Սրբապղծություն՝ Կոտայքի մարզում. որդին կասկածվում է մոր շիրմաքարը կոտրելու մեջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հունվարի 23-ին, սրբապղծություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Գառնի գյուղի՝ SHAMSHYAN.com ահազանգած մի քանի բնակիչներ իրենց զայրույթն են հայտնում, ասելով, որ անհայտ անձը կամ անձինք Գառնի գյուղի գերեզմաններում սրբապղծություն են իրականացրել. կոտրել են հանգուցյալի շիրմաքարը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ արարքը կատարողի ինքնությունը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնի ծառայողները ճշտել են և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Գառնիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին: