Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քանաքեռ-Զեյթունի ծննդատունը փակվել է ժամանակավոր. պարզաբանում են Երևանի քաղաքապետարանից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ-ն փակվել է ժամանակավոր:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը՝ նշելով, որ ծննդատունը փակելու որոշմանը գնացել են ֆինանսական խնդիրների ի հայտ գալու պատճառով, սակայն կա  այն վերաբացելու հանձնարարական: 

Անդրադառնալով ծննդատունը փակելու որոշմանը՝ Կարապետյանը նշեց, որ ՀՀ առողջապահության նախարարության ռազմավարության ծրագրում կա ծննդատների մակարդակների վերանայում, որը որոշվել է կառավարության  մակարդակով: Այդ շրջանակներում նախարարությունը ռազմավարությամբ սահմանված կետերով խախտումներ է հայտնաբերել և կասեցրել է «Քանաքեռ-Զեյթուն ծննդատան» գործունեությունը: 

«Ծննդատունը 2020 թվականից  հանձնված է եղել հավատարմագրային կառավարչին:   2022 թվականից հավատարմագրային կառավարիչը իր պարտավորությունները չի կատարել, և Երևանի քաղաքապետարանը սկսել է պայմանագրի խզման գործընթացը, ընթացել է  դատական գործընթաց, որն  ավարտվել է 2024 թվականի ապրիլի 29-ին:  

Ծննդատան վերահսկողությունը 2024 թվականի մայիսի 1-ից անցել է քաղաքապետարանին, իսկ  հուլիսի 14-ին առողջապահության նախարարի հրամանով կասեցվել է դրա գործունեությունը: 

Այն  բացասական բալանսով աշխատող հիմնարկ էր, կային աշխատավարձերի պարտքեր: Աուդիտ իրականացնել ևս  հնարավոր չէր, քանի որ հավատարմագրային կառավարիչը ոչ մի փաստաթուղթ մեզ չներկայացրեց: Մենք դիմեցինք դատախազություն, որտեղ մեզ մերժեցին՝ ուղղորդելով դատարան, այժմ դատարան մտնելու գործընթացի մեջ ենք»,-ասաց նա: 

Կարապետյանն ընդգծեց՝ ծննդատան գործունեության կասեցման պատճառով գնացին հարկադիր պարապուրդի, որի համար բոլոր  գրանցված 58 աշխատակիցները ստացան իրենց վճարումները, ինչպես նաև  իրենց՝ տարինեի ընթացքում կուտակված վերջնահաշվարկը: 

Ըստ Կարապետյանի՝ այդ հիմնարկի նկատմամբ քաղաքային իշխանությունների որևէ պարտավորություն այս պահին այլևս չկա: 

«Ինձ հանձնարարված է վերաբացել ծննդատունը, բայց վերաբացելու համար մի քանի ծրագիր պետք է իրականցվի, որոնք այժմ քննարկվում են:  Մենք չէինք կարող  այս իրավիճակին զուգահեռ  որևէ գործընթաց իրականացնել, քանի որ կային պարտքեր և բողոքներ: Իրականում այժմ էլի կան մարդիկ, որ ունեն աշխատավարձի պարտքեր, բայց դա քաղաքապետարանի պարտավորությունը չէ, նրանք աշխատել են հավատարմագրային կառավարչի մոտ, այդ մարդկանց մի քանի ամիս աշխատավարձեր չեն վճարել:  Դա հավատարմագրային կառավարչի պարտավորությունն է, և ես այդ աշխատակիցներին առաջարկել եմ դիմել դատարան»,-  նշեց Դավիթ Կարապետյանը:

Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի խոսքով՝ այժմ իրավաբանների հետ մշակում են համապատասխան նյութերը, որպեսզի դիմեն դատարան՝ հավատարմագրային կառավարչից պահանջելով չկատարված պարտավորությունները: 

Ինչպես պետք է ներկայացնել եկամուտների հայտարարագիր․ քայլերի հաջորդականությունը (տեսանյութ)«Բիթլզ» ռոք խումբը 1977 թվականից ի վեր առաջին անգամ առաջադրվել է BRIT մրցանակաբաշխությանը Թբիլիսիում հաքերները կոտրել են հասարակական տրանսպորտում վճարումների համար սարքերը Թուրքիայում ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով կան զոհեր ու 17 տուժած Ստամբուլում զինված հարձակում է տեղի ունեցել հայկական դպրոցի վրա Հայ-թուրքական սահմանից ևս հնարավոր է ռուսները դուրս գան. ԱԳ փոխնախարար Հայհոյանքներ, միջադեպ. ինչ է կատարվել Գյումրու համայնքի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությունից առաջՔՊ-ին հանձնարարվել է քվեարկել «Եվրաքվե»-ի օգտինՔրիստինե Գրիգորյանի հիմնարկը տապալեց առաջին փորձությունը Աբովյան քաղաքում բախվել են 2 «Toyota»-ներն ու «Hyundai Elantra»-ն. կան վիրավորներ Փաշինյանը քրեական նոր շոուներ է բեմադրում Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ոչ ալկոհոլային օղիԻնչ եղանակ է սպասվումՎաչե Թոմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը նոմինացվել է Օսկարի վեց անվանակարգերում «Խաղեր է տալիս Արևմուտքի հետ. Փաշինյանը Պուտինին խնդրել է վատ չմտածել Հայաստանի մասին» «Հայաստանը շուտով կվերանա. ինչո՞ւ է Փաշինյանը նոր պատերազմ հրահրում Անդրկովկասում» Լսարանում 16 տարեկան անչափահասի են դանակաhարել Միջուկային պատերազմը մոտ է․ Շոյգու Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է «Ազգային վերածնունդ» կուսակցությունը․ պատմության այս օրը (24 հունվար)Մոսկվան և Կիևը ենթարկվել են ԱԹՍ-ների հարվածների Մարզերում ձյուն է տեղումՆշել է ծննդյան 39-ամյակը, հաջորդ օրը մահացել․ մանրամասներ ողբերգական դեպքիցՔանաքեռ-Զեյթունի ծննդատունը փակվել է ժամանակավոր. պարզաբանում են Երևանի քաղաքապետարանից Որոշ հասցեներում ջուր չի լինի5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԻնչու է որդին կյանքից զրկել հորը ու դանակը թողել նրա մարմնի մեջՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ ՀԷՑ-ը պլանային անջատումների մասին է հայտնում Ռուբլին շարունակում է աճելՀայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ» ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ» Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ» 25 անձի տուգանք. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ» Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ» Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ» Տավուշում վարժանք է անցկացվելու Թրամփը չի բացառել՝ Բայդենի դեմ կարող է հետաքննություն սկսվել Սրբապղծություն՝ Կոտայքի մարզում. որդին կասկածվում է մոր շիրմաքարը կոտրելու մեջ Խարբերդի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. երեկ նրա ծննդյան օրն է եղել«Կլոն» հեռուստասերիալի հերոսուհին՝ Ջովաննա Անտոնելլին նոր ֆոտոշարք է հրապարակել Արման Ծառուկյան․ Օլիվեյրայի հետ մենամարտն ունի իմաստ, ես պատրաստ եմ ԱՄՆ-ն հեռանում է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունից Ամասիայում բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության դեպք (տեսանյութ) Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա»-ն ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում Գիտնականներն Արեգակի վրա սև պլազմայի հազվագյուտ արտանետում են գրանցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Թրամփի ակնարկից հետո խոստացել է 600 մլրդ դոլար ներդնել ԱՄՆ-ում Խրախուսում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ուղղությամբ ջանքերը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Դավոսում հանդիպել է Փաշինյանի հետԱնհայտ կորած համարվող 22 զինծառայողի ընտանիքների 300, 000 դրամ աջակցությունը երկարաձգվեց Մոլդովան չի մասնակցի «Եվրատեսիլ 2025»-ին Չեմպիոնների լիգա․ Մադրիդի «Ռեալ»-ը 5:1 հաշվով հաղթել է «Ռեդ Բուլ Զալցբուրգ»-ին․ ՊՍԺ-ն 4:2 հաշվով՝ «Մանչեսթեր Սիթի»-ին
Ամենադիտված