Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2024 թվականի հաշվետու տարվա համար մինչեւ 2025 թվականի մայիսի 1-ը նախորդ տարի աշխատանքային պայմանագիր ունեցած բոլոր անձինք պետք է լրացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր, որը ոչ միայն դժվար է, այլեւ ծախսատար է քաղաքացու, եւ շահութաբեր՝ պետության համար։

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե ինչ վճարումներ պետք է անի քաղաքացին, որպեսզի լրացնի իր սեփական հայտարարագիրը։

Այսպիսով՝ գործընթացը սկսվում է ID նույնականացման քարտի ձեռքբերումով։ Նույնականացման քարտի համար վճարվող գումարը պետական վճարման միջոցով գնում է պետական բյուջե։

20-21 օրում նույնականացման քարտը ստանալու համար անհրաժեշտ է վճարել 3000 դրամ։

Սակայն եթե նույնականացման քարտն ավելի շուտ ստանալու նպատակ ունեք, ապա վճարումները կատարվում են հետեւյալ չափով՝

* 3,000+20,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալու համար,

* 3,000+10,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 3-րդ աշխատանքային օրը ստանալու համար,

* 3,000+5,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 5-րդ աշխատանքային օրը ստանալու համար։

Հարկ է նշել, որ նույնականացման քարտ տպող մեկ սարք կա Հայաստանում, որը, ինչպես նախկինում է փորձը ցույց տվել, տարվա մի մասն աշխատում է, մյուս ժամանակ խափանված է։

Ստացվում է, որ վաղուց ներդրված համակարգը, որն արդեն պետք է կայունություն ունենար, սովորական քաղաքացու գլխին դարձել է պատուհաս։

Այսպիսով՝ վճարեցինք մատչելի 3000 դրամը նույնականացման քարտի համար։

Հաջորդիվ պետք է ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն։

Էլեկտրոնային ստորագրության համար անհրաժեշտ է լինելու մոտենալ հեռախոսային օպերատորներից մեկի գրասենյակ։ Եթե ձեր SIM քարտը նոր չէ, ապա պետք է վճարեք 500 դրամ՝ էլեկտրոնային ստորագրությունը հեռախոսահամարին կցելու համար։ Վճարեցինք 500 դրամ։

Հաջորդիվ անհրաժեշտ է վճարել 3000 դրամ Ekeng-ին՝ Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակին, որպեսզի ակտիվանա ձեր էլեկտրոնային ստորագրությունը։ Վճարվեց եւս 3000 դրամ։

Ստացվում է, որ մեկ անձը հայտարարագիր լրացնելուն նախապատրաստվելու համար պետք է վճարի 6500 դրամ։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած ամենաթարմ տվյալներով՝ 2024 թ. հոկտեմբերին աշխատողների թիվը Հայաստանում կազմում է 785,195 մարդ, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն էլ նշել է, որ այս տարի հայտարարագրման պարտավորություն ունի ավելի քան 700,000 քաղաքացի: Եթե 700 հազարը բազմապատկենք 6 հազար 500 դրամի, ապա կստացվի 4 մլրդ 550 մլն դրամ՝ գրեթե 11,6 միլոն ԱՄՆ դոլար։ Եթե հաշվի առնենք այն գործոնը, որ հեռախոսային օպերատորին տրվող 500 դրամը եւ Ekeng համակարգին վճարվող 3000 դրամը հարկվում են հենց այդ կառույցներից, այս թիվը կարող է փոփոխության ենթարկվել։

Սակայն հարկ է նշել նաեւ, որ ամեն դեպքում համընդհանուր հայտարարագրումը միլիարդավոր դրամներով ավելացնելու է ՀՀ պետական բյուջեն։

Հաշվարկներն արված են բաց աղբյուրներում տեղադրված տեղեկատվության հիման վրա, որոնք չեն ներառում վճարումների ընթացքում տերմինալների կողմից պահվող միջնորդավճարը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ալիևը զանգահարել է Էրդողանին Միրզոյանը Մոսկվայից հավատարմության երդում էր տալիս Արևմուտքին ՔՊ-ում հակասությունները խորանում են. Քոչարյան Անդրանիկի հարցը քննարկելու են Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնվել է թակարդում Արայիկ Հարությունյանը՝ ֆեդերացիայի նախագահ. փորձում են յուրացնել ուրիշների աշխատանքը Փաշինյանական իշխանությունը ձեռքերը լվացել է ռազմագերիներիցՓորձագետ. Հայաստանում կա թուրքական գրաքննություն Ձյուն կտեղա Չափից շատ խաղաց. երբ Ալիևը Փաշինյանի պատճառով ռազմական հարձակում կսկսի Հայաստանի դեմ Իտալիայի դեսպանը զգուշացրել է Հայաստանին Քաղաքականացված, շինծու, ապօրինի դատավարություն. «Փաստ»Վարչապետի որոշմամբ Արմեն Գևորգյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ 24-ամյա երիտասարդը 6-րդ հարկից վայր է ընկել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՓաշինյանը վճարում է Հայաստանի տարածքներով. «Փաստ»Վերջ. Թրամփի հետ պատերազմում Հայաստանը «սխալ դուռ մտավ» Իշխանությունը փորձելու է դաշտը լցնել կեղծ թեմաներով, որպեսզի սահմանազատման թեման մնա ստվերում․ Տիիգրան Աբրահամյան Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայից դուրս մնացող 12 թիմից 9-ը «Արտյոմի բացակայությունը ոչ մի ձևով չի լրացվում, ուղղակի կյանքի այս փուլում գնում ես հոսանքի ուղղությամբ». Արտյոմ Սաղաթելյանն անմահացել է հոկտեմբերի 18-ին Իշխանաձորի շրջանում. «Փաստ»Ֆրանսիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը հերքելու դեպքում քրեական պատասխանատվություն սահմանելու մասին օրինագիծ է ընդունել․ պատմության այս օրը (23 հունվար)Սպանդանոցներին փոխհատուցում կտրամադրվի ֆերմերային տնտեսությունների համար անվճար սպանդի ծառայություն մատուցելու դիմաց. «Փաստ»Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինՎթարվել է զինորներ տեղափոխող «KamAZ»-ը․ վիրավորներ կան ԿԲ-ն զգուշացնում էՀայաստանի տնտեսական ներուժի փոշիացումը. «Փաստ»Ուշադրություն․ փորձարկվելու է էլեկտրական շչակ Մի քանի ասֆալտապատ փողոցը զրո է պատճառած անչափելի, ահռելի վնասների համեմատ. «Փաստ»Մինչև 22։00-ն ջուր չի լինի«Միակ դիվերսիֆիկացիան, որն այսօր կարողանում է անել գործող իշխանությունը, այն է, թե ում միջոցով մեկ օրով ավելի երկարացնի իր աթոռը պահելու հնարավորությունը». «Փաստ»Բազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենՏարադրամի փոխարժեքները թանկացանԱնհաղորդություն, որ ձգտում է մեղսակցության. «Փաստ»Կա՛մ սպանել են, կա՛մ ստիպել են ինքնասպան լինել․ Նարեկ Գրիգորյանի ծնողները չեն հավատում ինքնասպանությանը«Այն, ինչ անում են Հայաստանի իշխանությունները, որևէ կապ չունի հայ ժողովրդի հետ». «Փաստ»«Արդարադատության նախարարը «սրտիկ» է ցույց տվել լրագրողին». «Փաստ»Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ» 120 օր և ավելի կալանք` առանց հիմքերի. Կարեն Հակոբյանի գործի իրավական առեղծվածը. «Փաստ»ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալները ճամպրուկային տրամադրություն ունեն. «Ժողովուրդ» Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ» Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»Մարտուն Գրիգորյանը անակնկալի է բերել իշխանություններին. մտադիր է առաջադրվել Գյումրու ՏԻՄ ընտրություններում. «Ժողովուրդ» Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ» Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ» ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ» Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»Որն է Թրամփի օրոք ԱՄՆ-ի «ոսկե դարի» միակ պայմանը․ The Economist ՌԴ-ն ներքին նախապատրաստություններ է անում Պուտին-Թրամփ շփման համար. ՌԴ ԱԳՆ Ինչու՞ է Թրամփը 100 օր ժամանակ տվել ռուս-ուկրաինական պատերազմն ավարտելու համար Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքն արգելող նախագիծն ընդունվեց 67-ամյա քաղաքացուն դանակահարել էր Առինջ գյուղի բնակիչը՝ իր տան մեջ
Ամենադիտված