Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնվել է թակարդում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի Զինված ուժերը հայտնվել են ԿԺԴՀ-ի հարավում գտնվող Վելիկա Նովոսիլկայի շրջանում շրջապատման սպառնալիքի տակ՝ ավանից նահանջելու որոշում կայացնելու հրամանատարության ուշացումների պատճառով։ Այս մասին գրում է շվեյցարական Neue Zürcher Zeitung թերթը։
«Ներկայիս սցենարը հիշեցնում է մեկ տարի առաջ Ավդիիվկայի մոտ տեղի ունեցած ծանր նահանջի մարտերը և հոկտեմբերին՝ Վուհլեդարի մոտ: Երկու դեպքում էլ Ուկրաինայի Զինված ուժերի բարձր հրամանատարությունը շատ երկար սպասեց անելանելի իրավիճակում և շատ ուշ հրաման տվեց նահանջել։ »,- ասված է հայտարարության մեջ։
Հրատարակությունը մատնանշում է, որ Վելիկա Նովոսիլկայում Ուկրաինայի ԶՈՒ-ն կտրված է մնացել մատակարարման գծերից։ Գյուղում գտնվող ուկրաինական բանակի զինվորներին «մնում է հուսալ, որ ոտքով անվտանգ տեղ կհասնեն»՝ թողնելով ծանր զինտեխնիկա։
«Չասով Յարի և Վելիկայա Նովոսելկայի սպասվելիք անկումից հետո Ռուսաստանի զինված ուժերը, հավանաբար, կկարողանան օգտագործել իրենց գերազանցությունը՝ նախկինից ավելի առաջխաղացման համար։ Վելիկա Նովոսելկայից հյուսիս տեղագրական խոչընդոտները քիչ են»,– նշում է թերթը։