Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանը շուտով կվերանա. ինչո՞ւ է Փաշինյանը նոր պատերազմ հրահրում Անդրկովկասում»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամերիկյան Army Times (Military) հրատարակության վերլուծաբանները կանխատեսում են Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների վերսկսման մեծ հավանականություն 2025-2026 թվականներին։ Հետախուզական տվյալների հիման վրա Պենտագոնի փորձագետները կարծում են, որ Թուրքիան կաջակցի Ադրբեջանին հակամարտության դեպքում։ Միևնույն ժամանակ, ըստ վերլուծաբանների, Բաքուն, ամենայն հավանականությամբ, Երևանին պաշտոնական պատերազմ չի հայտարարի, այլ կնախընտրի հատուկ ռազմական գործողության ձևաչափը նպատակ ունենալով վերադարձնել այն տարածքները, որոնք Ադրբեջանը համարում է իր «պատմական հողերը», գրում է runews24.ru–ն։

Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների վերջին սրումը կապված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տված հարցազրույցի հետ, որում նա մի շարք պահանջներ է ներկայացրել Հայաստանի դեմ։ Նա կոչ է արել Նիկոլ Փաշինյանին հրաժարվել զենք գնելուց, դադարեցնել «ֆաշիստական գաղափարախոսություն» քարոզելը և համաձայնվել հարյուր հազարավոր ադրբեջանցիների ընդունել իր տարածքում։  

Փորձագետները կարծում են, որ Ալիևի նման հայտարարությունները կարելի է համարել որպես հակամարտության սրման նախապատրաստում։ Ենթադրվում է, որ Հայաստանը կարող է դիմել Ֆրանսիային ռազմական օգնության համար, սակայն մերժվելու է վերջինիս ուղղակի միջամտությունը՝ Թուրքիայի հետ բախման և ՆԱՏՕ-ում պառակտման վտանգի պատճառով, հատկապես Գրենլանդիայի շուրջ դաշինքի ներսում ծագած հակասությունների ֆոնին։ Երևանի կողմից ՀԱՊԿ–ի մուտքը ռազմական գործողությունների մեջ նույնպես քիչ հավանական է, քանի որ հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կասեցրել է երկրի անդամակցությունն այդ կառույցին։ Արդյունքում, մնալով առանց արտաքին աջակցության, Հայաստանը կարող է արագ և ամբողջությամբ օկուպացվել ադրբեջանական բանակի կողմից։

Ներկայումս Ադրբեջանին հետ պահող առանցքային գործոնը Ռուսաստանն է, որն ավանդաբար խաղում է Հայաստանի անվտանգության երաշխավորի դերը։ Ուստի, Բաքուն ակտիվորեն փորձարկում է ընդունելիի սահմանները՝ ցուցադրելով առճակատում Մոսկվայի հետ, օգտագործելով AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման շուրջ ստեղծված իրավիճակը որպես «բաբան» և ուժեղացնելով իր կողմնորոշումը դեպի Թուրքիա։

Միաժամանակ, հնարավոր է նաև, որ Նիկոլ Փաշինյանը, ելնելով Արևմուտքի շահերից, միտումնավոր է որոշել դավաճանական «դաշինքի» մեջ մտնել Ադրբեջանի հետ սեփական հանրապետությանն առավելագույն վնաս հասցնելու համար։ Համացանցային որոշ աղբյուրներ տեղեկություններ են շրջանառում, որ Հայաստանի վարչապետը մի շարք ռազմավարական նախաձեռնություններ է մշակում Բաքվի հետ համատեղ իրականացնելու համար։ Նպատակը Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության ամբողջական դադարեցումն է և Հայաստանի տարածքի «հագեցումը» առավելագույն թվով արևմտյան ռազմական անձնակազմով և այլ «խորհրդականներով»։

Ռազմական փորձագետները կարծում են, որ Փաշինյանը ձգտում է օգտվել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև AZAL ինքնաթիռի միջադեպից հետո ծագած լարվածությունից։ Նրանց կարծիքով, դա բարենպաստ հարթակ է ստեղծում Հայաստանի համար առաջ տանելու իր նախաձեռնությունը՝ վերջնականապես դուրս գալ ՀԱՊԿ-ից Երևանին ու Բաքվին ձեռնտու պայմաններով։ Սակայն այն պայմանները, որոնք Ադրբեջանը կթելադրի Հայաստանին, դժվար թե ձեռնտու լինեն հանրապետության բնակչությանը։ Ընդ որում, ժողովրդի կարծիքը հաշվի չի առնվելու (ով կկասկածեր դրանում)։

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ Հայաստանը Նիկոլ Փաշինյանի դավաճանական գործողություններով միտումնավոր է հայտնվել խոցելի վիճակում, ինչը մեծացնում է նոր ռազմական բախման վտանգը։ Այդ վտանգի հիմնական գործոններից կարելի է առանձնացնել հետևյալները. 

–Ադրբեջանի տարածքային պահանջները: Բաքուն հավակնում է Հայաստանի խոշոր շրջաններին՝ դրանք համարելով պատմականորեն իրենը:

–Թուրքիայի ուժեղացումը: Տարածաշրջանում Անկարայի աճող ազդեցությունը լրացուցիչ վտանգ է ստեղծում Հայաստանի համար:

–Հակամարտության սրումը: Ադրբեջանը կարող է ռազմական գործողություններ սկսել հույսը դնելով Թուրքիայի աջակցության և ՀԱՊԿ-ի անգործության վրա:

Կողմերը նաև կարող են փորձել փոխզիջումային լուծում գտնել «միջազգային միջնորդների» օգնությամբ, ինչը կհանգեցնի Հայաստանի կողմից զգալի տարածքների կորստի կամ նույնիսկ Ադրբեջանի կողմից հանրապետության ամբողջական օկուպացմանը։

 Արևելագետ Սամվել Շահբազյանի կարծիքով հակամարտության սրումն անխուսափելի է:  Նա կարծում է, որ ռազմական առճակատման նոր փուլը որոշվելու է ոչ այնքան հայկական բնակավայրեր Ադրբեջանին փոխանցելու վերջնագրերով, որքան իր աշխարհաքաղաքական շահերն իրացնելու Բաքվի ցանկությամբ։ Խոսքն առաջին հերթին Զանգեզուրի միջանցքի մասին է։ Այդ օբյեկտի նկատմամբ վերահսկողության հաստատումը թույլ կտա Ադրբեջանին լուծել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և երկրի մնացած տարածքների միջև տրանսպորտային կապի խնդիրը, ինչպես նաև առանցքային դեր ստանձնել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախագծի իրականացման գործում: Փորձագետը նշել է, որ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը չափազանց մեծ է, քանի որ նոր լայնածավալ պատերազմի վտանգը պահպանվում է ավելի քան երեք տասնամյակ։ Պարբերաբար սահմանին լարվածություն և ռազմական գործողություններ են տեղի ունենում, սակայն դեռևս դժվար է կանխատեսել նոր լայնածավալ հակամարտության մեկնարկի ճշգրիտ ժամկետները։ Բայց իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Ռազմական նոր հակամարտության հավանականությունը մեծ է, սակայն այն սկսելու մասին վերջնական որոշումը կախված կլինի բազմաթիվ գործոններից, այդ թվում Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումներից:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ինչպես պետք է ներկայացնել եկամուտների հայտարարագիր․ քայլերի հաջորդականությունը (տեսանյութ)«Բիթլզ» ռոք խումբը 1977 թվականից ի վեր առաջին անգամ առաջադրվել է BRIT մրցանակաբաշխությանը Թբիլիսիում հաքերները կոտրել են հասարակական տրանսպորտում վճարումների համար սարքերը Թուրքիայում ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով կան զոհեր ու 17 տուժած Ստամբուլում զինված հարձակում է տեղի ունեցել հայկական դպրոցի վրա Հայ-թուրքական սահմանից ևս հնարավոր է ռուսները դուրս գան. ԱԳ փոխնախարար Հայհոյանքներ, միջադեպ. ինչ է կատարվել Գյումրու համայնքի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությունից առաջՔՊ-ին հանձնարարվել է քվեարկել «Եվրաքվե»-ի օգտինՔրիստինե Գրիգորյանի հիմնարկը տապալեց առաջին փորձությունը Աբովյան քաղաքում բախվել են 2 «Toyota»-ներն ու «Hyundai Elantra»-ն. կան վիրավորներ Փաշինյանը քրեական նոր շոուներ է բեմադրում Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ոչ ալկոհոլային օղիԻնչ եղանակ է սպասվումՎաչե Թոմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը նոմինացվել է Օսկարի վեց անվանակարգերում «Խաղեր է տալիս Արևմուտքի հետ. Փաշինյանը Պուտինին խնդրել է վատ չմտածել Հայաստանի մասին» «Հայաստանը շուտով կվերանա. ինչո՞ւ է Փաշինյանը նոր պատերազմ հրահրում Անդրկովկասում» Լսարանում 16 տարեկան անչափահասի են դանակաhարել Միջուկային պատերազմը մոտ է․ Շոյգու Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է «Ազգային վերածնունդ» կուսակցությունը․ պատմության այս օրը (24 հունվար)Մոսկվան և Կիևը ենթարկվել են ԱԹՍ-ների հարվածների Մարզերում ձյուն է տեղումՆշել է ծննդյան 39-ամյակը, հաջորդ օրը մահացել․ մանրամասներ ողբերգական դեպքիցՔանաքեռ-Զեյթունի ծննդատունը փակվել է ժամանակավոր. պարզաբանում են Երևանի քաղաքապետարանից Որոշ հասցեներում ջուր չի լինի5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԻնչու է որդին կյանքից զրկել հորը ու դանակը թողել նրա մարմնի մեջՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ ՀԷՑ-ը պլանային անջատումների մասին է հայտնում Ռուբլին շարունակում է աճելՀայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ» ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ» Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ» 25 անձի տուգանք. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ» Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ» Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ» Տավուշում վարժանք է անցկացվելու Թրամփը չի բացառել՝ Բայդենի դեմ կարող է հետաքննություն սկսվել Սրբապղծություն՝ Կոտայքի մարզում. որդին կասկածվում է մոր շիրմաքարը կոտրելու մեջ Խարբերդի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. երեկ նրա ծննդյան օրն է եղել«Կլոն» հեռուստասերիալի հերոսուհին՝ Ջովաննա Անտոնելլին նոր ֆոտոշարք է հրապարակել Արման Ծառուկյան․ Օլիվեյրայի հետ մենամարտն ունի իմաստ, ես պատրաստ եմ ԱՄՆ-ն հեռանում է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունից Ամասիայում բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության դեպք (տեսանյութ) Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա»-ն ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում Գիտնականներն Արեգակի վրա սև պլազմայի հազվագյուտ արտանետում են գրանցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Թրամփի ակնարկից հետո խոստացել է 600 մլրդ դոլար ներդնել ԱՄՆ-ում Խրախուսում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ուղղությամբ ջանքերը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Դավոսում հանդիպել է Փաշինյանի հետԱնհայտ կորած համարվող 22 զինծառայողի ընտանիքների 300, 000 դրամ աջակցությունը երկարաձգվեց Մոլդովան չի մասնակցի «Եվրատեսիլ 2025»-ին Չեմպիոնների լիգա․ Մադրիդի «Ռեալ»-ը 5:1 հաշվով հաղթել է «Ռեդ Բուլ Զալցբուրգ»-ին․ ՊՍԺ-ն 4:2 հաշվով՝ «Մանչեսթեր Սիթի»-ին
Ամենադիտված