Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ւմ լավ ապրելու համար պիտի վճարենք բոլորով. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի իշխանությունը Հայաստանի հասարակության համար... ոչ միայն պատուհաս է, այլև շատ թանկ «հաճույք»: Եվ թող առաջինը ջրի դատարկ շիշ նետի նվաստիս վրա նա, ով կասի, թե այդպես չէ: Ինչպե՞ս թե՝ «այդպես չէ»: Մեզանից ո՞վ չի երազել ապրել հեքիաթային պայմաններում: Խնդրեմ, Հայաստանի իրականությունը մի՞թե հեքիաթային իրականություն չէ: Ուզո՞ւմ ես՝ «Քաջ Նազարն» է, աջ ես թեքվում՝ «Անբան Հուռին», ձախ ես թեքվում՝ «Կացին ախպերը», հետ ես նայում՝ «Անխելք մարդը», ու այդպես շարունակ:

Մի ժողովրդական հեքիաթ էլ կա՝ «Թագավորի հարկը»: Ուրեմն, թագավորն իր իմաստունների խորհրդով նորանոր հարկեր է սահմանում՝ խազնեն, նույն ինքը՝ պետական գանձարանը լցնելու համար. փինաչիության հարկ, անվան և կնոջ անվան համար հարկ, ճաղատության ու վերջապես՝ էշ ունենալու հարկ: Ինչո՞վ է պակաս մեր իրականությունից: Դա արդեն նույնիսկ հեքիաթ չէ, այլ... վավերագրություն: Փաստավավերագրություն:

Չէ, լուրջ, երբ լսում ես Նիկոլ Փաշինյանին, նրա մերձավորներին, թիմակիցներին, կարկառուն ու ոչ այնքան կարկառուն քպականներին, բոլորը միաբերան հենց այն են ասում, թե պետք է այս ու այն վճարել, նորանոր հարկերը պետք է վճարել, բարեկամիդ փոխանցում անելու համար էլ պիտի հարկ վճարել, պետք է կարմիր գծերի համար վճարել, կապույտ գծերի համար էլ, իսկ սայլավարձը, կներեք, ուղեվարձը պետք է երեք անգամ թանկանա: Դե, քաղաքացին վաղուց «տուգանքի մատերիալ» է:

Իսկ իշխանականներն ասում են, որ պետք է թանկացած ամեն ինչի համար վճարել, բարձրացված, հորինված հարկերը վճարել, որպեսզի... լավ ապրենք:

Գիտեք, ինչ-որ տեղ չեն կեղծում: Նույնիսկ շատ ճիշտ են ասում: Իրենք ուզում են, որ «հպարտ քաղաքացիները» վճարեն, որպեսզի իրենք՝ փաշինյանական իշխանավորները, լավ ապրեն: Իսկ թե ինչ կլինի «հպարտ քաղաքացիների» հետ, դա արդեն, կներեք, Փաշինյանին ու քպականներին չի հետաքրքրում:

Կարճ ասած՝ երբ նրանք խոսում են «լավ ապրելու» մասին, այդ իրենց լավ ապրելու մասին է, այլ ոչ թե ժողովրդի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Փյունիկը» ներկայացրել է թիմի նորեկներինԱրարատ Միրզոյանը շնորհավորել է Հնդկաստանի արտգործնախարարին Հանրապետության օրվա առթիվ ՄԻՊ–ը հորդորում է զերծ մնալ երեխաներին բուլինգի ենթարկելու պատճառ հանդիսացող նյութերի հրապարակումից Երբ Հայոց ցեղասպանության դատապարտումն իրական արտաքին օրակարգ էր, ՀՀ-ն գործոն էր, ոչ թե այսօրվա նման գործիք. Շարմազանով Կարևոր՝ դպրոցականների համար Վաղվանից կկիրառվեն նավիգացիոն կապարակնիքները Արտակարգ դեպք Երևանում. 1 հոգի տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» Հայոց բանակի օրվա կապակցությամբ կկատարվի Հանրապետական մաղթանքԲելառուսի ԿԸՀ-ն կայացած է ճանաչել նախագահական ընտրությունները Երևան-Մոսկվա տոմսերը ռեկորդային թանկացել են. ի՞նչ արժե այս պահին Հրդեհ է բռնկվել Չարբախի շենքերից մեկում․ բնակիչներին տարհանել ենՇղթայական ավտովթար՝ Երևանում․ ոչ սթափ վարորդը Toyota-ով բախվել է կայանված 6 ավտոմեքենայի Ադրբեջանից արձագանքել են հոգեմետ նյութերի մասին Փաշինյանի երեկվա հայտարարությանըՎթարային անջատումներ. որոշ հասցեներում ջուր չի լինի Ես և Պուտինն ապշած էինք, երբ պատերազմում պարտվելուց հետո Փաշինյանը հայտարարեց, թե ամբողջ Ղարաբաղը փաստացի Ադրբեջանի տարածքն են․ Լուկաշենկո Ուկրաինայի հետ սահմանին իրավիճակը լարված է․ ԼուկաշենկոՎթար է եղել․ գազ չի լինի որոշ հասցեներում Բեկումնային տեխնոլոգիաներ չկան. «Ուրալվագոնզավոդ»–ի ինժեներները ոչ մի օգտակար բան չեն գտել գրավված Leopard 2A6 տանկի մեջ Թող կոտրվի ձեռդ ու ոտդ, թող այդ ծաղիկները տանես քո ու հարազատներիդ շիրիմներին․ ընտանիքի 4 անդամի կորցած Բերտա Շահրամանյան Ինչ է կատարվել գիշերը. ՌԴ ՊՆ-ն տեղեկացնում է Իրանում զորավարժությունների ժամանակ արհեստական ​​բանականությամբ համալրված հրթիռներ են փորձարկվել Ընդհանուր թուրքական պետությունը վերածվում է թուրքական ռազմական դաշինքի. ո՞վ է մասնակցում Հայաստանի շուրջ մանևրներին Աշտարակ քաղաքում այրվել է վագոն-տնակԹայվանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել «Փաշինյանը դավաճանել է Լեռնայաին Ղարաբաղի հայերին». Զատուլինը դավադրության և Բաքվում դատավարության մասին Գեղարքունիքում բախվել են ՎԱԶ 2106-ն ու Ford-ը, վերջինը գլորվելով հայտնվել է դաշտում․ կա վիրավոր (լուսանկարներ) Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքն այսօր Փաշինյանին մեղադրում են մրցակիցներից ազատվելու ցանկության մեջ Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին «Բաքվի խումբը» հերթական անգամ փորձ է արել ապակայունացնել մեր ազգային քաղաքական կյանքը․ Ֆրանսիայի ԱԳՆ Երևանում բացվել է առաջին պետական դրամատիկ թատրոնը. պատմության այս օրը (26 հունվար)Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Հրդեհ Երևանի Միրաքյան փողոցում. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Թումանյանի ծննդյան օրը Երևանում կկայանա «Ախթամար» ներկայացումը սառույցի վրա Նրանք` ովքեր էթնիկ հայ են, բայց չունեն ՀՀ քաղաքացիություն, Սփյուռք են․ Նիկոլ Փաշինյան Հայտնի են ամենաթանկարժեք տրանսֆերներն ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Ուկրաինայի ԶՈւ-ն մեծ կորուսներ ունի «Իրենց վարքով փաստել են, որ թքած ունեն պետության վրա». Բագրատ Սրբազան Ղազախստանում պայթյուն է տեղի ունեցել նավթաբազայում. փլուզվել է անգար, տուժել է 6 մարդ Քարդաշյանների նոր պաստառը շփոթեցրել է երկրպագուներին «Համաս»-ը ԿԽՄԿ-ին է փոխանցել չորս իսրայելցի պատանդի Մոլդովայի նախագահն աշխատանքային այցով մեկնել է Կիև Պրեմիերա. Սիլվա Հակոբյան և Գևորգ Սիրեկանյան -«Քո սիրով ապրեմ» Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Opel Atsra»-ն Լամին Յամալը՝ «Բարսելոնայի» լավագույն խաղացող Ես ողջամիտ կասկածներ ունեմ, որ չարիքը ոչ սթափ վիճակում էր. Բագրատ Սրբազան «Մանչեսթեր Սիթի»-«Չելսի», «Վալյադոլիդ»-«Ռեալ Մադրիդ». օրվա մյուս հանդիպումները Ադրբեջանը «սահմանազատման» իր պլանները ՀՀ-ի «վզին փաթաթելով» փորձելու է զուգահեռ լուծել «ադրբեջանական փախստականների» տխրահռչակ գաղափարը․ Աբրահամյան Հայաստանի ֆուտզալի ընտրանին սկսել է նախապատրաստվել ԵԱ-ի ընտրական փուլի խաղերին
Ամենադիտված