Դիմակավորված անձը փորձել է վնասել Աթաթուրքի արձանը Ստամբուլում (տեսանյութ)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՀունվարի 24-ին Թուրքիայի ներկայիս հանրապետության հիմնադիր և առաջին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանի նկատմամբ ոտնձգության փորձ է կատարվել: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը:
Մասնավորապես, դիմակավորված անձը, մուրճը ձեռքին, բարձրացել է Ստամբուլի Սարայբուրնու այգում տեղադրված Աթաթուրքի արձանի վրա և, ականատեսների վկայությամբ, փորձել է վնասել այն: Սկզբում անցորդներն են փորձել մահակներով վնասազերծել նրան, բայց ապարդյուն։ Հետո ոստիկանական ուժեր են եկել դեպքի վայր և նրան բերման ենթարկել։
Այնուհետև պարզվել է, որ արձանի վրա հարձակված անձը ծագումով սիրիացի Մ. Հ-ն է: