Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արտյոմի բացակայությունը ոչ մի ձևով չի լրացվում, ուղղակի կյանքի այս փուլում գնում ես հոսանքի ուղղությամբ». Արտյոմ Սաղաթելյանն անմահացել է հոկտեմբերի 18-ին Իշխանաձորի շրջանում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

էր Արտյոմը, բոլոր երեխաներին հատուկ ակտիվությունը նաև իրեն էր բնորոշ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արթուրը՝ Արտյոմի եղբայրը:

Արթուրի և Արտյոմի տարիքային տարբերությունը յոթ տարի է, և բնական է, որ եղբայրը մտապահել է իրենց մանկության հետ կապված ամեն մի դրվագ: Նշում է՝ Արտյոմի՝ բոլորի հետ շփվելու հատկությունը չփոխվեց նաև հասուն տարիքում:

Արտյոմը ծնունդով Շիրակի մարզի Ձորակապ գյուղից է: Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում։ Եղբայրն ասում է՝ նորմալ առաջադիմություն է ունեցել. «Առաջադիմությունը գերազանց չեմ անվանի, բայց վատ էլ չի սովորել: Շատ ընդունակ էր մաթեմատիկայից, բայց նաև սիրում էր «Պատմություն» առարկան»: Բարձրագույն կրթություն ստանալու նպատակ ուներ Արտյոմը, բայց բոլոր երազանքների ու նպատակների իրականացումը թողել էր բանակից վերադառնալուց հետո: «Մտածում էր՝ ուսումը կիսատ չթողներ, ընդունվեր, հետո զորակոչվեր ծառայության: Միևնույն ժամանակ, կոնկրետ չէր որոշել, թե որ ուղղությամբ պետք է շարունակի կրթությունը, սակայն իրեն հետաքրքրում էր քաղաքականությունը»:

2019 թ. դեկտեմբերի 26-ին Արտյոմը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայություն է իրականացրել Կապանի թիվ N զորամասում։ Նշանակվել է ՄՄ-21 (ԳՐԱԴ) կայանքի նշանառու։ «Ծառայության հանդեպ տրամադրվածությունը շատ լավ էր: Մինչ իր մեկնելը ընկերներից շատերին ճանապարհել էր բանակ, տեղյակ էր ծառայության ընթացքից: Հրաշալի ձևով է դրսևորել իր լավագույն կողմերը ծառայության ընթացքում թե՛ որպես զինվոր, թե՛ որպես մարդ: Ամեն ինչ շատ լավ էր, հարմարվել էր զինվորի առօրյային»:

Արթուրը պատմում է, թե ինչպես է եղբայրը հայտնվել 44-օրյա պատերազմի ամենաթեժ կետերից մեկում՝ Ջրականում: «Սեպտեմբերի 3-4-ից սկսած իրենց դաշտային հերթական պլանային պարապմունքներն անցկացնում էին Ջրականի պոլիգոններում: Զորավարժություններ էին, և դաշտային պայմաններից սեպտեմբերի 27-ին անմիջապես ներգրավվել են պատերազմի մեջ: Ջրական, Կուբաթլու, Իշխանասար: Այս երեք շրջանների ընդհանուր բնագծով իրենք տեղաշարժվել են: Եթե անգամ մեզ չասեր, որ պատերազմի դաշտում է, բնական է՝ կհասկանայինք: Գիտեինք, որ Ջրականում է, զորավարժություններ են անցկացնում: Իսկ պատերազմի առաջին ու ծանր հարվածներն իր վրա Ջրականն է վերցրել, տղաներն էլ ներգրավվել են ակտիվ պատերազմի մեջ»:

Արտյոմի մարտական ուղին փաստում է. «Շարքային Արտյոմ Համլետի Սաղաթել յանը 2020 թ. սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 18-ը, լինելով ՀՀ ՊՆ զորամասի ռեակտիվ հրետանային դիվիզիոնի 1-ին մարտկոցի 2-րդ հաշվարկի նշանառու, անընդմեջ մասնակցել է մարտական գործողություններին՝ խիզախաբար պայքարելով հակառակորդի դեմ Ջաբրայիլի, Մինբաշլիի, Շախվելիի և Իշխանաձորի շրջաններում, ցուցաբերելով յուրօրինակ արիություն և քաջություն: Մշտապես գտնվելով պատերազմի ամենաթեժ և վտանգավոր կետերում, կրակային դիրքերում, հակառակորդի օդային և հրետանային հարվածների տակ, վտանգելով կյանքը՝ անընդհատ կատարել է իր վրա դրված առաջադրանքները և անընդմեջ ապահովել է ճշգրիտ կրակ իր հրանոթից՝ հակառակորդին պատճառելով մեծ կորուստներ։ Նա բարձր մակարդակով կատարել է իր վրա դրված մարտական խնդիրը՝ ցուցաբերելով խիզախության յուրօրինակ դրվագներ:

2020 թ. հոկտեմբերի 18-ին Իշխանաձորի շրջանում մարտական խնդրի կատարման ընթացքում ԱԹՍի հարվածից ստացել է ծանր վիրավորում։ Տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, բայց բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը»:

Արթուրն ասում է՝ եղբայրը զոհվել է իր ծննդյան օրվանից երեք օր անց: «Առաջնագծում պետք է լինի հետևակը՝ զինվորները, որոնք դիրքերում են, թիկունքում՝ երրորդ գծում, պետք է լինի հրետանին: Արտյոմը «ԳՐԱԴ» կայանքի նշանառու էր: Իրենք մոտավորապես 20-30 կիլոմետր պետք է հետ լինեին, բայց եղել են առաջնագծում: Եթե առաջին օրերին ամեն ինչ նորմալ է եղել, ապա հետո եղել են հետևակի կռվող անձնակազմ, եթե կարող ենք այդպես ասել: Այսպես հայտնվել են առաջին գծում: Մինչև իր զոհվելու օրը, չորս «ԳՐԱԴ» կայանք է փոխել, մեկը խփել է թշնամին, տեղափոխվել է մյուսին և այդպես շարունակ»:

Նա նաև եղբոր զոհվելու օրվա մանրամասներն է ներկայացնում. «Գնացել են, որ մեկին շրջափակումից դուրս բերեն, հիմա անգամ կարևոր չէ, թե ում: Կրակ են ապահովել, կատարել իրենց առաջադրանքը, բայց ինչոր պահի արդեն իրենք են կարիք ունեցել օգնության, որ դուրս գան շրջափակումից: Երեք մեքենայով են եղել, դուրս գալու պահին ԱԹՍ-ն հարվածել է»:

Արտյոմը շուտ է «վերադարձել» տուն: «Իր ծննդյան օրը՝ հոկտեմբերի 15-ին էր զանգել վերջին անգամ: Մինչ այդ էլ իր զանգերը հաճախակի չէին, մեզ ասում էր, որ իրեն չզանգահարենք, քանի որ այդ կերպ իրենց գտնում ու թիրախավորում են: Ու ինքն էլ ուշ ուշ էր զանգահարում, մի քանի րոպեով, ուղղակի ասում էր, որ իր հետ ամեն ինչ նորմալ է: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ին, մեզ տեղեկությունը հասել է հոկտեմբերի 20- ին: Արտյոմի զոհվելու և եկեղեցական կարգով հուղարկավորության արարողության միջև ընդամենն օրերի տարբերություն է եղել»:

Արտյոմը երեք եղբայրներից կրտսերն է: Զրույցի ժամանակ ասում եմ՝ ինչպես բոլոր ընտանիքներում, վստահաբար, Արտյոմն էլ, որպես տան փոքր, իր մեծ բաժին սերն ու ուշադրությունն է ունեցել: Արթուրը հաստատում է սա և ասում՝ Արտյոմի բացակայությունը ոչ մի ձևով չի լրացվում: «Ուղղակի կյանքի այս փուլում գնում ես հոսանքի ուղղությամբ, ապրում ես, որովհետև պետք է ապրել: Բայց այդ պակասը լրացում չունի»:

Հ. Գ.-Արտյոմ Սաղաթել յանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Ձորակապ գյուղի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խրախուսում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ուղղությամբ ջանքերը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Դավոսում հանդիպել է Փաշինյանի հետԱնհայտ կորած համարվող 22 զինծառայողի ընտանիքների 300, 000 դրամ աջակցությունը երկարաձգվեց Մոլդովան չի մասնակցի «Եվրատեսիլ 2025»-ին Չեմպիոնների լիգա․ Մադրիդի «Ռեալ»-ը 5:1 հաշվով հաղթել է «Ռեդ Բուլ Զալցբուրգ»-ին․ ՊՍԺ-ն 4:2 հաշվով՝ «Մանչեսթեր Սիթի»-ին Կոշի վարչական ղեկավարը՝ ծեծկռտուքի մասին Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը Ապրիլին «սահմանազատելով» պետք է հասնեն Ոսկեպար․ ի՞նչ իրավիճակ է Տավուշում, ո՞ր հատվածներն են հանձնվելու ԱդրբեջանինԲողոքի ակցիա՝ Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի պահանջով Ղազախստանում 19 մեքենա է իրար բախվել․ հոսպիտալացվածներ կանՌոբերտ Հովհաննիսյանը՝ ՀՀ չեմպիոն Սեյրան Օհանյանին նոր մեղադրանք են առաջադրել Կրասնոդարի դպրոցներից մեկում դանակահարություն իրականացրած դեռահասին ընտանիքի հետ վտարել են Հայաստան Արշակունյաց պողոտայում այրված կրպակը դիտավորությամբ է հրդեհվել՝ գողությունը թաքցնելու համար. կա ձերբակալված Կին ուղևոր է մահացել․ ՌԴՄեր թևը կnտրվեր, որ ընտրեցինք այս կառավարությանը. տնտեսվարողները կառավարության դիմաց են Ալիևը զանգահարել է Էրդողանին Միրզոյանը Մոսկվայից հավատարմության երդում էր տալիս Արևմուտքին ՔՊ-ում հակասությունները խորանում են. Քոչարյան Անդրանիկի հարցը քննարկելու են Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնվել է թակարդում Արայիկ Հարությունյանը՝ ֆեդերացիայի նախագահ. փորձում են յուրացնել ուրիշների աշխատանքը Փաշինյանական իշխանությունը ձեռքերը լվացել է ռազմագերիներիցՓորձագետ. Հայաստանում կա թուրքական գրաքննություն Ձյուն կտեղա Չափից շատ խաղաց. երբ Ալիևը Փաշինյանի պատճառով ռազմական հարձակում կսկսի Հայաստանի դեմ Իտալիայի դեսպանը զգուշացրել է Հայաստանին Քաղաքականացված, շինծու, ապօրինի դատավարություն. «Փաստ»Վարչապետի որոշմամբ Արմեն Գևորգյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ 24-ամյա երիտասարդը 6-րդ հարկից վայր է ընկել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՓաշինյանը վճարում է Հայաստանի տարածքներով. «Փաստ»Վերջ. Թրամփի հետ պատերազմում Հայաստանը «սխալ դուռ մտավ» Իշխանությունը փորձելու է դաշտը լցնել կեղծ թեմաներով, որպեսզի սահմանազատման թեման մնա ստվերում․ Տիիգրան Աբրահամյան Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայից դուրս մնացող 12 թիմից 9-ը «Արտյոմի բացակայությունը ոչ մի ձևով չի լրացվում, ուղղակի կյանքի այս փուլում գնում ես հոսանքի ուղղությամբ». Արտյոմ Սաղաթելյանն անմահացել է հոկտեմբերի 18-ին Իշխանաձորի շրջանում. «Փաստ»Ֆրանսիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը հերքելու դեպքում քրեական պատասխանատվություն սահմանելու մասին օրինագիծ է ընդունել․ պատմության այս օրը (23 հունվար)Սպանդանոցներին փոխհատուցում կտրամադրվի ֆերմերային տնտեսությունների համար անվճար սպանդի ծառայություն մատուցելու դիմաց. «Փաստ»Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինՎթարվել է զինորներ տեղափոխող «KamAZ»-ը․ վիրավորներ կան ԿԲ-ն զգուշացնում էՀայաստանի տնտեսական ներուժի փոշիացումը. «Փաստ»Ուշադրություն․ փորձարկվելու է էլեկտրական շչակ Մի քանի ասֆալտապատ փողոցը զրո է պատճառած անչափելի, ահռելի վնասների համեմատ. «Փաստ»Մինչև 22։00-ն ջուր չի լինի«Միակ դիվերսիֆիկացիան, որն այսօր կարողանում է անել գործող իշխանությունը, այն է, թե ում միջոցով մեկ օրով ավելի երկարացնի իր աթոռը պահելու հնարավորությունը». «Փաստ»Բազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենՏարադրամի փոխարժեքները թանկացանԱնհաղորդություն, որ ձգտում է մեղսակցության. «Փաստ»Կա՛մ սպանել են, կա՛մ ստիպել են ինքնասպան լինել․ Նարեկ Գրիգորյանի ծնողները չեն հավատում ինքնասպանությանը«Այն, ինչ անում են Հայաստանի իշխանությունները, որևէ կապ չունի հայ ժողովրդի հետ». «Փաստ»«Արդարադատության նախարարը «սրտիկ» է ցույց տվել լրագրողին». «Փաստ»Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
Ամենադիտված