«Բիթլզ» ռոք խումբը 1977 թվականից ի վեր առաջին անգամ առաջադրվել է BRIT մրցանակաբաշխությանը
ՄՇԱԿՈՒՅԹThe Beatles ռոք խումբը 1977 թվականից ի վեր առաջին անգամ առաջադրվել է BRIT մրցանակաբաշխությանը։
Խումբը կպայքարի «Տարվա երգ» անվանակարգում «Այժմ և հետո» ստեղծագործությամբ։
Թրեքը, որն ավարտելու համար պահանջվել է 45 տարի, թողարկվել է 2023 թվականի նոյեմբերին և անմիջապես գլխավորել բրիտանական չարթերը։ The Beatles-ի հետ միասին մրցանակի համար կպայքարեն ևս 14 հավակնորդներ, այդ թվում՝ Coldplay ռոք խումբը՝ «Feels Like I'm Falling in Love» երգով, փոփ երգչուհի Դուա Լիպան (Training Season) և արտիստ Արտեմասը (I Like the Way You Kiss Me)։
«Now and then»-ի դեմո տարբերակը ձայնագրվել է Ջոն Լեննոնի կողմից (1940-1980) 1978 թվականին։ Երաժշտի մահից հետո նրա այրին՝ Յոկո Օնոն, մատերիալը տվել է Փոլ ՄըկՔարթնիին, սակայն երգի որակը չափազանց վատ է եղել թողարկման համար։ 2022 թվականին արհեստական ինտելեկտի վրա հիմնված համակարգչային ծրագրի օգնությամբ երաժշտին հաջողվել է ձայնագրությունից հեռացնել ավելորդ ձայները։ Այնուհետև թրեքը համալրվել է Ջորջ Հարիսոնի (1943-2001) ռիթմային կիթառի հնչյուններով, որը ձայնագրվել է 1995 թվականին։ Այն հետագայում ՄըկՔարթնին զարգացրել է թմբկահար Ռինգո Սթարի հետ։