բերվում, թե Հայաստանում անհրաժեշտ պայմաններ չկան, որ միջազգային շուկայում մրցունակ արտադրանք թողարկի, էներգակիրների գներն են թանկ, հարկային միջավայրը բարենպաստ չէ, տեխնոլոգիաներ չկան։ Մի՞թե սրանք անլուծելի խնդիրներ են, իհարկե՝ ոչ։ Բազմաթիվ երկրների փորձը ցույց է տալիս, որ այս խնդիրների ուղղությամբ մի շարք նախաձեռնություններ իրականացնելով՝ հնարավոր է ժամանակի ընթացքում իրավիճակ փոխել։

Բայց հարցն այն է, որ իշխանությունները չեն էլ ցանկանում մտածել այն ուղղությամբ, թե ինչպես կարելի է բարելավել հարկային դաշտը, բարենպաստ բիզնես միջավայր ստեղծել, ներդրումներ ներգրավել, որակավորված մասնագետներ պատրաստել և այլն։ Որպեսզի սայլը տեղից շարժվի, պետք է կառավարման բուրգի գագաթին կանգնած անձը ցանկություն ունենա զբաղվել այս հարցերով, այլ ոչ թե մարդկանց զբաղեցնի հեծանիվ վարելով, ձվածեղ պատրաստելով ու տեղին-անտեղին շաղակրատելով։

Փաշինյանի կառավարման ժամանակահատվածում նույնիսկ Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացիայի հարցում առաջընթաց չենք ունեցել։ Իշխանություններն անընդհատ խոսում են Հայաստանի հարաբերությունները դիվերսիֆիկացնելու ու Արևմուտքի ուղղությամբ քայլեր կատարելու մասին, բայց իրենք իրենց ձեռքով խորացնում են տնտեսական կախվածությունը Ռուսաստանից, որի հետ առևտուրն անցած տարի անցել է 12 մլրդ դոլարի սահմանագիծը։ Ու հիմա պարզ է, թե ինչ տեղի կունենա Հայաստանում, եթե ռուսական շուկայում խնդիրներ առաջանան կամ ցնցումներ տեղի ունենան։ Էլ չենք խոսում այն մասին, եթե իշխանությունների «թեթև ձեռքով» մենք կտրվենք այդ շուկայից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Չեմպիոնների լիգա․ Մադրիդի «Ռեալ»-ը 5:1 հաշվով հաղթել է «Ռեդ Բուլ Զալցբուրգ»-ին․ ՊՍԺ-ն 4:2 հաշվով՝ «Մանչեսթեր Սիթի»-ին Կոշի վարչական ղեկավարը՝ ծեծկռտուքի մասին Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը Ապրիլին «սահմանազատելով» պետք է հասնեն Ոսկեպար․ ի՞նչ իրավիճակ է Տավուշում, ո՞ր հատվածներն են հանձնվելու ԱդրբեջանինԲողոքի ակցիա՝ Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի պահանջով Ղազախստանում 19 մեքենա է իրար բախվել․ հոսպիտալացվածներ կանՌոբերտ Հովհաննիսյանը՝ ՀՀ չեմպիոն Սեյրան Օհանյանին նոր մեղադրանք են առաջադրել Կրասնոդարի դպրոցներից մեկում դանակահարություն իրականացրած դեռահասին ընտանիքի հետ վտարել են Հայաստան Արշակունյաց պողոտայում այրված կրպակը դիտավորությամբ է հրդեհվել՝ գողությունը թաքցնելու համար. կա ձերբակալված Կին ուղևոր է մահացել․ ՌԴՄեր թևը կnտրվեր, որ ընտրեցինք այս կառավարությանը. տնտեսվարողները կառավարության դիմաց են Ալիևը զանգահարել է Էրդողանին Միրզոյանը Մոսկվայից հավատարմության երդում էր տալիս Արևմուտքին ՔՊ-ում հակասությունները խորանում են. Քոչարյան Անդրանիկի հարցը քննարկելու են Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնվել է թակարդում Արայիկ Հարությունյանը՝ ֆեդերացիայի նախագահ. փորձում են յուրացնել ուրիշների աշխատանքը Փաշինյանական իշխանությունը ձեռքերը լվացել է ռազմագերիներիցՓորձագետ. Հայաստանում կա թուրքական գրաքննություն Ձյուն կտեղա Չափից շատ խաղաց. երբ Ալիևը Փաշինյանի պատճառով ռազմական հարձակում կսկսի Հայաստանի դեմ Իտալիայի դեսպանը զգուշացրել է Հայաստանին Քաղաքականացված, շինծու, ապօրինի դատավարություն. «Փաստ»Վարչապետի որոշմամբ Արմեն Գևորգյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ 24-ամյա երիտասարդը 6-րդ հարկից վայր է ընկել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՓաշինյանը վճարում է Հայաստանի տարածքներով. «Փաստ»Վերջ. Թրամփի հետ պատերազմում Հայաստանը «սխալ դուռ մտավ» Իշխանությունը փորձելու է դաշտը լցնել կեղծ թեմաներով, որպեսզի սահմանազատման թեման մնա ստվերում․ Տիիգրան Աբրահամյան Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայից դուրս մնացող 12 թիմից 9-ը «Արտյոմի բացակայությունը ոչ մի ձևով չի լրացվում, ուղղակի կյանքի այս փուլում գնում ես հոսանքի ուղղությամբ». Արտյոմ Սաղաթելյանն անմահացել է հոկտեմբերի 18-ին Իշխանաձորի շրջանում. «Փաստ»Ֆրանսիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը հերքելու դեպքում քրեական պատասխանատվություն սահմանելու մասին օրինագիծ է ընդունել․ պատմության այս օրը (23 հունվար)Սպանդանոցներին փոխհատուցում կտրամադրվի ֆերմերային տնտեսությունների համար անվճար սպանդի ծառայություն մատուցելու դիմաց. «Փաստ»Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինՎթարվել է զինորներ տեղափոխող «KamAZ»-ը․ վիրավորներ կան ԿԲ-ն զգուշացնում էՀայաստանի տնտեսական ներուժի փոշիացումը. «Փաստ»Ուշադրություն․ փորձարկվելու է էլեկտրական շչակ Մի քանի ասֆալտապատ փողոցը զրո է պատճառած անչափելի, ահռելի վնասների համեմատ. «Փաստ»Մինչև 22։00-ն ջուր չի լինի«Միակ դիվերսիֆիկացիան, որն այսօր կարողանում է անել գործող իշխանությունը, այն է, թե ում միջոցով մեկ օրով ավելի երկարացնի իր աթոռը պահելու հնարավորությունը». «Փաստ»Բազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենՏարադրամի փոխարժեքները թանկացանԱնհաղորդություն, որ ձգտում է մեղսակցության. «Փաստ»Կա՛մ սպանել են, կա՛մ ստիպել են ինքնասպան լինել․ Նարեկ Գրիգորյանի ծնողները չեն հավատում ինքնասպանությանը«Այն, ինչ անում են Հայաստանի իշխանությունները, որևէ կապ չունի հայ ժողովրդի հետ». «Փաստ»«Արդարադատության նախարարը «սրտիկ» է ցույց տվել լրագրողին». «Փաստ»Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ» 120 օր և ավելի կալանք` առանց հիմքերի. Կարեն Հակոբյանի գործի իրավական առեղծվածը. «Փաստ»ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալները ճամպրուկային տրամադրություն ունեն. «Ժողովուրդ» Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
Ամենադիտված